- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-13 09:53:00Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
- 2024-12-12 21:32:00Էրդողանը կմտնի՞ Երևան
- 2024-12-08 01:58:00Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հարգելի Արտակ, այս տարի մենք առաջին անգամ ենք միասին զրուցում: Շնորհավորում եմ ձեր Ամանորը՝ ցանկանալով նորանոր հաջողություններ և բազում վերելքներ:
-Եկեք խոսենք հունվարի 28-ին «Ալեքս» համերգասրահում կայանալիք Հայոց Բանակին նվիրված Բարեգործական համերգի մասին:
Ես էլ Ձեզ եմ շնորհավորում Նոր տարվա կապակցությամբ և ցանկանում եմ ամենայն բարիք:
Սիրո՛վ կպատասխանեմ Ձեր յուրաքանչյուր հարցին, քանի որ ինչպես արդեն նշել ենք USArmenianews.com կայքը ՝ ի դեմս Ձեզ, հանդիսանում է հունվարի 28-ին կայանալիք Հայկական Բանակի տոնին նվիրված համերգի տեղեկատվական աղբյուրը: Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել այս համագործակցության համար:
-Խնդրում եմ ասել, ինչպե՞ս ծնվեց Հայոց Բանակին նվիրված Բարեգործական համերգ կազմակերպելու գաղափարը և ին՞չ նպատակ է այն հետապնդում:
Գաղափարը ծնվել էր դեռևս անցած տարի, երբ՝ ես, Դավիթ Ասատրյանը և Հրաչյա Մխիթարյանը միասին կազմակերպեցինք Հայկական Բանակի տոնին նվիրված «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով համերգը՝ Գլենդել քաղաքում: Այդ ժամանակ համերգը նույնպես կրում էր Բարեգործական բնույթ, քանզի այն անվճար էր և իր տեսակի մեջ միակը: Համերգի կարևորությունը նրանումն էր, որ մենք ուզում էինք այստեղ ապրող մեր շատ հայրենակիցներին ծանոթացնեինք ընդհանրապես հունվար 28-ի նշանակության մասին, և ի զարմանս ինձ, այստեղ, մեզ հանդիպած ամեն 3-րդ մարդը չգիտեր, որ Հայկական Բանակը ընդհանրապես տոն ունի: Մի խոսքով, անցած տարվա համերգի շնորհիվ, այսօր, այդ ամեն 3-րդը դարձել է ամեն 1Օ-րդ: Այսինքն ՝ մեր գործը արդարացրեց իր սպասելիքները:
Այս տարի նույնպես ծրագրված է նշել Հայկական Բանակի տոնը և նորից՝ «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով: Միակ տարբերությունը անցած տարվա հետ, դա այն է, որ համերգը անվճար չէ, այս անգամ համերգի առաքելությունն փոքր ինչ փոխվել է:
-Ինչպե՞ս կայացավ համերգի շրջանակում մասնակից արվեստագետների ընտրությունը:
Շատ հեշտ: Նախ՝ առաջինը, շեշտը դրված է միմիայն ամերիկահայ արվեստագետների ուղղությամբ: Երկրորդ՝ մենք այստեղ ունենք հիանալի արվեստագետներ, որոնց հետ ոչ թե մեկ՝ այլ տարվա մեջ կարելի է տասնյակ տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպել:
Համերգին ընգրկված են մեր ժամանակների սիրված և ճանաչված ամերիկահայ համարյա ողջ մտավորականությունը, որին միաձուլվել է նաև երիտասարդ սերունդը:
Ցանկանում եմ նշել, նաև, որ ամերիկահայ արվեստագետների զգալի մասը առանց մեկ վայրկյան տատանվելու անվճար համաձայնվեց մասնակցելու համերգին ՝ առանց ավելորդ ամբիցիաների , իսկ ովքեր ցուցաբերեցին «եսակենտրոն» քաղաքականություն ՝ ինքնաբերաբար դուրս մնացին ծրագրից:
-Հայոց Բանակին նվիրված օրը պետական տոն է: Այդյո՞ք ՀՀ ՊՆ նախարարությունը տեղյակ է առաջիկայում կայանալիք համերգի մասին և եթե այո՛, ապա ինչպե՞ս է օգնելու կամ միջամտելու այդ համերգին:
Առաջինը կուզեմ Ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է նշել ՀՀ պետական և ոչ պետական տոները՝ ըստ իր հայեցողությամբ, ուրիշ հարց է, եթե մենք գործենք Պաշտպանության Նախարարության անունից:
Կազմակերպության անունից, նամակով դիմել ենք ՀՀ Պաշտպանության Նախարար պրն. Սերյան Օհանյանին: Նամակում մասնավորապես նշված է համերգի գաղափարի մասին , և նաև ասված է, որ պրն. նախարարը բոլորից լավ է տեղյակ բանակի լավ ու վատ կողմերից, և եթե նա կունենա մեզ ուղղորդելու ցանկություն՝ մենք անվերապահորեն կկատարենք նախարարի առաջադրանքը: Այս պահին , եթե չստանանք որևէ առաջադրանք ՝ մենք ունենք նախնական պայմանավորվածություն «Զինվոր Համակարգող Խորհրդի» հետ՝ ի դեմս նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և փորձելու ենք այդ կազմակերպւթյան միջոցով օգտակար լինել հայկական բանակին:
-Հանրությունը տեղեկացված է հեռուստահաղորդումներից, մամուլից, գովազդներից, որ համերգի հասույթը տրամադրվելու է Հայոց Բանակին: Հարցս ուղղակի իմաստով եմ ուղղում Ձեզ, որը կարծում եմ կհետաքրքրի շատ-շատերին: Հասույթը ամբողջությամբ է տրամադրվելու, թե՝ որոշակի վերապահումներով:
Շատ լավ հարց է, ու նաև շատ կարևոր է մեզ համար հետագա թյուրիմացություններից խուսափելու համար: Համերգի հասույթը, իհարկե՝ ծախսերը հանած, ամբողջությամբ կփոխանցվի իր նպատակին:
-Կա որևէ համակարգող մարմին, որը կհետևի հասույթի ամբողջ նպատակին ծառայելու գործընթացին՝ հանրությանը թափանցիկ դարձնելու համար և փաստացի ում է ուղղված այդ գումարը և այն ինչ՞ նպատակով պետք է ծառայի:
Ինչպես նախորդ հարցում նշեցի, եթե Պաշտպանության Նախարարությունից չգա համապատասխան հրահանգ, հասույթը տրվելու է «Զինվոր Համակարգող Խորհրդին», բնականաբար կլինեն տեսանյութեր, և որ ամենակարևորն է մեր կողմից հայտարարվելու է գումարի այն չափը, որը կուղղարկվի Հայաստան:
-Սա բավականին ծախսատար միջոցառում է: Արդյո՞ք նախագիծը ունի հովանավորներ, ովքեր արժևորելով համերգի գաղափարի կարևորությունը՝ հովանավորում են:
Այո, դու՛ք իրավացի եք: Մենք ունենք հովանավորներ, որոնցից շատ շնորհակալ ենք: Ձեզ ասեմ, որ նրանք սա մեր համար չեն անում, ինչպես դուք նշեցիք՝ նրանք կարևորում են համերգի գաղափարը: Պետք է ցավով նշեմ, որ մենք չունենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի ամբողջությամբ փակվեն համերգի ծախսերը:
-Նման Բարեգործական համերգ կազմակերպելը ըստ հայկական մտածելակերպի, ունենում է «թաքնված» մարդիկ, ովքեր խանգարում են նման նախագծերի իրականցնելը: Արդյո՞ք դուք ձեր կիզակետում պահում եք, թե՞...
Ես իմ կիզակետում այս առումով պահում եմ միայն թուրքերին ու ադրբեջանցիներին: Միայն նրանք կարող են փորձել խանգարել նման շատ կարևոր միջոցառումը:
-Անցյալ տարի էլ Լոս Անջելեսում առաջին ջահակիրն էիք, որ կազմակերպեցիք Հայոց Բանակի տոնին նվիրված միջոցառում: Բնականաբար եղան բացասական խոսակցություններ, քննադատական նյութեր, այդ թվում նաև իմ կողմից: Հաշվի առնելով այն, որ առաջին անգամ էիք կազմակերպում նման բնույթի համերգ, եղան բացթողումներ: Արդյո՞ք անցյալ տարվա որոշ թերացումներից հետո այս տարի նկատի կունենաք այդ ամենը:
Իհարկե կային բացթողումներ, քանի որ առաջին անգամ էր նման միջոցառում իրականացվում: Կարծում եմ, համայնքը նաև հարյուր տոկոս պատրաստ չէր, քանի որ ինչպես վերևում նշեցի, ամեն 3-րդ մարդը գաղափար չուներ հունվար 28-ի վերաբերյալ: Ինչ մնում է քննադատություններին, ասեմ, որ դրանց մեծ մասը ուղղված էին համերգին՝ ԵԿՄ-ի կողմից հուշամեդալներ ստացողներին, իսկ դա բացարձակ մեր պատասխանատվության ներքո գտնվող հարց չէր: Հուսով եմ, որ դա բոլորն էլ հասկացան: Համենայնդեպս, այս տարի մենք աշխատել ենք այնպես անել, որ հնարավորինս հեռու մնալ նման իրավիճակներից: Ուրիշ բան էլ ասեմ, նայած թե այդ քննադատությունը ով է ուղղում, հարցին հարցով պատասխանեմ: Հարգելի Գայանե, եթե Ձեզ այս տարի մեզ հետ համագործակցելու համար մեղադրի մեկը, ով չգիտես ինչու ունի երկու անուն ազգանուն, մեկը ով ներկայանալով որպես ՀՀ ԶՈՒ սպա, ամեն կերպ փորձել է իր տղային ազատել զինծառայությունից, մեկը որ կարող է դահլիճ մտնելու համար վախեցնել ամերիկացի անվտանգության աշխատակցին, իբրև անգլիական գաղտնի ոստիկան է: Կարող եմ երկար շարունակել, բայց խնդրում եմ, միայն այսքանով ասեք այդպիսի մարդու քննադատությունը դուք ինչպե՞ս կընդունեք:
-Որպես համերգի կազմակերպիչ, կարող եք մի այնպիսի կոչ անել, որ գործարար մարդիկ կկարևորեն այս համերգը և աջակից կլինեն Հայոց Բանակի տոնին նվիրված Բարեգործական համերգին:
Ես չէ, որ պետք է կոչ անեմ հայերին: Բոլորս ենք տեղյակ, թե ին՞չ է կատարվում մեր սահմաներում: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը մտածող է և քաղաքագետ, չեմ կարծում, որ նրանց կոչ անելու կարիք կա:
-Շնորհակալություն Արտակ, հարցազրույցի համար: Համերգից հետո մենք կրկին կզրուցենք:
Գայանե, ձեզ էլ շնորհակալությու՛ն, մեծ սիրով:
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes