- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում այսօր` հունվարի 29-ին, 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը:
Նա պատմեց, որ դեպքի օրը ամուսինն ու սկեսուրը հարսանիքի են գնացել, որից հետո տուն են վերադարձել, մի քիչ տանը մնացել եւ որոշել գնալ գյուղ:
«Ամուսինս պատմեց հարսանիքից, ասաց` գիտես Փառանձեմ, հարսանիքի գնալուց կարկուտի տակ ընկանք, բայց բախտս ընենց բերեց, ես Ավանի կամուրջի տակ էի, կարկուտը մեքենային չէր խփում: Ինչ իմանար` թե 1-2 ժամ անց ինչ կարկուտ է գալու իր եւ ընտանիքի գլխին»,- ասաց նա:
Ավելի ուշ Փառանձեմ Մեյթիխանյանին դեպքի վայրում գտնված ու որդու սպանությանն ականատես եղած սկեսուրը պատմել է, թե ինչ է կատարվել. «Սկեսուրիս ասի` մամ ինչ է կատարվել, ասաց` դեմ դիմաց լույսերը վառած մեքենայով մեր վրա էին գալիս, հետո Եղիշեն արգելակեց, փախցրեց մեքենան: Նրանք ճռռացնելով կանգնեցրին մեքենան, Եղիշեն ասաց` այ անասուններ, ոչխարներ, էդ ինչ էիք անում, մուգ մեքենայից դուրս են եկել երեք տղա, մեկ աղջիկ, տղաները հայհոյանքներ են տվել: Սկեսուրս իջել է, երեք տղաները Եղիշեի վրա են եկել, սկսվել է կռիվ, քաշքշոց: Այդ ընթացքում տղաներից մեկը մեքենան մյուս մայթի վրա է տարել: Եղիշեն մեքենային հենվել, պաշտպանվել է, հետո երկրորդ եռյակն է եկել` երկուսը կոլոտ են եղել, մեկը` բոյով, որն ասել ա` ում ախպորն ես խփում: Էդ ով որ ասել է` ում ախպորն ես խփում` ինչ-որ բանով Եղիշեի գլխին խփել է, դրանից հետո Եղիշեն գլուխը բռնել է ու ընկել»:
Էմմա Աբրահամյանը նաեւ նշել է, որ այդ տղաներից իր մեջ տպավորվել է «խոզի» դեմք ունեցող երիտասարդը, ավելի ուշ, երբ Փառանձեմ Մեյթիխանյանի աղջիկը նրան ցույց է տվել այդ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Արտաշես Չիչոյանին եւ Արարատ Նիկողոսյանին, Էմմա Աբրահամյանը միանգամից Արտաշեսին ճանաչել է, իսկ Արարատի համար ասել է՝ «Նկարով տեղը չեմ բերում, որ տեսնեմ՝ հստակ կասեմ»:
Փառանձեմ Մեյթիխանյանը, որոշ ժամանակ անց գնացել է այն ավտովերանորոգման կետը, որի մոտ տեղի է ունեցել դեպքը. նա զրուցել է դեպքին ականատես աշխատակցի՝ Հայկի հետ, որը պատմել է, թե ինչպես են տղաները ծեծի ենթարկել Եղիշե Խաչատրյանին, նա տվել է Արտաշեսի, Արարատի եւ Խաչիկի անունները: Նա նաեւ Փառանձեմ Մեյթիխանյանին ասել է, որ նրանց ծնողները գնացել են իր մոտ, Արարատի հայրն ասել է՝ «Տղա են, արել են, թող պատասխան տան»: Երբ Փառանձեմ Մեյթիխանյանը ներկայացնում էր դեպքի մանրամասները, մի պահ մոռացավ եւ ասաց՝ «Մտքիս թելը կտրվեց», որի ժամանակ ամբաստանյալներից Արտաշես Չիչոյանն ասաց՝ «Հորինելու բան ա, դրա համար էլ մոռանում ես»:
Իսկ ամբաստանյալներից Խաչիկ Չիչոյանը Փառանձեմ Մեյթիխանյանին խորհուրդ տվեց ցուցմունք տալուց առաջ չմոռանալ շշով ջուր վերցնել իր հետ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS

Բաժնի պետն ասումա դու պրիզնատ արի, ես քեզ ստեղից չոր դուրս կհանեմ․ արցախցի ծեծված երիտասարդ

ԴԱՀԿ-ի Միհրանի բացահայտումները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մասին. PROGRESS

Ալիևը Փաշինյանին պարտադրում է նոր զիջումներ․ինչի՞ դիմաց, կա՞ արդյոք գաղտնի գործարք․ PROGRESS

Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն

Ավտոերթ ի պաշտպանություն Վ․ Ղուկասյանին, կրկին Սերժիկը հասավ օգնության, ԱԺ պիտի կազմալուծվի.Vardan Hakobyan

Բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին․ Գևորգ Գրիգորյանը՝ սպասվող դատի մասին և ոչ միայն.asekose

Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը


