Հայոց Բանակին նվիրված անցյալ տարվա միջոցառման կրքերը դեռևս չեն հանդարտվում... 2016-01-12 22:17:00
Անցել է մեկ տարի, բայց Հայոց Բանակին նվիրված միջոցառման շուրջ առաջացած կրքերը չեն հանդարտվում: Դեռ ավելին՝ նորից քննարկվում է Հայ-ամերիկյան վետերանների միության անդամներին, ազատամարտիկներին, անցյալ տարվա հունվարի 28-ին համերգին չհրավիրելու, հուշամեդալներ, պատվոգրեր՝ սրան նրան անտեղի «ցփնելու» խոսակցությունը: Նշենք, «Grand-Party» կազմակերպության նախագահ Արտակ Մարտիրոսյանի հետ, վերջերս, ունեցա հարցազրույց՝ այս տարվա, հունվարի 28-ին կայանալիք Հայոց Բանակին նվիրված միջոցառման շուրջ: http://usarmenianews.com/am-n-604.html Ի պատասխան հարցազրույցի հարցմանս՝ Արտակ Մարտիրոսյանը, ոչ անվանական, բայց՝ հասցեատիրոջը ուղղված խոսքեր հղղեց, որը զայրութ էր առաջացրել Հայ-ամերիկյան վետերանների միության նախագահ՝ Վիգեն Ղազարյանին: Մի քանի օր անց, այդ խոսակցությունը տեղափոխվեց Artn-Shant հեռուստատեսություն ՝ «Տեսակետ» հաղորդման շրջանակում ՝ պարզաբանելու: Տեղեկացնենք, որ ըստ նախնական պայմանավորվածության, հեռուստահանդիպումը պետք է տեղի ունենար «Grand-Party» կազմակերպության նախագահ Արտակ Մարտիրոսյանի և Հայ-ամերիկայան վետերանների միության նախագահ՝ Վիգեն Ղազարյանի հետ: Ի զարմանս պրն. Ղազարյանի, հանդիպումը տեղի ունեցավ Դավիթ Ասատրյանի հետ, ով հանդիսանում է Հայոց Բանակին նվիրված համերգի գեղ. ղեկավարը: Հաղորդման ընթացքում, վերջինս, մի քանի անգամ նույն հարցադրումը ուղղեց Վիգեն Ղազարյանին, թե՝ անցյալ տարվա Հայոց Բանակին նվիրված միջոցառման մասին «asekose.am» ում տպագրված հոդվածը նա է գրել, թե՝ միայն ստորագրել է հոդվածի տակ: http://asekose.am/hy_AM/news/1/181027-xaytarak-soou-hamerg-los-anjelesoum-nvirvac-hayoc-banaki-tonin.html Լինելով կրթված ու գիտակից անձնավորություն, պրն. Վիգեն Ղազարյանը կրկին իրեն վիրավորված զգաց այդ հարցադրումից, կտրականապես մերժեց Դավիթի հարցի «իմաստը» և հպարտորեն ասաց, որ ինքն է գրել և երբեք ՛ուրիշի գրված նյութի տակ նա չի ստորագրի: Ավելացնենք, թեև հաղորդման վերնագիրը «Տեսակետ» էր, բայց հաղորդման ընթացքում հնչեց հաղորդավարի անձնական «սուր ու քննադատական» տեսակետը երրորդ անձի վերաբերյալ, որը բոլորովին կապ չուներ բարձրացված խնդրի հետ: Հուսով ենք, որ ամեն ինչ եթերից դուրս կպարզաբանվի, և երկու կողմերը՝ հանուն Հայոց Բանակի համար կազմակերպված միջոցառման՝ հաշտության եզրեր կգտնեն և կհամագործակցեն միասին: