Ես ո՛չ թուրքական, ո՛չ ադրբեջանական կայքերին հարցազրույց չեմ տվել...Գայանե Մանուկյան
2017-01-21 15:50:00

Գրեթե շաբաթներ ձգձգվող  USArmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանիս  շուրջ բարձրացված աղմուկը` կապված ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իմ  և իմ  հարազատների դեմ սկսած ինֆորմացիոն տեռորի հետ, կարծես հետզհետե նոր երանգներ է ձեռք բերում:

Բանն այն է,որ ջանքերս` իմ  և իմ  հարազատների ոտնահարված արժանապատվության վերականգնմանն ուղղված, շարունակ հանդիպում ենք ոստիկանության դիմադրությանն, ու սրանք, չիմանալով` էլ ինչպես դավեր նյութեն գլխավոր խմբագրիս դեմ ու հասնեն իրենց անմարդկային նպատակներին, հիմա էլ սկսել են ապօրինաբար  անձս կապել ազերիների հետ` մեղադրելով ինձ իբր վերջիններիս հետ համագործակցության մեջ:

Նույնիսկ չգիտես`ի՞նչ եղանակով կամ ի՞նչ ալիքներով են նրանք կարողացել   haqqin.az–ում հրապարակել տալ կեղծ ու շինծու հոդված, որում հրապարակված է թե իբր իմ  կողմից եղել է ազերիներին տված մի հարցազրույց, որտեղ ադրբեջանցիներին պատմել եմ  Հայաստանի ոստիկանությունում տիրող   մթնոլորտի, այնտեղ իշխող խայտառակ բարքերի մասին:

Ուշագրավ է,որ կեղծարարները  կեղծել էին իմ  նյութի բովանդակությունը , որոնք գողացել են USArmenianews.com  կայքում զետեղված իմ հոդվածից ու այն ներկայացրել միանգամայն ձևախեղված կերպով:

Հետաքրքրական է,որ անձիս դեմ ապօրինաբար թիրախավորածների թվում է հայտնվել հատկապես 4news.am կայքի լրագրող Արթուր Հայրապետյանը, որն ըստ էության, ելնելով նյութական շահագրգռվածությունից, որի մասին բոլորն են վկայում,  որ վերջինս իր կյանքը  ապահովում է բացառապես կեղտոտ պատվերներ կատարելով:

Արթուր Հայրապետյանը,  4news.am կայքում զրպարտչական նյութ է հրապարակել  ու հնչեցրել մեղադրանքներ   անձիս դեմ ,  իբրև լրագրողական հետաքննություն է կատարել, և հանգել այն եզրակացության, որ   ես ազգի  դավաճան եմ ու հարցազրույցի տեսքով ինֆորմացիա եմ  դուրս տվել  ադրբեջանական լրատվամիջոցներին:

Իրեն լրագրող հորջորջող սույն Հայրապետյանը  յուրահատուկ իր ստոր ձեռագրին  տպագրել է անհիմն ու շանտաժով լի հոդված, կատարելով  իմ դեմ   դավադրություն  հյուսողների ցանկությունները, (Վլադիմիր Գասպարյան, Նարեկ Մալյան, Արմինե Մելքոնյան, Դավիթ Փերիխանյան և այլք),որն էլ  հետագայում փոխանցել է Newspress.am կայքին՝ խնդրելով, որ այն արտատպեն:

Նշենք, որ այս  օդիոզ կերպարը, լավ հասկանալով, որ իր կողմից կատարվածը հանցագործություն է, անգամ  որպես « լրագրող» չի ունեցել այդ համարձակությունը  իր անունը ստորագրելու  զրպարտիչ նյութի տակ՝ քաջ գիտակցելով, որ իր նման ստոր քայլով վտանգի տակ է դրել ՀՀ Պետության Անվտանգությունը:

Բոլորին է հայտնի Արթուր Հայրապետյանի ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի մտերիմ հարաբերությունները ու այս պարագայում,կարծում ենք,այնքան էլ դժվար չէ կռահել,թե ինչն է ստիպել Հայրապետյանին նմանօրինակ զրպարտչական հոդված հրապարակել   անձիս դեմ:

Ակնհայտ է,որ ՀՀ ոստիկանական համակարգի բարձրաստիճան որոշ պաշտոնյաների  միահամուռ ջանքերով շաբաթներ շարունակ  փորձում  են անձս պախարակել, որպեսզի` որպես լրագրող, ազատ ու անկախ խոսքի հարթակի ղեկավարիս լռեցնեն և իրենց ստահոդ վարկաբեկումներով  թյուր կարծիք ձևավորեն  ոչ միայն դաշտում,այլև` հասարակության մեջ:

Անկասկած է,սակայն,որ մի խումբ զրպարտիչների ուժերից վեր է լինելու չեղած բանը իրականի փոխարեն մատուցելու ճանապարհը:

Գայանե Մանուկյան անձս  անվանարկելը,  պետք է առնվազը հիմար լինել` չհասկանալու,որ եթե ես ,իրոք, ազերիական գործակալ լինեի կամ նրանց հետ որևիցե առնչություն ունենայի , կամ ներքաշված լինեի ազգային անվտանգությանը սպառնացող խառը գործերի մեջ, ապա այս գործով կզբաղվեին ոչ թե ինչ-ինչ կասկածելի հեղինակությամբ մարդիկ կամ լրատվամիջոցներ, այլ Հայաստանի ԱԱԾ-ն,որն,ի պատիվ իրեն, երբեք լոթարինգյան  քնի մեջ չի ընկնում ու շատ լավ տեղյակ է Հանրապետությունում կամ դրա սահմաններից դուրս ընթացող բոլոր պրոցեսներից:

Արթուր Հայրապետյանի նման ստոր հոդվածը հիմք է տալիս, հասկանալու, որ  նման քայլով նա ոչ միայն ինձ է վիրավորում՝ այլ մի ամբողջ պետական կառույց՝ հատակապես այս պայթունավտանգ օրերին՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին:

Պետք է խոստովանել, մի քանի շաբաթների ընթացքում ՀՀ ոստիկանական համակարգի որոշ պաշտոնյաների կողմից կատարված հոգեբանական տեռորը, արթուրհայրապետյանների և ոստիկանական ֆեյքերի նմանօրինակ պահվածքը, անձիս և ընտանիքիս դեմ կատարվող հանցագործությունը , օրըստօրե ազգային անվտանգության համար կարող է  , անկանխատեսելի իրավիճակներ ստեղծել:  

Կարծում եմ, որ  խնդրին վերջնական լուծում տալու համար նույնիսկ վատ չէր լինի,եթե անձամբ ՀՀ նախագահն իր ծանրակշիռ խոսքն ասեր ու իր տրամաբանական հանգուցալուծմանը հասցներ այս ողջ պատմությունը՝ անկասկած, այդ պարագայում մեղավորներն իրենց պատիժը կգտնեին,իսկ իմ ու  հարազատներիս բարի անունն էլ  անհարկի ու ապօրինի ոտնձգությունների թիրախ չէր դառնա:

Այս ամենի հետ կապված շատ բնական հարց է առաջանում`լա՛վ,որն է արկածախնդրության ծարավ ու քինախնդրությամբ լցված ուժերի`աբսուրդի հասնող քայլերի ու ձեռնարկների բուն շարժառիթը, կամ ինչպե՞ս են նրանք մոտիվացվում` գնալու քայլերի,որոնց տրամաբանությունն այդպես էլ մինչև վերջ անհասկանալի է մնում:

Իսկ հարցի պատասխանն,անկասկած, թաքնված է ազատ խոսքի ու մամուլի նկատմամբ անզուսպ ատելության մեջ:

 ՀՀ ոստիկանական համակարգը սովոր չի,երբ լրատվամիջոցը կարող է միանգամայն անկախ գործել ու չտրվել սրա-նրա խաբկանքներին:

Համաձայնե՛ք,այլ բացատրություն,ըստ էության,դժվար է գտնել:

Տեղեկացնեմ նաև, որ  newspress.am կայքում ժամեր անց, ես հերքել եմ  արթուրհայրապետյանի զրպարտանքը, հայտարարելով, որ ես  ո՛չ թուրքական, ո՛չ ադրբեջանական կայքերին հարցազրույց չեմ տվել:

Լավ կլիներ ստոր արթուր հայրապետյան  ոչնչությունը, ոստիկանության համակարգի գործիքը՝  լրագրողական հետաքննություն աներ, և հարցը ուղղեր ՀՀ ոստիկանապետին և նրա խորհրդականին, թե ինչպես է իմ գրված նյութը հայտնվել թշնամու կայքում:

Շնորհակալություն եմ հայտնում, Հայաստանյան բոլոր առաջատար լրատվամիջոցներին, ովքեր այս շաբաթների ընթացքում իմ կողքին եղան, հավատացին ինձ,  նկատելով իմ  մարդկային  ու հայրենասիրական սկզբունքներն և  իրենց լրատվականի մաքուր էջերը չկեղտոտեցին  ոստիկանական համակարգի կողմից  իմ դեմ ուղղված  բոլոր ստահոդ նյութերով: 

 Հ.Գ.  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զգում է, որ իրեն պաշտոնանկ են անելու, պարզապես այս աղմկահարույց դեպքերը էլ ավելի ընթացք կտան Բաղրամյան 26-ից փոխանցելու նրան  հետևյալ հաղորդագրությունը՝   ժամանակն է ասելու «Goodbye  Vova, Goodbye»......

Գայանե  Մանուկյան 

Այս նյութը դիտել են - 19671 անգամ