USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
2025-01-14 18:55:00
Տպել Տպել

Մինչ ՔՊ-ական իշխանությունը պարծենում է, թե իբր բանակի մասին աննախադեպ հոգածություն է ցուցաբերում, ներկայացվել է մի նախագիծ, որով նախատեսվում է հազարավոր զինվորականների զրկել ծառայության ընթացքում բնակարան վարձելու հնարավորությունից: Զինվորականությանը բնակարանային փոխհատուցում կտրամադրվի այն դեպքում, եթե մշտական բնակության վայրի և ծառայության վայրի հեռավորությունը առնվազը 60կմ է՝ նախկին 30կմ-ի փոխարեն:
555 մլդ դրամ է Կառավարությունը նախատեսում ծախսել պաշտպնանության կարիքրների համար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի քան 7%-ով ավելի է, բայց, փաստորեն, բավական ժլատ է գտնվել մի հարցում, որը չափազանց էական նշանակություն ունի՝ առնվազը զինվորականությանը խրախուսելու, բանակում ծառայությունը գրավիչ դարձնելու տեսանկյունից, և սա՝ մի դեպքու, երբ Հայաստանը պատերազմող երկիր է, իսկ առաջիկայում, ըստ մի շարք գնահատականների ու միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնների կանխատեսումների, պատերազմ է սպասվում:
Այսպիսով՝ զինվորականները կա՛մ պետք է ամեն օր տասնյակ կիլոմետրեր կտրեն-անցնեն՝ հասնելու համար ծառայության վայրեր, ինչն ամսական կտրվածքով կազմելու է հսկայական գումարներ, կա՛մ պետք է սեփական միջոցներով տուն վարձեն, ինչը ևս էժան չէ՝հատկապես հաշվի առնելով առկա դրամական բավարարման չափը.մարդիկ ապրե՞ն, թե՞ տան վարձ տան:
Ընդ որում՝ ոչ պակաս զավեշտալի է իշխանությունների կողմից այս քայլի արդարացման համար բերվող պատճառաբանությունը, ըստ որի՝ ճանապարհները բարեկարգվել են, ուստի հեշտացել է տեղաշարժը:
Ստացվում է, որ ասֆալտի համար վճարելու է զինվորականությունը, զինվորականությունը վճարելու է նրա համար, որ այս կամ այն չինովնիկն այդ ասֆալտի միջոցով փողեր է լվացել, հարստացել ու հարստացրել:
Սուրեն Պապիկյանը կարծես թե չի հասցրել մեկնաբանել այս նախագիծը, որի հեղինակը Ֆինանսների նախարարությունն է, բայց դժվար թե նա հանդգնի ծպտուն անգամ հանել, քանի որ ընդամենը կատարածու է:
Եթե բանակն ինչ-որ արժեք ունենար իշխանությունների համար, ապա ոչ միայն նման նախագիծ չէին ներկայացնի, այլև նախևառաջ ոլորտին մոտ կանգնած նախարար կնշանակեին, այլ ոչ թե մեկին, ով ծառայության ընթացքում դանակահարել էր սեփական հրամանատարին:

Այս նյութը դիտել են - 158 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook