- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մենք բավականաչափ գիտե՞նք Նարեկացուն, կարո՞ղ ենք դպրոցում դասավանդել այնպես, որ աշակերտը նրան սիրի
Ենթադրում եմ, որ Նարեկացին կրթական ծրագերում չի առաջարկվել, որովհետև, հավանաբար, ուսուցիչները գտել են, որ այն դժվար է յուրացովում աշակերտների կողմից, կամ առհասարակ չի յուրացվում: Եթե դա իսկապես այդպես է, ապա մյուս ենթադրությունս այն է, որ Նարեկացին չի յուրացվել ուսուցիչների կողմից և մատուցումն այնպիսին է, որ անհնար է աշակերտների յուրացումը:
Բայց սա Նարեկացին կրթական ծրագրից հանելու պատճառ չէ:
Պետք է լուծում լինի:
Չեմ ուզում Նարեկացի ներկայացնել այստեղ, բայց աշխարհում մտքի և շարադրանքի այդպիսի գեղեցկություն շատ չկա: Եվ ցանակաված աշակերտ, մի փոքր հաղորդակցվելով այյդ գեղեցկությանը, չի կարող չհմայվել: Եվ դա ազդեցություն է ողջ կյանքի վրա: Ողջ աշխարհայացքի, վարքի, մտածողության... Հպարտություն է Նարեկացու առանձին հատվածներ անգիր իմանալը: Մարդ սկսկում է հավատալ, որ ողջ դասական միջնադարի մարդիկ էին այդպես գեղեցիկ մտածում, հուզվում, ապաշխարհում, մեղադրում, տանջվում և չհավատալով՝ հավատում: : Այ, այս գեղեցկությունը աշակերտին հասանելի դարձնելու համար նախ պետք է ուսուցչին հասանելի դարձնել: Ուսուցիչների հետ առանձին պարապել, պարապել չբարկանալով, չմեղադրելով, պարապել Նարեկացուն սիրելով և Նարեկացու նման... Եթե սա չկարողանանք անել՝ ուրեմն Նարեկացուն չգիտենք: Եթե Նարեկացուն չգիտենք՝ ինչպե՞ս դպրոցում Նարեկացի անցնել, և արդյունքում հասնել նրան, որ աշակերտը Նարեկացուն չսիրի, երբեմն էլ նույնիսկ ատի: Ես իսկապես չգիտեմ, բայց ոսուցիչներից նրանք, ում ճանաչում եմ անձամբ, Նարեկացուն չգիտեն, չիմանալով չեն կարող մատուցել, մատուցել չկարողանալով՝ Նարեկացի չեն սովորեցնում: Բայց այդ ուսուցիչներն էլ մեղք չունեն, նրանց էլ Նարեկացի չեն սովորեցրել:
Նայում եմ 10-րդ դասարանի Գրականության դասագրքում Նարեկացին: Լավ հատվածներ են ընտրված, ըստ էության կարելի է սովորեցնելով սիրել տալ, Ներկայացված է սքանչելի "Տաղ վարդավառին"՝ շուշանը լցվում է շաղով և ողջ տաղը շողշողում է շողով, շաղով ու շարով.... Փոքր տաղ է՝ բայց զրնգուն շաղ ու շողով Վարդավառ է և... տաղից հետո հանձնարարություն աշակերտին՝ գտեք Ավետարանից Քրիստոսի պայծառակերպության նկարագրությունը և համեմատեք Տաղ Վարդավառի հետ> ՇՇՇՇՇՇՇՇՇ-երի կախարդական շղթան՝ շաղ-շողով ավարտվում է անմիջապես: Ավելի լավ չէ՞ր լինի, օրինակ, հանձնարարել նկարագրել և համեմատել Վարդավառի ժողովրդական տոնը: Նարեկացու Մատյան Ողբերգությունը վկա՝ հեղինակն ավելի գոհ կլիներ:
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է: Պետք է լուծում գտնենք այն աշակերտին հասցնելու...
Հիմա այսօրվա վեճերը կարդալով, զգում եմ, որ կրկին մենք ձևը բովանդակությունից առաջ ենք դնում:
Հրանուշ Խառատյան

Այսօր Ուսուցչի օրն է

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը

Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին

Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան

«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»





