- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-25 23:42:00Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հատկապես վերջին շրջանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքագծում յուրատեսակ միտումներ են նկատվում: Տպավորություն է`ասես Գասպարյանը, ձվի մեջ մազ փնտրելու ու այլոց վրա «պիտնո» գտնելու անհասկանալի մոլուցքով տարված, ամեն ինչ անում է այլոց սևացնելու, աշխատանքային գործունեության մեջ խոցելի տեղեր գտնելու ու դրանց միջոցով ինքնակայանալու համար:
Իհարկե, հայտնի է, որ ոստիկանական համակարգը Գասպարյանի օրոք վերածվել է իսկական խեղկատակության, բայց այն, որ իր ու իր համակարգի թերությունները քողարկելու համար Գասպարյանը կփորձեր դիմել յուրատեսակ արկածախնդրության, երևի թե շատերի կողմից այնքան էլ սպասելի չէր կարող լինել:
Պարզվում է` վերջին շրջանում Գասպարյան Վովային մի յուրատեսակ մոլուցք է պատել: Մարդն ընկել է ՀՀ փաստաբանական պալատի հետևից, իսկ ավելի ճիշտ`դրա անդամը հանդիսացող փաստաբանների, ու սկսել է նամակներ գրել Փաստաբանական պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյանին, իբր մատնացույց անելով որոշ փաստաբանների թերություններն ու բացթողումները, հույսով,որ նրանց դեմ կարգապահական վարույթ կկիրառվի և այլն:
Ոստիկանապետը նամակ է գրել փաստաբան Արա Ղարագյոզյանի դեմ`փորձելով նրան ներքաշել ինչ-ինչ քաշքշուկների մեջ, որպեսզի նրա դեմ իբր կարգապահական վարույթ հարուցվի:
Նշենք,որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը մերժել է Գասպարյանի համապատասխան պահանջն ու ձեռնպահ մնացել Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուց: Փոխարենն արդարացիորեն դիմել է ոստիկանապետին ՝ փաստաբան Արա Ղարագյոզյանից ձեռագիր գրառումներով թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը քննարկելու համար : Եթե նույն կերպ վարվեր փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կասեինք՝ բռավո՛, Արա Զոհրաբյանին:
Այս ամենը չի կարող մի շարք հարցեր առաջ չբերել: Մասնավորապես` մեծ հարցական է մնում այն, թե ինչին է իր այս տարօրինակ վարքագծով Վլադիմիր Գասպարյանը փորձում հասնել:
Մի՞թե կարծում է, թե այլոց վրա շառ անելով` կարող է կոծկել իր համակարգի բացթողումներն ու իրական դեմքը:
Արդարացիորեն պետք է նկատենք,որ ընկեր ոստիկանապետը, փոխարենը անմեղ մարդկանց շառով տալու, ճիշտ կլիներ ինքնաքննությամբ զբաղվեր ու չմոռնար, թե ինչ վիճակի է հասցրել այն համակարգը,որի ղեկավարն է հանդիսանում բավական երկար ժամանակ: Այն վերածվել է յուրատեսակ ահաբեկչական կառույցի,որի թիրախում են հայտնվում անմեղ մարդիկ՝ թե՛ Հայաստանում և թե՝ Սփյուռքում:
Հետաքրքիր է`երբ անձիս, ընտանիքիս,հարազատներիս ու բարեկամներիս նկատմամբ Վլադիմիր Գասպարյանի առավել մտերիմ ենթականերից փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը` ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի N զորամասի հրթիռահրետանային ծառայության պետ, աշխատանքային ժամին Ֆեյսբուք սոցիալական տիրույթում , շաբաթներ շարունակ անբարո ոտնձգություններ էր կատարում , ո՞ւր էր այդ ժամանակ օրենքի նախանձախնդիր պահապան Վլադիմիր Գասպարյանը , ինչու նամակներ չէր գրում ինքն իրեն ու հենց ինքն իրենից պահանջում ` վերջ տալ ոստիկանին ոչ հարիր պահվածքին …
Միգուցե հենց այսպիսի՞ն պետք է լինի Գասպարյանի բարեփոխված ոստիկանական համակարգը , միգուցե հենց այսպիսի՞ն են նրա պատկերացումները ոստիկանության մասին , միգուցե նրա համար միանգամայն նորմալ երևո՞ւյթ է , երբ որոշ « ոստիկաններ », որոնք օրենքի պահապան լինելու փոխարեն վաղուց վերածվել են իսկական հանցագործների , օգտվելով իրենց դիրքից ու կոչումներից , իրենց իրավունք են վերապահում ոտնահարելու մարդկանց պատիվն ու իրավունքները :
Չգիտես` պարզապես ոստիկանության կոռումպացված համակարգի վատ աշխատա՞նքն է պատճառը , թե՞ , այնուամենայնիվ , Գասպարյանի անմիջական ջանքերի շնորհիվ է, որ սրանց մոտ վաղուց յուրատեսակ սովորույթ է դարձել լրագրողներին ծեծելը , նկարահանման տեսախցիկներ կոտրելը , լրագրողներին ու նրանց ընտանիքներին ամենաստոր ճանապարհներով ու մեթոդներով վարկաբեկելը , ու ոչ ոք, ու նույնիսկ ինքը ` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը , մեծագույն ցանկության դեպքում անգամ չի՛ կարող ժխտել:
Հարց եմ ուղղում ոստիկանապետին, մի՞թե կարևորագույն ստորաբաժանումներից մեկի պետ, փոխգնդապետ Փերիխանյանին պետությունը վճարում է , որ նա, պատգամավորի, քաղաքային իշխանության, ԶԼՄ ներկայացուցիչների, ԱՄՆ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկարներն օգտագործի և վարկաբեկի, ծաղրանկարներ հրապարակի, սեռական բնույթի լկտի հայհոյանքներ գրի բոլորի հասցեին, ՖԲ օգտատերերի անձնական էջերին ուղարկի այդ հայհոյանքներն ու զրպարտանքները ու էլի նմանատիպ հանցագործություններ կատարի: Փերիխանյանի համապատասխան հրապարակումները այնքան նողկալի են,որ դրանց մասին մանրամասն գրելն ուղղակի անհնարին է: Ներողություն խնդրելով ընթերցողից՝ հոդվածի վերջում կտեղադրեմ նրա հազար գրառումներից մի քանիսը:
Փերիխանյանի պահվածքն ու վարքը դիմակազերծում են ոչ միայն նրա,այլև ողջ ոստիկանական համակարգի իսկական դեմքը:
Ի դեպ, Փերիխանյանը այս աղմկահարույց պատմության ընթացքում, իր իսկական էջով դադարեցրեց գրառումները և սկսեց հանդես գալ Դանիել Բեկ Փիրումյան կեղծանունով (ֆեյքով):
Ընկե՛ր ոստիկանապետ,
որ ձեզ օրենքի նախանձախնդիր պահապան եք փորձում մատուցել հանրությանն ու այդ մղումից դրդված` ամեն օր նամակներ եք գրում այլոց, հիմա էլ փորձում վարկաբեկել Արա Ղարագյոզյանին, կարո՞ղ եք ասել`ինչ հակաքայլեր ձեռնարկեցիք այս ամենաթողության դեմ այն ժամանակ, երբ ես ձեզ բաց նամակ գրեցի ու ձեր ուշադրությունը հրավիրեցի ձեր իսկ ենթակայի այլանդակ պահվածքին:
Փոխարենը՝ Դավիթ Փերիխանյանին համազգեստի միջից հանելու, նրա ուսադիրները պոկելու, ՀՀ Դատախազություն և ՀՀ Քննչական Կոմիտե հայտարարություն տալու կատարվածի մասին, դուք նրան փաստացի անպատժելիությամբ խրախուսեցիք շարունակելու լկտիություններն`ուղղված հարգարժան մարդկանց դեմ:
Երբ փոխգնդապետը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, սոցիալական ցանցում մարդկանց նկարներն է տեղադրում,ստորություններ գրում ու կղանք պատկերում նրանց նկարի տակ, ինչո՞ւ եք այդ ժամանակ մոռացության տալիս ձեր ով լինելն ու այս ամենը չեք կանխում:
Դեռ ավելին` Փերիխանյանին ու սրա նմաններին համակարգից վռնդելու փոխարեն պատասխան նամակ եք ուղարկում ինձ, թե ոստիկանության ծառայողի էթիկայի հանձնաժողովը ոչ մի դատապարտելի բան չի նկատել Փերիխանյանի վարքագծում, այն դեպքում՝ երբ հարյուրավոր գրառումներ ուղարկվել է ՀՀ ոստիկանության մամլո ծառայության բաժին:
Ինչպե՞ս կբացատրեք ձեր այս քայլը: Եթե դուք մարդկանց վարկաբեկելու,նրանց նկարներին կղանք պատկերելու ու ամենաստոր ձևերով նրանց վիրավորելու մեջ (ելնելով քաղաքավարության տարրական կանոններից` չեմ ցանկանում բառացի մեջբերումներ կատարել վիրավորանքների ու հայհոյանքների, որոնցում բանեցված բառապաշարը դուրս է ամենատարրական էթիկայի նորմերից ու հակասում է մարդկային բոլոր գրված ու չգրված բարոյական նորմերին) ՀՀ ոստիկանության էթիկայի հանձնաժողովը խախտում չի նկատել, ուրեմն` ենթադրելի է որ ձեր,ձեր ընտանիքի, ձեր բարձրաստիճան ենթակաների դեմ ուղղված այլոց նմանատիպ քայլերի մեջ նույնպես չեք տեսնի էթիկայի ոչ մի նորմի խախտում:
Հետևաբար`մարդիկ, ովքեր ձեզ հետ կվարվեն նույն կերպ, ինչ դուք` մյուսների, ենթակա չեն կարող լինել որևիցե պատասխանատվության: Այսուհետ ազատորեն կարող են ձեր նկարների վրա կղանք պատկերել, հայհոյել, ու ամենավերջին ստորությունները գրել:
Ինչպես հասկացանք ՀՀ ոստիկանության կողմից ուղարկված էթիկայի հանձնաժողովի պատասխանի, դրանք բոլորը թույլատրելի են, համենայնդեպս ձեր պատասխան նամակից նման տպավորություն է ստեղծվում:
Դե ինչ,ուրեմն` ի գործ…
Գայանե Մանուկյան
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան