USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոստիկանության աշխատակիցը յուրացրել է 1.850.000 ՀՀ դրամ. հարուցվել է քրեական գործ
2017-08-09 12:23:00
Տպել Տպել

Հատուկ քննչական ծառայությունում  քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակցի կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Ռ. Ռ.-ից ստացված հաղորդման հիման վրա:

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ  Ռ. Ռ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Աշոցք և հարակից համայնքների ավելի քան 70 անձանցից ձեռք է բերել խոշոր եղջերավոր անասուններ և, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերոջ` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի  աշխատակցի միջոցով վաճառողներին փոխանցել 57մլն ՀՀ դրամ գումար: Սակայն ոստիկանության հիշյալ աշխատակիցն իրեն վստահված գումարներից 1.850.000 ՀՀ դրամն անասնատերերին փոխանցելու փոխարեն յուրացրել է, որի հետևանքով Ռ. Ռ.-ին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության պաշտոնատար անձի կողմից յուրացման եղանակով խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Այս նյութը դիտել են - 89386 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook