USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում
2025-04-10 10:20:00
Տպել Տպել

Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը տգիտությունից է բողոքել՝ հայտարարելով, որ ինքը 7 տարի է՝ մնացել է նույն դասարանում: «Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում: Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք ունենք գիտելիքի պակաս: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդը: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդում դեպի աղքատություն եւ տգիտություն: Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք տգետ ենք… Սա վերաբերվում ա բոլորին` ինձնից սկսած՝ մինչեւ էս կառավարության բոլոր անդամները», - մասնավորապես՝ ասել է Փաշինյանն ու տրտնջացել, որ իրեն հատկապես գյուղական բնակավայրերի իրական վիճակի մասին ճիշտ չեն զեկուցում:
Փաշինյանի ինքնախարազանումը պետք է գովելի համարել, բայց միևնույն ժամանակ արձանագրել՝ ցավալիորեն նա դրա մասին միայն նոր է գլխի ընկնում: Երբ տգետ է շարքային գյուղացին, դա առավելագույնը կարող է դառնալ գյուղական մասշտաբի պրոբլեմ, իսկ երբ թերուս է երկրի վարչապետը, ապա գործ ենք ունենում համամազգային աղետի հետ՝ հաշվի առնելով Փաշինյանի լիազորությունների լայն շրջանակը:
Գլխավոր հարցը, սակայն, հետևյալն է՝ արդյոք միայն տգիտությո՞ւնն է պատճառն այն ողբերգությունների, որոնց բախվում է հայ ժողվուրդը՝ սկսած առնվազը 2020-ից: Քիչ չեն նրանք, ովքեր պնդում են, որ գործ ունենք առավելապես դավաճանության, քան տգիտության հետ, քանի որ ՔՊ-ական իշխանությունն անում է Հայաստանի հետ այն, ինչ որ կաներ թշնամին:
Բայց ի՞նչն է ստիպել Նիկոլ Փաշինյանին նման խոստովանություն անել, արդյոք Գյումրիում արձանագրված ընտրական արդյունքները չե՞ն պատճառը…
Մյուս կողմից՝ եթե արձանագրում ենք, որ Կառավարությունն իր ամբողջ կազմով տգետների ու թերուսների հավաքածու է, ապա բաց է մնում քաղաքական պատասխանատվութան հարցը: Եթե այդպես է, ապա մեկ րոպե անգամ ներկայիս Կառավարությունը պետք է չգոյատևի, իսկ ՔՊ-ն էլ անցնի պատմության գիրկը, քանի որ եթե ոմանք կարծում են, թե սովորելն է այս խնդրի լուծումը, ապա պետք է արձանագրել, որ Հայաստանն այդ ժամանակը չունի:

Այս նյութը դիտել են - 277 անգամ
Թողնել մեկնաբանություն
2025-03-24 00:56:00 ՄԵՐԺՎԵՑ
ՄԵՐԺՎԵՑ
Բոլորը ›››
Facebook