- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վահե Սարուխանյան, Պավլա Հոլցովա
ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի ընտանիքը խոր արմատներ է գցել Չեխիայում, որտեղ զբաղված է անշարժ գույք վարձով տալով:
Նախ հիշենք Արմեն Գեւորգյան պաշտոնյայի գործունեությունը:
1997-1998 թթ. նա ՀՀ վարչապետի օգնական էր, իսկ 1998-2008 թթ. Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1998-ի ապրիլից՝ ՀՀ նախագահի օգնական, 2000-ից՝ առաջին օգնական, 2006-ից՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Միաժամանակ՝ 2007-ի հունիսից մինչեւ 2008-ի ապրիլ Գեւորգյանը նաեւ ԱԱԽ քարտուղարն էր:
2008-ի ապրիլին Սերժ Սարգսյանը նրան ազատել է աշխատակազմի ղեկավարի եւ ԱԱԽ քարտուղարի պաշտոններից՝ նշանակելով տարածքային կառավարման նախարար ու փոխվարչապետ: 2012, 2013 եւ 2014 թթ. վերանշանակվել է նախարարի ու փոխվարչապետի պաշտոններում, սակայն 2014-ի հոկտեմբերին, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է աշխատանքից: Այս տարվա հունիսի 6-ին կրկին նշանակվել է ԱԱԽ քարտուղար:
Արմեն Գեւորգյանը, չնայած Քոչարյանի ու հետո էլ Սարգսյանի ղեկավարման տարիներին իշխանական շրջանակներում ունեցած լուրջ ազդեցությանը, բավական զգուշավոր անձնավորություն է: Գաղտնիք չէ, որ նրա ընկեր Սամվել Մայրապետյանն է կառավարության միջոցով Երեւանի կենտրոնում «գերակա հանրային շահի» տարածք ճանաչված հողակտորների գլխավոր կառուցապատողներից մեկը: «Հայկական ժամանակ» օրաթերթը ժամանակին անդրադարձել է այս երկյակի գործունեությանը, մասնավորապես, շինարարության ոլորտում, եւ թե ինչպես են պաշտոնյաները հրահանգավորված տներ ձեռք բերում Մայրապետյանի կառուցած շենքերում (տես «Ինչո՞վ էր զբաղված ՀՀ փոխվարչապետը»):
Հերքելով իր մասնակցությունն այդ գործունեությանը՝ նախկին փոխվարչապետը «Մեդիամաքսի» հետ զրույցում նշել է, որ գործարարն իր լավ ընկերն է. «Շատ են գրում բիզնես-ոլորտում իմ հնարավորությունների, շինարարության ոլորտի հետ իմ առնչությունների մասին: Իմ լավ ընկեր Սամվել Մայրապետյանը, ով զբաղվում է շինարարական բիզնեսով, սկսել է բիզնեսով զբաղվել դեռ այն տարիներին, երբ ես Հայաստանում չէի: Նա իր բոլոր հնարավորությունները ինքնուրույն է ստեղծել, ու ես երբեւէ իր ծրագրերի համար չեմ միջնորդել: Ավելին, հաշվի առնելով մեր ընկերական հարաբերությունները, նա միշտ այնպես է գործել, որ ոչ ոք չկարողանա մեղադրել իրեն մրցակցային պայմանների խախտման համար»: Իսկ ո՞ր պաշտոնյան կասեր, թե գիտեք՝ ես եմ միջնորդում ընկերոջս համար, կամ գիտեք՝ ես մասնակցություն ունեմ այդ բիզնեսում: Առնվազն միամտություն է նման բան մտքով անցկացնելը:
Ընդ որում՝ Արմեն Գեւորգյանն ապրում է Երեւանի Տերյան 66 հասցեի էլիտար շենքում, որը նույնպես Մայրապետյանն է կառուցել:
Մայրապետյանի ընկերություններում Գեւորգյանի անունը, բնականաբար, չկա, սակայն նրա հետաքրքրությունն անշարժ գույքի ոլորտում ունի հստակ ապացույցներ: Եվ դրանք գտնվում են Չեխիայում:
Ընկերություններ՝ գերդաստանի անդամների անուններով
«OFTOMA»
2008 թ. հոկտեմբերի 21-ին Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Ռուբենի Գեւորգյանը, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գրանցել է «OFTOMA» ՍՊԸ-ն:
Թամարա Գեւորգյանին մտերիմները, նաեւ ամուսինը Տոմա են կոչում, այստեղից էլ հավանաբար ծագել է ընկերության «OFTOMA» անունը: ՍՊԸ-ն գրանցելու հարցում Թ. Գեւորգյանը լիազորել է Չեխիայի քաղաքացի Վլաստ Սխնեյիդերովին (Vlast Schneiderov), ով էլ իր հայեցողությամբ Պրահայում հասցե է ընտրել դրա համար: Ընկերության գործունեության տեսակներն են՝ բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությունը, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, առեւտրի եւ ծառայությունների մատուցման բնագավառում միջնորդ գործունեությունը, անշարժ գույքի հետ կապված գործողությունները, լիազորված անձի հայեցողությամբ այլ գործունեություն: «OFTOMA»-ի կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է (մոտ 4 մլն դրամ), ինչը նվազագույն շեմ է Չեխիայում: Մինչեւ 2009 թ. ընկերության 100 տոկոսի փայատերն ու միակ տնօրենը եղել է Թամարա Գեւորգյանը:
Վերջինս մասնագիտությամբ ակնաբույժ է, ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, որի ակնաբուժական կլինիկայում հետագայում աշխատելով՝ սկսել է զբաղվել նաեւ թեկնածուական թեզի պատրաստմամբ:
2009-ի հունվարին «OFTOMA»-ի 15-ական տոկոսի փայատեր են դարձել Ժաննա Արսենի Գեւորգյանն ու Կարմեն Թելմանի Սահակյանը:
Առաջինը Արմեն Գեւորգյանի մայրն է, ով ներկայում հաշվառված է Երեւանի էլիտար շենքերից մեկում՝ Հյուսիսային պողոտա 3 հասցեում: Սակայն չեխական ընկերության փայատեր դառնալիս 54-ամյա տիկին Ժաննան Աջափնյակի Առաքելյան փողոցի բնակիչ էր:
Կարմեն Թելմանի Սահակյանը Թամարայի մայրն է: Նա Երեւանի բժշկական համալսարանի հյուսվածաբանության ամբիոնի վարիչն է, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Նոր փայատերերի մուտքից հետո 70 տոկոսի սեփականատեր է մնացել Թամարա Գեւորգյանը: Միաժամանակ փոխվել է «OFTOMA»-ի հասցեն. այն Պրահայի կենտրոնից տեղափոխվել է մայրաքաղաքի հարեւանությամբ գտնվող Յեսենիցե քաղաքի Օսնիցե թաղամասի Իբիշկովա 439 տուն (Jesenice, Osnice, Ibišková 439):
Նոր փայատերերի մուտքից հետո 70 տոկոսի սեփականատեր է մնացել Թամարա Գեւորգյանը: Միաժամանակ փոխվել է «OFTOMA»-ի հասցեն. այն Պրահայի կենտրոնից տեղափոխվել է մայրաքաղաքի հարեւանությամբ գտնվող Յեսենիցե քաղաքի Օսնիցե թաղամասի Իբիշկովա 439 տուն (Jesenice, Osnice, Ibišková 439):

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


