- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Արամ Զավենի Սարգսյանը այնպիսի կարեւոր հայտարարություն է արել, որը կարող է եւ նորովի լույս սփռել Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման ուղղությամբ»:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ Սաքունցի՝ Արամ Սարգսյանն իր հայտարարությամբ հասկացրել է, որ Ս. Սարգսյանը հանցագործության մասին տեղեկություններ ունի եւ որ թաքցնում է այդ տեղեկությունները եւ խոչընդոտում գործի բացահայտմանը:
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանն ասել է. «Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղի՞ց էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետեւ Սերժ Սարգսյանն ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:
Սա, ըստ իրավապաշտպանի, հանցագործության մասին իմանալ եւ չհայտնելու մասին հայտարարություն է:
«Եվ նաեւ կոնկրետ անձի անուն է նշվում: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին պետք է անպայման հարցաքննել, որովհետեւ դուրս է գալիս, որ հանցագործությունը կազմակերպիչների մասով նրան հայտնի է (ընդ որում, պետական մասշտաբի մասին հանցագործության մասին է խոսքը): Իսկ Սերժ Սարգսյանը, եթե ելնենք Արամ Զավենի Սարգսյանի խոսքերից, այսքան տարի թաքցրել է արդարադատությունից եւ ՀՀ իրավապահ մարմիններից հանցագործության կազմակերպիչներին, ապա նրա նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրել նաեւ հանցագործությունը կոծկելու փաստի հիմքով»:
Ըստ Սաքունցի՝ խոսքը վերաբերում է օրենքի տրամաբանությանը: Այս դեպքում ստացվում է, որ երկրի օրենքի երաշխավորը, ով պետական մասշտաբի հանցագործություն է թաքցնում, նաեւ հանդես է գալիս Սահմանադրության անունից:
«Խնդիրն այն է, որ Արամ Զավենի Սարգսյանի հայտարարությունից հետո օրենքի ուժով պետք է սկսվի իմպիչմենտի գործընթաց Ս. Սարգսյանի նկատմամբ, որովհետեւ, նորից եմ կրկնում, հանրապետության ԱԺ-ի նախագահի՝ երկրորդ դեմքի, երրորդ դեմքի՝ վարչապետի, տեղակալների, ԱԺ նախագահների սպանության մասին է խոսքը եւ նաեւ ԱԺ-ի՝ որպես օրենսդիր մարմնի դեմ ահաբեկչական գործունեության կազմակերպիչների մասին է խոսքը: Այնպես որ, օրենքն է թելադրում, որ պետք է սկսվի իմպիչմենտի գործընթաց եւ եթե չի սկսվում, ՀՀԿ կայուն քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն է կրում պետության դեմ կազմակերպված հանցագործությունը թաքցրած անձին՝ Սերժ Սարգսյանին հովանավորելու մեջ:
Դա հանրության դեմ մարտահրավեր է, դուրս է գալիս, որ հանցագործությունը շարունակում է մնալ չբացահայտված, իսկ հանցագործության կազմակերպիչները շարունակում են վտանգ ներկայացնել ՀՀ-ին եւ յուրաքանչյուր անձին»:
Ըստ Սաքունցի՝ այնուամենայնիվ, ճանապարհներ կան, եւ գործի բացահայտումը կախված է նաեւ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների կամքից.
«Պետք է առնվազն այդ հարցով հետամուտ լինել, ոչ միայն հայտարարել, այլ նաեւ համապատասխան իրավական ընթացք տալ»:
Քրիստինա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


