- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-13 09:53:00Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
- 2024-12-12 21:32:00Էրդողանը կմտնի՞ Երևան
- 2024-12-08 01:58:00Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Lragir.am-ի զրուցակիցն է քրեական արդարադատության մասնագետ, հոգեբան Արշակ Գասպարյանը
Պարոն Գասպարյան, վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդող հանցագործությունները որքանո՞վ են կապված հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի հետ:
Բուն աղքատությունը հանցագործություն չի ծնում, բայց այն, որ մենք ունենք անպատժելիության մթնոլորտ, դրան գումարվում է նաև աղքատությունը, այսինքն՝ աղքատության ժամանակ դու հասկանում ես, որ այս երկրում քեզ ոչ մի պետական ու համայնքային ծառայություն չի օգնում, դու ու քո ընտանիքը մնացել եք միայնակ, այո, դա կարող է բերել բռնության: Մարդը մտածում է՝ կրթություն ստացել եմ, ի՞նչ անեմ, տաքսու վարորդ չեմ կարող աշխատել, պատգամավոր չեմ կարող ընտրվել, այո, այդ վերաբերմունքը, որ չունենք ֆինանսներ, կարող է բերել բռնությունների:
Դուք միայն դրանո՞վ եք բացատրում հանցագործությունների թվի աճը:
Նաև դրանով, բայց միայն դրանով չէ: Ընդհնարապես, հանցագործությունը անձի ներսի կոնստրուկտի և դրսի պատեհական իրավիճակի բախման կետում ծնվող վարքի ձև է: Սա սահմանումն է, ոչ միայն մարդու ներսի ընկալումներից է ծնվում հանցագործություն, ոչ միայն դրսի իրավիճակից: Պետք է մարդն ունենա դիրքորոշում, որը գալիս է մանկուց, դիրքորոշում, որ դիմացինի գույքը, կյանքն ու առողջությունը կարևոր չեն, կարևոր եմ միայն ես, կարևոր են իմ զգացողությունները, ստամոքսը, հաստ աղին և մնացյալը: Երբ մարդուն հասցնում ես այդ վիճակին, որ ինքը կենսաբանական պահանջմունքից ավելի չի մտածում, իր համար դիմացինի կյանքը, առողջությունը, ձեռքբերումները դառնում են զրոյական: Եվ այդ դիրքորոշումները դեռ տալիս ենք մանկուց, թե ինչպես ենք մեր երեխաներին դաստիարակում, ինչ արժեքներ ենք նրանց տալիս, արդյոք կարևորում ենք դիմացինի անձը, թե ոչ: Սա անձն է՝ իր դիրքորոշումներով, որը հետո դառնում է հանցավոր մտայնություն, հետո ընտրվում են գործիքները, հետո կատարվում է այդ հանցագործությունը: Սրանք փուլեր են, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ:
Ես խոսում եմ դիտավորությամբ հանցագործություն կատարելու մասին: Երբ որ մարդուն սովորեցնում են, որ տղամարդը ընտանիքի դրամապանակն է, սա դիրքորոշում է: Եվ եթե հանկարծ այդ դրամապանակի գումարն սկսում է պակասել, տղամարդն իր իսկ աչքերում չընկնելու և իր պատկերացումները չխաթարելու համար, ունենալով իրավիճակ, որ դրամը վերջացել է, ունենում է ինչ-որ վարքի ձև: Այդ վարքի ձևը կարող է լինել բռնությունը՝ սկսած բակում ուղղակի գոռգոռալուց, նյարդայնանալուց, վերջացրած ինչ-որ գործողություններ կատարելուց, որը կարող է հանգեցնել նաև հանցագործության:
Նաև տեսակետներ կան, որ անպատժելիությունն է ծնում հանցագործություն, երբ չկա արդարադատություն, մարդիկ ինքնադատաստանի են դիմում: Կապ տեսնո՞ւմ եք այստեղ:
Այո, դա այդպես է: Բայց պետք է անպատժելիությունը չափել, ցույց տալ, թե որտեղ է անպատժելիությունը: Իսկ անպատժելիությունը ԶԼՄ-ներից մեզ հասած տեղեկատվությունն է և մեր առօրյան: Անպատժելիություն նշանակում է, որ կան խաղի կանոններ, որ՝ բալիկ ջան, չի կարելի քարով հարվածել այս ձյաձյային, հարգելի մեծահասակ, չի կարելի գողանալ: Պատժելիությունը և արդարադատությունն այն է, երբ այդ խաղի կանոնները պահպանվում են:
ԶԼՄ-ներով տեղեկություն է լինում, որ պաշտոնյան իրավունք չունի զբաղվել բիզնեսով, բայց հետո նույն լրատվամիջոցն ասում է՝ հարգելի պատգամավոր, նախարար կամ վարչապետ, դուք այս բիզեսն ունեք, նա ասում է՝ չէ, իմը չէ իմ որդունն է, զոքանչինն է և այդպես շարունակ, ցույց է տալիս, որ ինքն իր իսկ գրած խաղի կանոնները չի պահում: Եվ անպատժելիություն ասելով՝ հասկացվում է հենց սա, որ ինչ-որ մարդկանց համար, չգիտեմ, Խաչիկ գյուղի Գվիդոն պապիկի համար այդ օրենքն անպայման կգործի, բայց այն մարդիկ, ովքեր հենց այդ օրենքը մշակողն են ու բարձրաստիճան պաշտոնյա, իրենց համար դա չի գործում:
Պատիժ ու պատասխանատվություն սովորեցնում են ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից ու համալսարանից: Երբ քո երկրում կարևորվում է ոչ թե ուսուցիչը և դասախոսը, ովքեր սովորեցնում են, այլ կարևորվում են բարձրաստիճան պաշտոնյաները, այստեղ ամբողջ արժեհամակարգն է ի ցույց դրվում, որ պատիժն ու պատասխանատվությունը ոչինչ չարժեն: Օրենքներն անպատժելիություն չեն, այդ օրենքները կիրառողների մասին է խոսքը, թե ինչպես են կիրառում դա քաղաքացու նկատմամբ: Եվ որքան ընտրովի է պատասխանատվության իրականացումը, այնքան անպտաժելիության ընկալումներն սկսում են սրվել, և այնքան իրական ու փաստացի լինում է անպատժելիություն:
Հիմա, անպատժելիությունը ևս քեզ բերում է մի վիճակի, որ մոտ է անզորության ու անօգնականության զգացման: Եվ բռնությունն ինքը հենց այդ անզորության ու անօգնականության զգացման դրսևորման ձևերից մեկն է, որ՝ քանի որ ձեր խաղի կանոնները չեն գործում, ես չգիտեմ, թե ինչ անել: Ընտանիքում մարդը չգիտի ինչ անի, սկսում է գոռալ, աթոռով խփել, սրան անվանում են ընտանեկան բռնություններ: Բակում չեն հասկանում, զանգեն ասեն ոստիկանությանը, որ այստեղ հանցագործություն է տեղի ունենում կամ կաշառք է բաժանվում, թե լսեն այն պատգամավորին, ով ասում է՝ հանցագործության մասին հայտնելը գործտվողություն է:
Եվ մարդիկ չեն հասկանում, թե վերջապես որն է ճիշտ այս երկրում, և մնում են միայնակ: Անձը մնում է միայնակ, ընտանիքի մոդելը դառնում է այն, ինչը վերևից թելադրում են, այսինքն՝ ուժեղ տղա ես, ուրեմն լավ տղա ես, ուժ ունես, ուրեմն լավ է, բարի ես, ուրեմն միամիտ ես, հարգանքի ոչ արժանի: Այս արժեքների պարագայում մարդիկ դիմում են բռնությունների, որոնցից մեկը կդառնա հանցագործություն, մեկը չի դառնա: Շարունակությունը՝ այստեղ
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes