USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
2024-03-05 02:01:00
Տպել Տպել

«Փաստ» թերթը գրում է.

«Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Փաստ» թերթին տեղեկացնում են, որ Հանրային հեռուստատեսությունը «դեսանտ» է իջեցրել Լոս Անջելեսում, ընդ որում՝ բավական «բարձրաստիճան» ներկայացուցչականությամբ:
Նախատեսվում է, որ այս խումբը պետք է պատրաստի հարցազրույցների շարք, որտեղ, ըստ մեր աղբյուրի փոխանցման, առանձին անհատներ սփյուռքահայության անունից պետք է ողջունեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Հարցազրույցների շարքը հատուկ նպատակ ունի՝ լոսանջելեսահայության շրջանում ակտիվացնել նիկոլականներին, բարձրացնել նիկոլամերձ շրջանակների վարկը: Թեմաները ևս որոշված են՝ ինչո՞ւ Հայաստանի պատմություն և ոչ թե Հայոց, «ԱրարատԱրագած», Չորրորդ հանրապետություն, Արցախի հանձնման արդարացում, հակառուսական դիրքորոշում, արևմտյան կողմնորոշման արդարացում, սփյուռքի ավանդական կառույցների փնովում, դատապարտում և այլն:
 Կան տեղեկություններ, որ այս առիթով Վաշինգտոնից Լոս Անջելես է ժամանել ԱՄՆում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: Նկարահանող խմբին արդեն տրված է գովերգող նիկոլականների ցանկը, որը պատրաստվել է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից, և Գլենդելում գործող հյուպատոսարանի աշխատակիցներին հանձնարարվել է օգնել «դեսանտայիններին»՝ հաջողելու իրենց առաքելությունը»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօվա համարում։

Այս նյութը դիտել են - 1839 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook