USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
2018-05-31 13:52:00
Տպել Տպել

«Ամեն առավոտ արթնանալիս ինքս ինձ հարց եմ տալիս՝ այն, ինչ կատարվեց Հայաստանում, երա՞զ էր, թե՞ իրականություն: Անկեղծ եմ ասում` մինչեւ այսօր էլ չեմ հավատում, որ իրականություն է: Չէի սպասում, որ կապրեմ նոր Հայաստանում: Կարծում եմ՝ այս փուլում քաղաքացիներիցս ամեն մեկը շատ բան կարող է անել իր տեղում: Օրինակ՝ կարող է ՀԴՄ պահանջել: Սա փոքրիկ օրինակ է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երաժիշտ, երգահան, «Էմփիրեյ» ռոք խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը, որը մշտապես եղել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժման մեջ:

Այս ընթացքում, սակայն, մենք նկատել ենք, որ Գիսանե Պալյանը իր քաղաքական հայացքների պատճառով ֆեսյբուքյան դիսկուրսների մեջ է ներքաշվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ:

Նա չի թաքցնում իր ակնհայտ համակրանքը Փաշինյանի կառավարության անդամների հանդեպ եւ պարբերաբար քննադատության է ենթարկում ՀՀԿ-ականների քայլերը՝ իր շուրջը համախմբելով մի շարք օգտատերերի: Շուշան Պետրոսյանն էլ նմանատիպ մի առիթի դեպքում Գիսանե Պալյանին կոչ էր արել վայելել իր աստղային ժամը:

«Ժողովուրդ»-ը Գիսանեից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս այս ընթացքում հասցրեց կորցնել ընկերներ. «Իմ գիտակցական կյանքի առաջին իսկ օրերից եղել եմ ընդդիմադիր: Գուցե ի ցույց չեմ դրել հայացքներս, բայց միշտ պայքարել եմ անարդարությունների դեմ: Ես այս ընթացքում ոչ մի ընկեր չեմ կորցրել, քանի որ մտերիմներս ինձ նման են մտածել, գուցե որոշ ծանոթներ, այդ թվում՝ Ձեր նշած գործիչը, այո՛, այլ տեսակետ են ունեցել: Բայց կա մեկ օբյեկտիվ իրականություն. նախորդ իշխանության օրոք երկիրը գտնվում էր ծանր վիճակում, եւ դա կուրորեն հերքելը մանկամտություն է»,-պատասխանեց երգահանը:

Նա նորմալ համարեց նաեւ սոցցանցերում նմանատիպ դիսկուրսների ծավալումը. «Բնականաբար, այն գործիչները, որոնք հավատում էին նախորդ իշխանությանը, զայրացած են եւ սրտնեղած: Դա էլ է հասկանալի»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

Այս նյութը դիտել են - 104910 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook