USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՄԱՐՏՆՉՈՂ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2020-07-23 14:11:00
Տպել Տպել

Պարզվում է, որ միջնակարգ կրթության հայ գրականություն առարկայից հանվում է «հայ» բառն ու առարկան կոչվելու է «գրականություն»։

Այսինքն, առարկան դառնում է, որպես համաշխարհային գրականություն, ներառելով հայկականը։ Թերևս նախարարության խոշոր մասնագետները դեմքի խելոք արտահայտությամբ կբացատրեն, որ գրականությունը չի կարող լինել հայկական, ֆրանսիական, ռուսական և այլն, այն համամարդկային հասկացողություն է և ովքեր այլ կերպ են մտածում, նրանք դեռևս գտնվում են խորհրդային կարծրատիպային, հետամնաց մտածողության ճիրաններում։
Հարգելիներս, գրականությունն, իսկապես լայն հասկացողություն է։
Այսպես , գոյություն ունի մասնագիտական, նեղ մասնագիտական գրականություն հասկացություն։
Օրինակ, տեխնիկական, իրավաբանական, ,առավել նեղ՝ երկրաբանական, մաթեմատիկական գրականություն։ Նույն տրամաբանությամբ, առկա է նաև գեղարվեստական գրականություն, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան, առավել նեղ՝ ֆրանսիական, անգլիական, ռուսական, ամերիկյան և այլն։
Իսկ ի՞նչ են կարծում ոլորտի խոշոր մասնագետները․ միթե՞ այս ամենի կողքին գոյություն չունի հայ գրականություն։

Ավետիք Իշխանյան

Այս նյութը դիտել են - 13296 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook