- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանի օրինապահ համակարգի կարևորագույն ճյուղերից մեկը հանդիսացող ոստիկանական համակարգի մասին Հայաստանում այնքան էլ շատ քննադատական հոդվածներ չեն հրապարակվում:
Չգիտես ինչ հրաշքով ՝ ոստիկանությանը՝ հատկապես վերջին տարիներին, հաջողվել է այնպես անել, որ լրատվական դաշտը հնարավորինս լոյալ դիրքորոշում որդեգրի այդ համակարգի նկատմամբ՝ աչքաթող անելով այն բոլոր հիմնահենքային նշանակություն ունեցող խնդիրները,որոնք երբևիցե պակաս չեն եղել համակարգից:
Այս իրողությունը, թերևս, պետք է պայմանավորել, հատկապես, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հատուկ խնամքով մշակված ու իրականացվող յուրատեսակ քաղաքականությամբ:
Ոստիկանությանը հսկայական միջոցներ են տրամադրվում քարոզչության նպատակով՝ հասարակությունում բարձր պահելու հայ ոստիկանի իմիջը: Բայց....
Թե որքանով է դա նրանց հաջողվում, իհարկե, այլ հարց է, բայց որ հասարակության մեջ համապատասխան իմիջ ձևավորելու համար միայն միլիոններով փող է թափվում՝ բավարար չի կարող համարվել, կարծում ենք, հասկանալի է:
Այդ ամենի հիմքում պետք է ռեալ գործեր լինեն, չնայած ոստիկանությունը, որ, ինչպես հայտնի է, շարունակաբար բավական կլորիկ գումարներ է ստանում Արևմուտքից՝ իբր համակարգային փոփոխությունների նպատակով: Ոստիկանությունը ամեն ինչ անում է՝ ապացուցելու, թե տրամադրվող գումարները ծառայել ու ծառայում են իրենց նպատակին, բայց այն անիրավության մթնոլորտն ու շատ դեպքերում խայտառակ բարքերը,որոնք տիրում են այդ համակարգում, անհերքելիորեն ապացուցում են, որ այս ամենն ընդամենը լավ բեմադրված ֆարս է, ու ոչ մի իրական փոփոխություն էլ տեղի չի ունեցել համակարգում:
Փաստը՝ խմբագրիս, ընտանիքիս, հարազատիս նկատմամբ հնչեղություն ստացած մեծ խնդիրն է, որն արդեն 18 օր շարունակ այլ երանգներ է ստանում:
Այսինքն՝տրամաբանությունը շարունակում է անփոփոխ մնալ :
Պետք է խոստովանել, որ Գասպարյանի կառավարման շրջանը, համաձայնե՛ք, բավական երկար է տևել:
Այն աչքի է ընկնել հատկապես մեկ ուշագրավ հանգամանքով, որ ոստիկանությունը վերածվել է քաղաքական ղեկավարության ձեռքին գործիք՝ ծառայեցվելով իշխանությունների քաղաքական նպատակներին:
Մարդիկ, թողած իրավապահի իրենց բուն գործառույթը, շարունակաբար զբաղված են քաղաքական պատվերներ կատարելով, ընդդիմադիր հայացքներ ունեցող, բայց իշխանությունների կողմից չկառավարվող մարդկանց սանձահարմամբ՝ անկախ նրանց գտնվելու վայրից:
Քիչ չեն նաև դեպքերն,երբ նույն ոստիկանության աշխատակիցների կողմից իսկական ինֆորմացիոն դիվերսիաներ են կազմակերպվում այլախոհների, ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ, որոնց նպատակն ամեն գնով իշխող վարչակարգին սատարելն ու ատամներով պահելն է:
Որպես այս ամենի անկրկնելի օրինակ, հիշեցնեմ՝ USArmenianews.com կայքի գլխավոր խմբագրիս նկատմամբ ոստիկանության կազմակերպած ինֆորմացիոն հարձակման իրողությունն , որն վերածվել է իսկական թիրախի ոստիկանության մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների կողմից, ու որևիցե կերպ նա չի կարողանում կանխել այն ապօրինությունների շարանը, որ, հստակ պատվիրված բնույթ է կրում, նպատակ ունենալով հոգեբանական տեռորի ենթարկել մեզ:
Ի դեպ՝ պետք է նկատել, որ այս դեպքը բավական լայն արձագանք է ստացել մամուլում, ինչը , սակայն, ցավոք , ոստիկանությունն որևիցե կերպ չօգնեց /թեև բացահայտված էին պաշտոնյա հանցագործները /իր համակարգում տեղի ունեցող անձիս դեմ ոտնահարված իրավունքների վերականգնմանը:
ՀՀ ոստիկանությունը , ցավոք , դադարել է հանդիսանալ միայն օրինապահ գործառույթներ կրող պետական օղակ՝ վերածվելով յուրատեսակ չեկիստական կենտրոնի:
Գասպարյանի թիվ մեկ առաքելությունը իշխանությունների « թասիբը բարձր պահելն » ու այն անձեռնմխելի դարձնելն է՝ ինչ գնով էլ լինի , իսկ որպես դրա փոխհատուցում նրան ազատություն է շնորհվել՝ ուզած ձևով տնօրինելու շարունակաբար դրսից ստացվող գումարները : Ապացույցը՝ տարիներով բարեփոխում քարոզելը,բայց իրականում չբարեփոխված այսօրվա ոստիկանական համակարգը:
Սա է այսօրվա Հայաստանի ոստիկանության իրական դեմքը ...
Գայանե Մանուկյան

«Բեսբրեդելշիկ» ոստիկանների երկիրը

Վլադիմիր Գասպարյանի կադրերի օրերը հաշվա՞ծ են

Վարույթ է ընդունվել ոստիկանության ծառայողի կողմից անձին առևանգելու և բռնաբարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը

Իրականություն vs PR

Ըստ հաղորդման` ոստիկանության պաշտոնատար անձինք անցել են իրենց պաշտոնեական լիազորություններն ու բռնություն գործադրել

Գեներալը չառերեսվեց Գրիշայի հետ. ո՞նց պատմեր ամորձատման մասին.lakmoes

Պարոն Ոստիկանապետ, լրագրողից ներողություն խնդրելը թուլության նշան չէ. Hayeli

Նախագահի պայմանը`Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ քաղաքացին որոշել է հանձնվել Ադրբեջանին. նա մեղադրում է ոստիկանապետին (տեսանյութ) Armtimes

Ոստիկանությանը չեն հարգում, ժողովրդական խոսքով ասած` բանի տեղ չեն դնում.Hraparak

Որտեղից են ձեւավորվել այդ միջոցները անչափահասների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոստիկանության գնդապետի մոտ`19 միլիոն ՀՀ դրամ, 197 հազար դոլար, 23 հազար եվրո․ Hraparak

Վլադիմիր Գասպարյանը խլել է գործարարի առանձնատունը. «Չորրորդ իշխանություն»

Վլադիմիր Գասպարյանը չէ, որ Գոռ Հակոբյանին կյանք էր տվել, որ նրան էլ՝ կյանքից զրկեց...

Ըստ հաղորդման` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ

Ոստիկանության աշխատակիցը յուրացրել է 1.850.000 ՀՀ դրամ. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանապետի փեսա Արթուր Գևորգյանը չի գնում դեպուտատ դառնալու, կնոպկա սեղմելու, նա մի քանի ժամանակ հետո սպորտի նախարար է դառնալու...Արման Երեմյան

Ոստիկանն Արմավիրում փորձել է կեղծ փողեր իրացնել. հարուցվել է քրեական գործ

Մի խումբ ոստիկաններ ֆեյսբուքյան «գրոհ» են սկսել

Պարոն Ոստիկանապե՛տ հայտնի դեպքերից հետո, ձեզ հարգելի չեմ կարող անվանել... Նուբար Ասլանյան

Վլադիմիր Գասպարյանն այլոց վրա «պիտնո» գտնելու անհասկանալի մոլուցքով է տարված...18+

Ոստիկանական ֆեյքերը Վովա Գասպարյանի հրճվանքի աղբյուրն են ...

Որտեղից Վովա Գասպարյանի պատգամավոր փեսային այդքան գումար. միանշանակ է՝ դա ունի ոչ օրինական ծագում 1in

Բիչախչյանը հաճոյանում է դերասանություն և թմրանյութեր սիրող իր վերադասին ....

Վլադիմիր Գասպարյանին կարող են ազատել աշխատանքից Hayastan24





