- 2024-12-19 11:12:00Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հրապարակ»-ը գրում է.
Մենք էլ, պարզվում է, իզուր ուրախացել էինք, որ Ճանապարհային ոստիկանությունը վերջապես որոշել է զբաղվել Երևանում երթևեկության կարգավորման հարցերով:
Ոստիկանության կայքում մի տեսանյութ էին տեղադրել, թե «հեսա տեսեք ինչ ենք անելու», բայց այդպես էլ ոչինչ չեն անում: Խոսքը ինքնաշեն ու ինքնագլուխ ավտոկանգառների մասին է, որոնք, իբր, պետք է վերացնեին: Այնպիսի տպավորություն է, որ ճանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկությունը կարգավորում է ոչ թե ինչպես պետք է, այլ ինչպես հարմար է: Ինչպես հարմար է պաշտոնյաներին, ինչպես հարմար է լավ տղերքին, ինչպես հարմար է «մուծվողներին», մի խոսքով` յուրայիններին, բայց ոչ հասարակ մարդկանց: Հակառակ պարագայում, Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված և մեզ այնքան ուրախություն պատճառած տեսանյութի հրապարակումից հետո Երևանում չպետք է լինեին երթևեկության հատվածներում տեղադրված աթոռներն ու իշոտնուկները, «no parking» մակագրությամբ ինքնաշեն ու ինքնահնար ցուցանակները, առանձին հատվածներում կարգ ու կանոն հաստատող «ստայանչիկները»:
Ցավալի է, այո, որ Ոստիկանությանը չեն հարգում, ժողովրդական խոսքով ասած` բանի տեղ չեն դնում: Եթե այդպես վարվեին հասարակ մարդիկ, նրանց թևերը կոլորեին ու կտանեին համապատասխան վայրեր` խելքի բերելու, բայց երբ Ոստիկանությանը չեն հարգում նախարարը, սուպերմարկետի տերը, բանուկ փողոցների աջ ու ահյակ մայթեզրերը «նայողները», անգամ ինքնահռչակ «ստայանչիկները», մեր իրավապահները մի տեսակ խեղճանում են կամ էլ ցույց տալիս, թե չեն տեսնում:
Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ օդում ենք խոսում, հայրենի Ոստիկանությանն ու ՃՈ-ին հրավիրում ենք գեղեցիկ անվանումով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն (Մհեր Մկրտչյան փ., 5): Մենք այս նախարարության գոյությանն, իհարկե, ըմբռնումով ենք մոտենում: Ժամանակին այն կոչվում էր էկոնոմիկայի նախարարություն: Եվ, քանի որ ոչ էկոնոմիկա ունենք, ոչ տնտեսական զարգացում և ոչ էլ մանավանդ այնքան ներդրումներ, որ դրա համար նախարարություն պահենք, ակամա ծանրութեթև ես անում այս հիմնարկի տված օգուտն ու վնասը: Որ բյուջե են մսխում, հասկանալի է, բայց որ դրանով հանդերձ նաև ճանապարհ են փակում, թվում է, արդեն, «գողական են գնում»:
Վերջերս նաև ՀՀ վարչապետն էր հանձնարարել Ոստիկանությանը` աշխատել Երևանում խցանումները նվազեցնելու և նորմալ երթևեկություն ապահովելու ուղղությամբ: Ամբողջ աշխարհում այս հարցը գլոբալ լուծում չունի, այսինքն հնարավոր չէ այն կարգավորել գեղեցիկ ցանկություններով: Դրա համար միջոցներ են պետք, շրջանցիկ ճանապարհներ, զանազան սահմանափակումներ, օրինակ, մեկ մեքենայով առնվազն 2 անձի երթևեկություն, շաբաթվա կենտ ու զույգ օրերին համապատասխանաբար կենտ ու զույգ համարանիշներով երթևեկություն և այլն: Այդպիսի միջոցառումներից է նաև համապատասխան պետական շենքերի, առևտրի խոշոր կենտրոնների և այլ բազմամարդ վայրերի մոտ ավտոկայանատեղիների ապահովումը:
Ամբողջական նյութն՝ սկզբնաղբյուր կայքում:
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»