USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Եթե ես լինեի Արցախի նախագահը
2019-07-31 09:23:00
Տպել Տպել

Ամենևին չեմ զարմանում, երբ վերջին ամիսներին նախընտրական թոհուբոհի մեջ գտնվող Արցախում մեր երեխաների մոտ էլ ծնվեց հետաքրքրություն, թե ինչպիսին կլինի մեր երկրի նոր ընտրված նախագահը: Ընդամենը տեսանելի եմ դարձնում տատ ու թոռնիկի մեր երկխոսությունը, որ սկսվեց հանկարծակի ու շատ անմիջական զրույցով:

-Եթե ես լինեի Արցախի նախագահը, կկառուցվեին բազմահարկ շենքեր, որ բոլորը տուն ունենան, գեղեցիկ կլինի մեր հայրենիքը:

-Նարե՛կ, կցանկանայի՞ր դու էլ շատ շքեղ առանձնատուն ունենալ:
-Գոնե մեր երկու սենյակի փոխարեն երեքսենյականոց լիներ, լավ վերանորոգված, ուրիշ մեծ տուն չեմ ցանկանա: Պիտի բոլորն աշխատանք ունենան, նաև կբարձրացնեի աշխատավարձերը:
-Զինվորականների աշխատավարձն արդեն ավելացել է:
-Շատ լավ է, գոնե մի 100 հազարով բարձրացրե՞լ են:
-Ո՛չ, 10 տոկոսով, 100 հազար դրամ աշխատավարձին ավելացել է 10 հազար դրամ:
-Նրանք հայրենիք են պաշտպանում, ի՞նչ 10 հազար դրամ, 100 հազարն էլ քիչ է, որ ավելացնեն:
-Շուտով տատիկիդ, բոլոր ուսուցիչների աշխատավարձը կբարձրացնեն նույնպես 10 տոկոսով:
-Եթե նախագահ լինեի, ուսուցիչների աշխատավարձն էլ 100 հազարով կավելացնեի:
-Տատիկների և պապիկների թոշակն էլ հունվարից կբարձրացնեն 10 տոկոսով:
-Բա մե՞ղք չեն այդ մարդիկ, գոնե մի 100 հազար դրամ ստանային:
-Առաջարկություն կա՝ դատավորների աշխատավարձը դարձնել 2,5-3 միլիոն դրամ:
-Ինչպե՞ս թե, իսկ շինարարների՞ն, այն լույսի մարդկա՞նց, շատ-շատերը վտանգավոր գործ են անում, հանկարծ մի վատ դեպք պատահի...Չէ՛, դա ճիշտ չէ, ով ինչքան հիմա ստանում է, գոնե եղածին մի 50-ից 100 հազար պիտի ավելացնել:
- Որպես նախագահ՝ ինչպիսի՞ն կցանկանայիր լինել:
-Ես չէի մտածի, որ պիտի ամենալավ տունն ունենամ, հարուստ լինեմ...
-Ուրիշ ի՞նչ ցանկություն ունես:
-Չեմ ասում, որ ես հետո կցանկանամ նախագահ լինել, դեռ չգիտեմ՝ ինչ եմ դառնալու, ուղղակի եթե լինեմ, ամենաառաջինը կմտածեմ, թե ինչ կարելի է անել, որ, ընդհանրապես, պատերազմ չլինի:
Թվաց՝ վերջացել էր մեր զրույցը, բայց քիչ ուշացումով նա ավելացրեց, որ պետք է խանութներում համատարած զեղջեր լինեն, պիտի նաև գթասիրտ լինել: Նարեկիս գործածած «գթասիրտը» ինձ անակնկալի բերեց, նա շատ հանգիստ նորից կրկնեց, որ մարդիկ միմյանց հանդեպ պիտի խղճով լինեն, գթասիրտ:
Այս զրույցից հետո ես ասելիք չունեի, բայց մի բան պարզ էր, որ պաշտոնավարելը հարստանալ չէ, ցանկալի է խաղաղ լինի երկինքը, իսկ այս մրցավազքում ով էլ ընտրվի, նոր նախագահը կարեկից լինի իր ժողովրդի հոգսերին, ու շատ-շատերի համար բարեկեցիկ կյանքն անիրականանալի երազանք չդառնա:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 318838 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook