- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամներից Ադամ Շիֆը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը իրենց ձայնն են բարձրացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձեւի դեմ։
Հիշեցնելով շփման գծում իրականացվող զինված գործողությունները՝ ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին հղած նամակում մտահոգություն է արտահայտում այն կապակցությամբ, որ բանաձեւը որեւէ կերպ չի անդրադառնում դրան, իսկ Ադրբեջանը շարունակում է մերժել այստեղ կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրելու առաջարկը։
՝՝Ես բարձր եմ գնահատում այս բանաձեւի նկատմամբ Պետդեպարտամենտի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտնված ընդդիմությունը, որտեղ նշվում է, որ այս հակամարտությունը լուծելու միակ կառույցը ԵԱՀԿ-ի գործընթացն է, եւ որ դրանից դուրս ԵԽԽՎ-ի կողմից որեւէ հայտարարություն անօգուտ է՛՛, գրում է կոնգրեսականը եւ հորդորում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ու մասնավորապես պետքարտուղար Ջոն Քերրիին՝ ամենաբարձր մակարդակով արտահայտել այն տեսակետը, որ նման բանաձեւի ընդունումը կարող է ապակայունացնել շփման գծում արդեն իսկ խոցելի իրավիճակը։
Մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձեւի շուրջ քվեարկություն անցկացնելը Քերրիին հղված իր նամակում կոնգրեսական Բրեդ Շերմանը հորդորել է, որ ԱՄՆ-ը դիմի այս բանաձեւը պարտության մատնելու անհապաղ քայլերի, բանաձեւ, որը նրա խոսքերով, ՝՝ փոձում է անտեսել Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցություններում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դերը՛՛։
Նամակում ասված է, թե Մինսկի խմբի դերի անտեսումը ոչ միայն վատ քաղաքականություն է, այլ նաեւ վիրավորանք է Ամերիկայի ժողովրդի նկատմամբ։
՝՝Եվրոպայի արդեն մի քանի սերունդ հորդորում են Ամերիկային ներգրավվել Եվրոպային հուզող հարցերում։ Միայն 2Օ-րդ դարում հարյուր հազարավոր ամերիկացիներ են զոհվել հանուն Եվրոպայում խաղաղության՛՛։ Եվ այսօր, գրում է կոնգրեսական Շերմանը, հարիր չէ Մինսկի խմբի դերի անտեսումը, որի համանախագահներից է Միացյալ Նահանգները։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի ընդունումը՝ ձայների 66-ը 70-ի հարաբերակցությամբ։ Այս վիճահարույց փաստաթուղթը կոչ էր անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:
Մինչդեռ բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցը 98 կողմ, 71 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց։
Ավելի վաղ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս ու ֆրանսիացի համանախագահները կոչ էին արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները։

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


