- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արցախի հարաբերական անդորրը վերջերս խախտվում է մեզ անակնկալի բերող սարսափելի թնդյուններով։ Մեզանից անկախ` ցնցվում ենք, մտածում` երևի ականի պայթյուն է, բայց կողքից մեզ հիշեցնում են, որ թշնամին մեզանից ոչ հեռու զորավարժություններ է անցկացնում։ Կարծես մի պահ թեթևացած շունչ ենք քաշում, բայց նորից անհանգստությունից լրջանում` ու՞մ դեմ է պատրաստվում մեր «հարևանը» պատերազմել` 120 հազար արցախցիների՞, որ շրջափակման մեջ են, զրկված իրենց իրավունքներից, բայց նորից հիշում ենք այն կործանարար «խաղաղության» պայմանագիրը, փորձում վանել մեզանից տխուր մտածումները...
Այդպես էր օրեր առաջ։ 9-րդ ա դասարանում գրականության քննության հարցերից էի խոսում։ Կարծես ցնցվեց երկիրը ահեղ թնդյունից։ Չհասցրինք խոսք ասել, հետո կրկնվեց այն երկու անգամ։ Դասարանի պատուհանների զնգզնգոցը ավելի զգաստացրեց մեզ։ Ապա լռություն։ Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին։ Լռությունը խախտեցի ես` այս ի՞նչ էր...Ոչ մի արձագանք...Ինձ «հավաքեցի», ապա հանգիստ մեկ նախադասությամբ իմ հարցի պատասխանը հնչեցրի. «Արցախում այսպես է կյանքը, այդ իսկ պատճառով դուք տարբերվում եք աշխարհի մյուս երեխաներից»։
Անցա տարբեր թեմաների....Այնտեղ հայոց պատմիչներ կային, հայրենապաշտ թագավորներ, անձնուրաց զորավարներ կային, հայրենի հողի նվիրյալներ...
Մտածում եմ` մեր երեխաները կոփվե՞լ են, թե՞ սովորական է դարձել Արցախի կյանքը, որ ամեն օր լիքն է թշնամու` մեզ մատուցած տհաճ անակնկալներով...
Արցախում միայն հումանիտար հարցերը չեն մեզ մտահոգում կամ էլ` էներգետիկ ճգնաժամը... Հոգեբանական ճնշում կա, որ այս օրերին թշնամու բանակի զորավարժությունների տեսքով հակադարձում է ադրբեջանական անցակետի արհեստական խաղաղությանը։
Նատաշա Պողոսյան

Այսօր Ուսուցչի օրն է

Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում

Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Զառիթափի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրելու է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերենի մասնագետ, լուսահոգի Թամարա Խաչատրյանի անունը

Այսօր նա նորից մեզ հետ է, սակայն հուշերի խորքից

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին

Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան

«Հրապարակ». Թագուհին ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»

Ճշմարտություն եմ գրում, ու սիրտս ցավում է այս ճշմարտությունից...

Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...

«Տիկի՛ն Պողոսյան, Արցախում մենք ապագա ունե՞նք»

Երևի պատերազմի ամենասարսափելի կողմերից մեկն այն է, որ ողջ մնացածները մահացած են ապրում

Հայի ճակատագիր է` ամեն անգամ ավերակներից տուն ու տեղ շինել, օջախ ստեղծել և թողնել ախոյանին

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Եկել են ժամանակները նորից խոսելու ուսուցչի առաքելության մասին, որ վերջին տարիներին մոռացության էր տրված

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են... Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա...

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել...

ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ»

Փաշինյան-Ավինյան հարաբերություններն ավելի են լարվել․ «Հրապարակ»


