- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 2019 - 2020թթ.
ուսումնական տարին
Ազգային կյանքի հենասյուներից մեկը դպրոցն է, որի դերը օտարության մեջ կարևորվում էր երիցս. այն ոչ միայն գիտակցվում էր որպես կրթական-ուսումնական կենտրոն, այլև՝ ազգային կյանքը համախմբող, համայնքային հիմքերը ձևավորող յուրահատուկ կառույց: Այստեղ ակնառու է եկեղեցու դերակատարությունը, քանի որ տասնամյակներ շարունակ ողջ սփյուռքում հայկական կրթօջախները գործում էին եկեղեցիներին կից:
ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանն իր մշտական հոգածության ու խնամքի ներքո է պահում շաբաթօրյա վարժարանները, որոնց թիվը թեմի տարածքում հասնում է շուրջ քսանի։ Առաջնորդանիստ Ս․ Ղևոնդյանց մայր տաճարի հովանու ներքո է գործում նաև աշխարհի ամենամեծ միօրյա վարժարաններից մեկը՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը։ Այստեղ սովորում են 6-14 տարեկան, 300 և ավելի աշակերտ: Ուսումնառության տևողությունը 6 տարի է։ Դասարանները բաշխվում են ըստ հայերենի իմացության մակարդակի:
Անցնող տարիներին Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների ընդհանուր տեսուչ և դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի սրտացավության ու նվիրվածության շնորհիվ կրթարանը ճանաչվել է սփյուռքի լավագույն կրթական հաստատությունը՝ արժանանալով հատուկ վկայագրի ու մրցանակի ։ Հարկ է նշել, որ դպրոցի ավարտական վկայականը, պետական քոլեջների կողմից ճանաչվում է որպես երկրորդ օտար լեզվի վկայագիր: Դասավանդվող առարկաներից են՝
հայոց լեզու,
հայ գրականություն,
հայոց պատմություն,
հայ մշակույթ
ազգային երաժշտություն
Կրթարանում դասերից բացի մշտապես տեղի են ունենում գրական-մշակութային միջոցառումներ, հանդիպումներ, ազգային տոներին նվիրված հանդեսներ, բաց դասեր: Դպրոցի ավանդույթի համաձայն, օրն սկսվում է եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանի հետաքրքիր զրույցով ու աստվածաշնչյան պատգամով։
Նշենք, որ դպրոցի ուսուցիչներն ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, ինչպես նաև հայրենիքում ու սփյուռքում աշխատելու հարուստ փորձ։ Մշտապես մասնակցում են Արևմտյան թեմում կազմակերպվող ամենամյա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և իրենց ներդրումը բերում դոկտոր Էլլի Անդրեասյանի կողմից ղեկավարվող թեմի գիտակրթական հանձնախմբի աշխատանքներին։
Դպրոցի նպատակն է հայ երեխաների մեջ սերմանել գրագետ լինելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կերտելու ապագա այն հայորդուն, որը քաջատեղյակ կլինի իր ինքնությանը, մշակույթին, պատմությանը։ Այդ պատճառով էլ դպրոցը հաճախ հյուընկալում է հոգևոր ու ազգային գործիչների, ինչպես հայրենիքից, այնպես էլ սփյուռքից։
2019-20 ուսումնական տարում դպրոցում շարունակվեց հայ գրականության և մշակույթի երկու կարկառուն ներկայացուցիչների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակին նվիրված հանդիսություններով, բաց դասերով, պատի թերթերով, անհատական և խմբակային աշխատանքներով։
Ամանորյա և Ս․ Ծննդյան հանդեսները գիտելիքների ցուցադրության, հավատի, սիրո և ջերմության վկայություններ էին։
Հպարտությամբ պետք է արձանագրել, որ անգամ նոր համավարակի՝ COVID – 19-ի շրջանում, երբ ամբողջ ուսումնական ծրագրերը փոխադրվեցին առցանց հարթակ, «Փոքրիկ հրեշտակների» մեծ ընտանիքը՝ ուսուցիչներն ու աշակերտները, ջանք չխնայեցին դիմակայելու և ուսումը շարունակելու այդ դժվարին, նոր ու խրթին պայմաններում։ Աշակերտները խիզախությամբ պահպանեցին դպրոցի ավանդույթները։ Իրենց անհատական աշխատանքներով վառ պահեցին Ս․ Ղևոնդյանց մայր տաճարից ճառագող օրհնությունն ու սերը։
Պետք է խոստովանել, որ առցանց ուսուցումը վարժարանին դարձրեց ավելի ուժեղ և ամուր կապեց եկեղեցուն ու հավատքին։ Յուրաքանչյուր ուսուցիչ իր դասարանի աշխատանքները սիրով տեղադրում էր «Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի Դիմատետրի էջում(Little Angels Saturday School)։ Մի տեսակ առողջ մրցակցություն էր սկսվել դասարանների միջև, թե ո՞ր դասարանն ավելի շատ նյութ կդեղադրի և ինչպիսի՞ ոգևորությամբ կընթերցի հայ գրականության գոհարները։ Անգամ դպրոցի երաժշտության ուսուցիչներն առցանց դասեր էին տալիս, երգում երեխաների համար, որպիսի չմոռացվեն սովորած նյութերը։
Ամփոփելով ուսումնական տարին՝ տրվեցին ավարտական ստուգիչ աշխատանքներ, որոնք, հուրախություն մեզ, պետք է ասել, որ հիմնականում բարձր գնահատականի արժանի աշխատանքներ էին, ինչը գալիս է ապացուցելու նաև հեռավար դասընթացների արդյունավետությունը։
Անսովոր տարին ամփոփվեց առանց աշակերտների զրնգուն ձայների ու ավարտական հանդիսության բարեմաղթանքների։ Սակայն դպրոցի տնօրինությունը, առաջնորդ Սրբազան հոր օրհնությամբ, ծրագրում է նոր ուսումնական տարվա ընթացքում կազմակերպել հատուկ հանդիսություն, որտեղ առաջին դասարանցիները կստանան տառաճանաչության, իսկ վեցերորդ դասարանի սաները՝ ավարտական վկայականներ։
Դպրոցի ղեկավարությունը երկրի, նահանգի օրենքներին համահունչ պատրաստվում է նաև նոր ուսումնական տարվան։ Քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները և զարգացումները։ Բոլոր լուծումները խարսխված են աշակերտների անվտանգության, առողջության պահպանման և կրթական որակի բարելավման վրա։ Դպրոցը պատրաստ է շարունակելու իր առաքելությունը ինչպես ավանդական, այնպես էլ առցանց ուսուցման տարբերակներով, որպեսզի մեր«Փոքրիկ հրեշտակները» շարունակեն ապրեցնել մեր ոսկեղենիկ մայրենին և հավատարիմ մնան մեր ազգային, անանց արժեքներին։
2020-21 ուսումնական տարվա արձանագրությունն սկսվելու է հուլիսին, իսկ դասերը մեկնարկելու են սեպտեմբերի 12-ից։
Ռիմա Եսայան
Ուսուցչուհի
Լոս Անջելես

Այսօր Ուսուցչի օրն է

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը

Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին

Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան

«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»


