- 2024-11-16 17:11:00Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
- 2024-11-13 12:28:00Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2024-11-12 12:02:00 Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
- 2024-11-11 23:05:00Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Որպես ուսումնական հարթակ՝ ողջունելով Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքը, սիրով ընդունեցի այնտեղ հաճախող իմ դասղեկական 8-րդ ա դասարանի աշակերտ Մանուկ Մկրտչյանի առաջարկությունը, երբ ցանկացավ հարցազրույց վարել մանկավարժիս հետ: Դա աշակերտի և ուսուցչի մի նոր գեղեցիկ հարաբերության արտահայտություն էր, որով արժևորված տեսա դեռահասի անհատականությունը:
Տիկի՛ն Պողոսյան, ես գիտեմ, որ Դուք ունեք «Մանկավարժի օրագիր» գիրքը, ե՞րբ կհրատարակվի այդ գրքի երկրորդ մասը:
Մեր օրերում գիրք հրատարակելը շատ դժվար գործ է, երբ այն իրականացվում է ուսուցչի նվաստացուցիչ աշխատավարձով: «Մանկավարժի օրագրի» առաջին մասը, որտեղ պատերազմներ տեսած մեր սահմանամերձ բնակավայրի դպրոցական կյանքն է արձանագրված, հրատարակվեց իմ միջոցներով: Այն նվիրեցի աշակերտներին, ուսուցիչներին, նաև՝ գրքի հարգն իմացող շատ ընթերցասերների: Այս պահի դրությամբ՝ այդ գրքի երկրորդ մասը, որ ընդգրկում է 2017-ի իմ բոլոր հրապարակումները, հանձնված են հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԼՂՀ ԿԳՍ նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Լուսինե Ղարախանյանին՝ խմբագրելու համար, ով նաև իմ հրատարակված երեք գրքերի խմբագիրն է: Հուսով սպասում ենք, որ գուցե կգտնվի մի հովանավոր, ով մարդասիրաբար կօգնի՝ հրատարակելու «Մանկավարժի օրագրի» երկրորդ մասը:
Ի՞նչը դրդեց Ձեզ դառնալ գրող։
Երբևէ ես ինձ գրող չեմ համարել, այլապես կմտածեի, որ դավաճանել եմ ուսուցչի իմ մասնագիտությանը: Քանի որ իմ բոլոր հոդվածները՝ մանկավարժական գործունեությանս մասին, արդեն երկու տարուց ավելի է, ինչ տեղադրվում են համացանցում /ֆեյսբուքում/ գործող Լոս Անջելեսի ամերիկյան «USArmenianews.com» հայկական լրատվական կայքի «Մանկավարժի անկյուն» բաժնում ու տեսանելի են հազարավոր ընթերցողների, ապա Ամերիկայի հայ գրողների միությունից անցած տարի ինձ տեղեկացրին, որ ես ընդգրկված եմ այդ միության մեջ: Չնայած սկզբում ուրախությամբ ընդունեցի լուրը, շնորհակալական զգացումով, բայց երբ արդեն հասանելի էր դարձել այդ անդամատոմսն ինձ, որով պիտի հաստատվեր իմ գրող լինելը այդ միությունում, ես չընդունեցի այն՝ իրենց էլ տեղեկացնելով, որ ինձ գրող չեմ համարում: Այս հարցը, եթե մի փոքր փոփոխության ենթարկեմ, ապա ավելի ճշգրիտ կլինի, եթե պատասխանած լինեմ, թե «ի՞նչը դրդեց ինձ գիրք գրելու» հարցին: Սա երկար պատմություն է, բայց ասեմ, որ տարիներ շարունակ դպրոցում լավագույն հաջողություններ ենք արձանագրել թե՛ ես, թե՛ իմ աշակերտները, բայց միշտ էլ որոշ աթոռի կառչած պաշտոնավորների կողմից անտեսվել է իմ աշխատանքը: Որոշեցի իմ մանկավարժական գործունեության մասին գիրք հրատարակել, որտեղ կերևար իմ ուսանելի փորձը: 2013-ին հրատարակվեց իմ առաջին գիրքը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկը՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ ու ֆինանսական միջոցներով, այն բաժանվեց Արցախի բոլոր դպրոցներին: Սա առաջին հաջողված գործն էր, որով ես տեսանելի դարձա իմ աշխատանքային գործունեությամբ:
Ինչպիսի՞ն է՝ լինել ուսուցչուհի։
Հարցին հարցով պատասխանեմ: Մի՞թե կա ավելի վեհ մասնագիտություն, քան ուսուցիչ լինելն է: Երբեմն ինձ թվում է՝ ես աշխարհի տերն եմ, և այն ինձ համար այնքան պատկառանքով է հնչում, որ երբևէ իմ ուսուցչությունը չեմ փոխի որևէ «աթոռի» հետ:
Այն չափազանց դժվար ու բարդ մասնագիտություն է, որը պահանջում է թե՛ գիտելիքների, թե՛ դաստիարակչական հմտությունների իմացություն, որտեղ ուսուցիչը և՛ ուսուցանող է, և՛ մանկավարժ, և՛ հոգեբան..., ով գործ ունի մատաղ սերնդի և նրանց ծնողների հզոր բանակի հետ, իսկ նրանք որքա~ն տարբեր են: Հիշենք, որ ուսուցչի կողմից դաս առած դեռահասներն են սերնդափոխության ճանապարհին դառնում հայրենյաց պաշտպաններ, բժիշկներ, շինարարներ, նախագահներ, ուսուցիչներ... Իսկ ուսուցիչ լինել, նշանակում է՝ առաջին հերթին սիրել այդ մասնագիտությունը և ամբողջ էությամբ նվիրվել այդ գործին:
Ո՞վ կամ ի՞նչը դրդեց Ձեզ ընտրել ուսուցչուհու կարևորագույն մասնագիտությունը։
Իմ դպրոցական տարիներին 5-րդ դասարանում «Գիքոր» անցանք: Այդ դասաժամին շատ հուզված էի, երբ հասա տուն, բոլորից թաքուն մտա մեր տնամերձ այգին ու ազատություն տվեցի ինձ՝ բարձրաձայն արտասվելով: Այդ օրվանից մի այլ հայացքով նայեցի դասարան մտնող ուսուցիչների ձեռքի մատյաններին: Ինձ համար երազանք դարձավ մատյան վերցնել ձեռքս, մտնել դասարան, նաև՝ պատմել Գիքորի մասին: Ու այդ օրերին ծնված երազանքս իրականություն դարձավ, երբ Արցախյան պատերազմից հետո սկսեցի հայոց լեզու և գրականություն դասավանդել Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում: Իմ այդ երազանքն իրականացվեց բարձրագույնը գերազանց ավարտելուց 14 տարի հետո: Խորհրդային տարիներին դպրոցի դռները փակ էին ինձ համար, 1996-ին մեր դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանը, ընդունելով աշխատանքի, մի նոր ասպարեզ բացեց ինձ համար՝ իրականացնելով տարիների երազանքս:
Որպես գրող՝ հետագայում ի՞նչ անելիքներ ունեք Դուք։
Քանի որ, ինչպես արդեն ասել եմ, ինձ գրող չեմ համարում, բայց, որպես ուսուցչուհի, որ արձանագրում եմ իմ դպրոցի կյանքը, նպատակս է՝ «Մանկավարժի օրագիրը» դարձնել շարունակական՝ ամեն տարի իմ ամենօրյա գրառումներով հավաքագրելով առանձին գրքերի նյութեր: Թե քանի մասեր կավելանան այսուհետ, չգիտեմ, բայց ասեմ, որ 2018-ից սկիզբ է դրվել «Մանկավարժի օրագրի» երրորդ մասի հրապարակումները: Կոնկրետ չեմ որոշել, բայց հնարավոր է նաև սկսեմ աշխատել մեկ այլ մեթոդական ձեռնարկի շուրջ, որտեղ կընդգրվեն տարբեր դասանյութերի ուսումնամեթոդական վերլուծություններ:
Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։
Կարելի է ասել, որ ազատ ժամանակ չեմ ունենում: Ուսուցչի ծանրաբեռնված մտավոր աշխատանքից հետո իմ ձեռքը համակարգչի ստեղնաշարին է, որով դպրոցական կյանք եմ արձանագրում, հայացքս՝ տարբեր հրապարակումների վրա, որ տեղեկանամ ինչ է կատարվում մեր շուրջը և ընդհանրապես՝ աշխարհում: Իմ ազատ ժամանակը մտերիմ միջավայրում սուրճով հյուրասիրվելն է, թոռնիկիս հետ զրուցելը, նաև երբեմն իմ հոգնած օրվա վերջում սիրում եմ մենությանս մեջ լսել լռության ձայնը:
Ձեր կյանքում եղե՞լ է դեպք , որի համար զղջում եք:
Գուցե մտաբերեմ, կհիշեմ այլ դեպքեր, բայց չեմ մոռանում, որ հանդիպեցի մի անձնավորության, ումից դրական լիցքեր ստանալու մեծ սպասելիքներ ունեի, բայց հիասթափությունս մեծ էր, զղջացի, որ գնացել եմ նրա մոտ ընդունելության:
Շնորհակալություն Ձեզ, տիկի՛ն Պողոսյան, այս գեղեցիկ հարցազրույցի համար:
Նատաշա Պողոսյան
Այսօր Ուսուցչի օրն է
Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից
Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»
Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու
Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»
Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում
Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս
Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված
Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...
Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է
Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...
ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»
Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»