- 2024-05-01 22:50:00Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
- 2024-05-01 20:40:00Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
- 2024-04-29 18:55:00Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
- 2024-04-25 21:18:00 Զարեհ Սինանյանը սին հույսերով է ապրում
- 2024-04-20 01:22:00Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Օրերս, ոստիկանության օրվա առթիվ Նախագահի կողմից պարգևատրված ոստիկանների թվում էին հայտնվել նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ու անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Ինչպես պարզ է դարձել, նրանք երկուսն էլ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:
Սովորաբար Հայաստանում այս կամ այն ոլորտի պաշտոնյաներին պարգևատրում են երկու դեպքում՝ կա՛մ իսկապես լավ աշխատանքի համար, ազգանպաստ գործունեության, կամ` երբ խնդիր է լինում «լավով» ճամփու դնելու:
Թե հատկապես այս երկու տարբերակներից հատկապես որ մեկը կարող է հավանական լինել Ահարոնյանի ու Բիչախչյանի պարագաներում, դժվար չէ կռահել:
Համենայն դեպս՝ եթե փորձենք բացառման միջոցով գլխի ընկնել, ապա պետք է նկատենք, որ այս երկուսից պետության առաջ մատուցած անգնահատելի ծառայությունների տարբերակը պետք է ի սկզբանե բացառել:
Ավելին՝ մի փոքր ուշադիր գտնվելու դեպքում դժվար չի լինի համոզվել, որ թե՛ Ահարոնյանը, թե՛ Մնացական Բիչախչյանն իրենցից կախված ամեն ինչ արել են, որպեսզի ողջ ոստիկանական համակարգը Հայաստանում ու դրա սահմաններուց դուրս ինչպես հարկն է պախարակվի:
Միայն ոստիկանական ֆեյքերի կողմից իմ և շատ-շատերի դեմ իրականացրած լկտի տեռորը բավական պետք է համարել՝ համոզվելու համար, թե իրականում որոնք են Բիչախչյանի ու Աշոտ Ահարոնյանի իրական գործառույթները համակարգում:
Դրանք, պետք է նկատենք, բնավ կապ չունեն «օրինապահություն», «օրենքի գերակայության ապահովում» հասկացությունների հետ: Ավելին՝ հենց նույն Աշոտ Ահարոնյանն է հանդիսանում ոստիկանական տխրահռչակ ֆեյքերի գործունեության կազմակերպիչն ու գաղափարական հայրը: Չի բացառվում, որ հենց Աշոտ Ահարոնյանն է անձամբ ուղղակիորեն հանդիսանում ֆեյքեր աշխատացնողներից ու գլխավորում դրանցից առնվազը մեկը (սույն հանգամանքը, թերևս, կարող է պարզել Հետաքննության Դաշնային Ծառայությունը):
Ինչ վերաբերում է Մնացական Բիչախչյանին, ապա սրա գործունեությունը ևս բավական «ֆեյքաթաթախ» է:
Հենց նրա անմիջական ջանքերով էին անձնագրիս գաղտնի տվյալները հայտնվել սոցիալական կայքերում՝ դառնալով հանրային սեփականություն, ինչը՝ սովորական ապօրինություն է, որ ենթակա է ոչ թե պարգևատրման, այլ՝ պատժի, քանի որ նա լինելով ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ, պետք է հայտարարություն տար, բայց լռեց ու շարունակեց մնալ ֆեյքերի էջերում:
Իսկ միգուցե Բիչախչյանը պարգևի է արժանացել հենց միայն յուր «ժուժկալությա՞ն» համար, չէ՞ որ, եթե հավատալու լինենք նրա կողմից ներկայացվող հայտարարագրերին, խեղճն այնքան չունևոր է, որ ստիպված բնակվում է ծնողների տանը՝ հայրական տան պատերից ներս՝ փաստացի չկարողանալով գոնե մի 25ք/մ-անոց բնակարան ձեռք բերել ասենք քաղաքի արվարձանային թաղամասերից մեկում (թե ում են ցանկանում մոլորեցնել, անհայտ է):
Հենց բիչախչյաններն ու ահարոնյաններն են ոստիկանական համակարգը դարձրել այն աստիճան անմարդկային, որ, երբ, որոշում են թիրախավորել մեկին, հաշվի չեն առնում որևիցե հանգամանք, ու եթե նույնիսկ թիրախում հայտնվածն, ասենք, ոստիկանապետի աղջկա տարիքի մեկն էլ է, ինչպես իմ պարագայում, ապա սույն իրողությունը որևիցե կերպ մեղմացուցիչ գործոնի չի վերածվում: Հոշոտում են մինչև վերջ՝ դիմելով ամենաստոր ու հակաօրինական քայլերի, ահաբեկում, հայհոյում ու վարկաբեկում թիրախում հայտնվածին ու նրա ընտանիքի անդամներին:
Բայց իրավիճակի հակասականությունը կայանում է հատկապես նրանում, որ այս ամենի մասին Բաղրամյան 26-ում ուղղակի տեղյակ չեն, իսկ ավելի ճիշտ՝ տեղյակ չեն պահվում: Զեկուցելիս պետության բարձրագույն ղեկավարությանն՝ նույն Վլադիմիր Գասպարյանի կողմից ասվում է, թե ամեն բան իդեալական է, թե ողջ ոստիկանությունը հսկում է իրավիճակն ու նույնիսկ կառավարում խոսքի ազատությունը, հաջողությամբ վերահսկում ընդդիմադիր մամուլը և այլն: Ասվում է, թե տասնյակ հազարավորներն աշխատում են միայն մեկ բանի համար ու մեկ նպատակով՝ անձնուրացությամբ ու Օրենքի տառին համապատասխան կերպով: Մինչդեռ իրականում պատկերը բոլորովին այլ է՝ շատ ավելի գարշելի, քան հեռվից ոմանց կարող է թվալ:
Ի գիտություն նույն ոստիկանությանն՝ ասենք, սակայն, որ եթե ինչ-որ մեկը հույս ունի, թե իմ դեմ հյուսած դավադրությունը ապագայում մնալու է մինչև վերջ չբացահայտված, ապա պետք է հիասթափեցնենք: ԱՄՆ Հետաքննության Դաշնային ծառայությունը միագամայն ունակ է ջրի երես դուրս բերել թե՛ իմ դեմ կազմակերպված հարձակման հեղինակներին, թե՛ նաև կատարել յուրատեսակ բացահայտումներ նույն Աշոտ Ահարոնյանին վերաբերող՝ պատռելու նրա ինտիլիգենտի դիմակը:
Նշենք, որ հենց Ահարոնյանի, նրա հավատարիմ զինակից ու գաղափարակից Նարեկ Մալյանի, «Բազազի», ինչպես նաև Տարոն Մարգարյանի օգնական Մարիա Բարաղամյանի թեթև ձեռքով էր, որ գաղտնի տիրապետել ու հանրայնացվել են երրորդ կողմի ֆեյսբուքյան խոսակցությունները, ինչը, թերևս, Օրենքի կոպիտ խախտում է, քանի որ կատարվել է առանց դատարանի իմացության ու թույլտվության: Սրանց նմանատիպ հանցանքերի ու զանցանքների շարքը կարելի է թվել անվերջ:
Հարկ է նշել, որ իմ՝ Գայանե Մանուկյանիս գործով հետաքրքրված են ԱՄՆ սենատորները, ինչն ուղղակի անիմաստ է դարձնելու այն կոծկելու ցանկացած փորձ, ու նույնիսկ դեսպան Ռիչարդ Միլսին են ստիպելու մինչև վերջ հետամուտ լինել գործիս: Այնպես որ՝ այս առումով առանձնակի հույսեր թող ոչ ոք չկապի ու չմտածի,թե գործը փակվել ու մոռացվել է, ջրվել …
Մինչդեռ մութ գործերի մեջ ներքաշվելու, անմեղ մարդկանց գլխին գործեր սարքելու փոխարեն Վլադիմիր Գասպարյանի կողմից երկար տարիներ գլխավորվող համակարգը պետք է զբաղվեր երկրում նախևառաջ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման գործով: Պետք է ամեն ինչ անեին՝ երկրում իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության ունեցած վստահությունը բարձրացնելու համար:
Իսկ ի՞նչ է կատարվում այժմ:
Այժմ այնպիսի անկումային տրամադրություններ են տիրում հասարակության ներսում, որ, նույնիսկ, դժվար է պատկերացնել: Ամեն օր ականատատես ենք դառնում ինքնասպանությունների, ինքնախեղումների մասին հաղորդագրությունների, որոնց առյուծի բաժինը հնարավոր կլիներ կանխել, եթե ոստիկանությունը զբաղվեր իր բուն գործով, այլ ոչ թե ֆեյքեր բուծեր ու ոհմակով գցեր անմեղ մարդկանց ջանին:
Ա՛յ սրա մասին է պետք մտորել, այլ ոչ թե տրվել կյանքի հաճույքներին ու,ասենք, ուրախանալ՝ այս կամ այն կոչումով ու պարգևատրմամբ:
Չմոռանանք, որ Հայաստանը պատերազմող երկիր է, ուր տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն իրականում ազգային անվտանգությանն առնչվող հարց է, որը, սակայն, շատ դեպքերում մնում է անտեսված այն նույն պետական մարմնի կողմից, որն ի սկզբանե առաջինն է պարտավոր զբաղվել տվյալ խնդրով:
Եվ ո՞րն է, այնուամենայնիվ, Ահարոնյանին ու Բիչախչյանին շնորհակալագրեր հանձնելու իմաստը: Մի՞թե, այնուամենայնիվ, սրանց որոշել են իսկապես ճամփու դնել «լավով»: Այս տարբերակն, պետք է խոստովանել, միանգամայն հավանական է թվում՝ հաշվի առնելով Վովա Գասպարյանի հետագա ճակատագրին առնչվող լուրերի իսկությունը: Ասում են՝ ի ուրախություն ժողովրդի՝ նա այլևս ոստիկանապետ չի լինելու...
Գայանե Մանուկյան
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում
Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես
Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա հայտնվել Գլխավոր դատախազության թիրախում
Բաց նամակ ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվինին
ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին
Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը
Վաշինգտոնում թուրքերը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի մասին ողջ ճշմարտությունը
Այս անգա՞մ էլ է ՔՊ-ն հռչակվելու «ժողովրդավարության բաստիոն»
Զարեհ Սինանյանը սին հույսերով է ապրում
Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել
Աննա Հակոբյանի աննախադեպ խայտառակությունը՝ Ծիծեռնակաբերդում. ո՞վ կմտածեր
«Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին
Էրդողանը գովաբանել է Փաշինյանին՝ կրկին թիրախավորելով Սփյուռքին
Հենց սրա համար էլ կերան Մանվելի գլուխը
Սասունը կրկին ապացուցեց, որ իրական երկրապահների թշնամին է
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ՔՊ-ական կարկառունն ուրացել է Հայոց ցեղասպանությունը .ի՞նչ ազգության է պատկանում Անդրանիկ Քոչարյանը
ՏԽՈՒՐ Է։ ՏԽՈՒՐ Է, ԵՎ ՉՀՈՒՍԱԴՐՈՂ
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Ծիծաղելի է, երբ փորձում են հերքել անհերքելին
Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանը վախեցրե՞լ է, թե՞ նա է հոժարակամորեն ուրացել