USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը
2022-10-10 01:08:00
Տպել Տպել

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը։

Վերջինիս զավակները՝ Կարեն, Արմեն և Ռուզաննա Խուդոյանները ստանձնեցին այդ հրաշալի գաղափարը և իրենց միջոցներով վերանորոգեցին ու կահավորեցին դասասենյակը։

 
Այսօր՝ Ուսուցչի միջազգային օրը, տեղի ունեցավ դասասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Թամարա Խաչատրյանի հարազատները, կոլեգաները, Վայքի համայնքապետարանի աշխատակազմը՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ուսուցիչներ, աշակերտներ։
Դպրոցի տնօրեն Կարինե Գևորգյանը հանգամանալից ներկայացրեց Թամարա Խաչատրյանի անցած ճանապարհը և շնորհակալություն հայտնեց այս գեղեցիկ գաղափարի մասնակիցներին։
Ֆրանսերենի շունչը ապահովեցին աշակերտները՝ իրենց երգերով և բանաստեղծություններով։
Այս դասասենյակը պարտավորեցնող է սովորող երեխաների համար։
Թող բարի գործերը շարունակական լինեն։
Միջոցառման մասնակիցները գեղեցիկ ծաղիկներ ստացան Մխիթար Մաթևոսյանի և դպրոցի աշակերտների ծնողների կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին։
Շնորհավորում ենք Ուսուցչի միջազգային տոնը։
Հարգանքներով՝
Այս նյութը դիտել են - 168078 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook