- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում շարունակվում է իշխանությունը հներից նորերին փոխանցման ծավալուն պրոցեսը:
Ինչպես հայտնի է, ՔՊ-ական Սասուն Միքայելյանի որդին` Սևակ Միքայելյանը, պատրաստվում է առաջիկայում մասնակցել Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրություններին ու, ըստ էության, ելնելով, այսպես ասած, արարողակարգային պարտավորություններից` սկսել է հաճախ հարցազրույցներ տալ: Նա քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացրել, ուստի` փորձում է ժողովրդին ներկայանալի երևալ, ինքնափիառվել, ինչը, թերևս, նորմալ է:
Նորմալ չէ, սակայն այն, թե ինչպես է Սևակ Միքայելյանը փորձում այդ ընթացքում սեփական անձին վերաբերող ինչ-ինչ փաստեր հասարակությանը մատուցել այնպես, որ չունեցած առավելությունները ոչ միայն շատ աչքի չզարնեն, այլև հնարավորինս մնան աննկատ:
Նա, նախ, առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ հայրը` Սասուն Միքայելյանն, իբր որևիցե կապ չունի իր` քաղաքականություն մտնելու որոշման հետ, և նա դա արել է բացառապես սեփական կամքով, ապա փորձում է իր` դիցուք բանակում ծառայած չլինելու հանգամանքը «հիմնավորել» առողջական խնդիրներով` ասենք, անհասկանալի կառուցվածք ունեցող ինքնակենսագրականում որպես չծառայելու հարգելի պատճառ նշելով կարճատեսությունը` չնայած այն հանգամանքին, որ չի էլ վարանում մամուլում ուղղակիորեն հայտարարել այն միտքը, որ «չծառայել ժողովրդին, դա հավասար է՝ չսիրել քո ընտանիքը» (առանց հասկանալու, որ սովորաբար ժողովրդին ծառայելը սկսվում է բանակում ծառայելուց`անկախ ամեն ինչից):
Այս ամենի հետ կապված շատ բնական ու հայ իրականությունից բխած հարցեր են առաջ գալիս: Նախ` կարելի՞ է, արդյոք, Սևակ Միքայելյանի` բանակից ազատման փաստը պայմանավորել միայն նրա ունեցած առողջական խնդրով այն դեպքում, երբ հայտնի է, որ շատ ու շատ երիտասարդներ այսօր բանակում հայրենիքի առաջ իրենց պարտքն են տալիս`ունենալով ոչ միայն կարճատեսության, այլև շատ ավելի խորքային առողջական խնդիրներ:
Արդյոք Սևակ Միքայելյանի չծառայելը հայրենիքին պայմանավորված չէ՞ նրա հոր ով լինելով:
Մի տեսակ կասկածելի է թվում`ինչո՞ւ պետք է միևնույն խնդիրն ունեցողների մի մասը գնա բանակ, իսկ մյուս մասն` առավել արտոնյալները` ոչ:
Տեսնես, եթե կարճատես լիներ, ասենք, ինչ- որ տաքսու վարորդի զավակ, նրան նույնպե՞ս ՊՆ-ն ազատած կլիներ բանակից, թե՞ կտաներ հենց առաջին գիծ: Կամ ի՞նչն էր խանգարում հայրենիքի սիրուց այրվող երիտասարդին մեկնել ծառայության, երբ հայտնի է, որ շատ դեպքերում առողջական խնդիրներ ունեցողները հնարավորություն են ստանում հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարել, ասենք, ոչ շարքային ծառայության տեսքով: Կարող էր նաև խոհանոցում զինվորների համար կերակուր պատրաստելով բավարարել հայրենքի ու սեփական ժողովրդի հանդեպ տածած «անձնազոհ սերը», չէ՞ որ նա ինքն է իր հարցազրույցներում խոստովանում, որ քնում-արթնանում է հայ ժողովրդի հոգսերի մասին խոկալով, ուղիներ է որոնում, թե ինչպես կարող է ազգը դուրս բերել անկումային ընթացքից ու դեպի պայծառ ապագա առաջնորդել: Եվ հետո`իսկ ո՞վ է ասել,որ մի ողջ քաղաքի ղեկավար լինելը շատ ավելի անպատասխանատու ծառայություն է, քան զինվորականը:
Եթե տղայի կարճատեսությունն այն աստիճան խնդրահարույց է, որ ստիպված ազատել են բանակից` փաստացի հանելով «նիգոդնի», ապա ո՞վ է ասել, որ նույն խնդիրը չի կարող պատճառ դառնալ, որպեսզի քաղաքացին հրաժարվի բարձր պաշտոններ զբաղեցնելու մտքից: Բա որ այդքան կարճատես է, չի՞ վախենում քաղաքում զբոսնելիս Հրազդանի փոսերը գլորվելու վտանգից, որտեղ տարիներ առաջ նրա հայրն էր քաղաքապետ եղել:
Մյուս կողմից, իհարկե, պետք է արձանագրել, որ Միքայելյանի` բանակում չծառայելու հանգամանքը լիովին տեղավորվում է հեղափոխական իրողությունների ծիրից ներս:
ՀՀ կառավարության` արական սեռին պատկանող անդամներից շատերը նույնպես ծառայած չեն, ինչը, սակայն չի խանգարում նրանց հայրենիքի հանդեպ տածած սիրո մասին խոսելիս պակաս պերճախոս չգտնվել…
Հաջորդ հարցն, իհարկե, վերաբերում է Սասուն Միքայելյանի` իբր սեփական որդուն չսատարելու մասին առասպելին:
Հարց է առաջանում` արդյոք նմանօրինակ հայտարարությունները, որոնք հնչել են նաև Սասուն Միքայելյանի շուրթերից, սովորական ծածկադմփոց չե՞ն, արդյոք գործ չունե՞նք ընդամենը Սասուն Միքայելյանի իշխանատենչության դրսևորման արդյունք հանդիսացող երևույթի հետ, որին ի դեպ, ականատես ենք դառնում նաև ԵԿՄ շուրջ վերջին շրջանում ընթացող պրոցեսների արդյունքում (եթե նախկինում Միքայելյանը կոչ էր անում լուծարել ԵԿՄ-ն, ապա այժմ ջանում է դառնալ դրա ղեկավարը): Իրավիճակն իրականում պարզից էլ պարզ է... մարդը հեղափոխություն է արել, ու հիմա եկել է ժամանակը, որպեսզի ազգը վարձահատույց լինի նրան` «կռվյած» հեղափոխականի» զավակին քաղաքապետ ընտրելու տեսքով:
Այսինքն`Սևակ Միքայելյանի իրական խնդիրը ոչ թե Հրազդանը ծաղկեցնելն է, այլ հոր՝ իշխանական ամբիցիաների բավարարումը` քաղաքականություն խցկվելով ու «մի կտոր հացի տեր» դառնալով: Այս իմաստով նկատենք, որ գործ ունենք «հեղափոխական» կոռուպցիայի կլասիկ դրսևորման հետ, երբ ելնելով քաղաքական կոնկրետ շահերից` «աչք են փակում» իրենց իսկ կողմից շարունակաբար դատափետված դրսևորումների վրա:
Սասունը՝ ինչպես ինքն է հաճախ ասում, «կռվյած» տղա է, ու այս պարագայում իրավունք ունի ինքնառեալիզացվել հասարակության հաշվին (պետական աշխատանքի փորձ ու բավարար կենսափորձ չունեցող երիտասարդը չի կարող քաղաքը կառավարել այնպես,որ կարողանա խուսափել հոր`ժամանակին թույլ տված սխալներից, երբ պաշտոնների էին նշանակվում Սասուն Միքայելյանին մտերիմ, բայց անգրագետ կադրեր):
Եվ վերջում` մի բարի խորհուրդ` Սևակ Միքայելյանի «փիառշիկներին»` շեֆի ռեզյումեն կազմելիս աշխատեք այնպես ներկայացնել կենսագրական փաստերը, որ այն ընթերցելիս տարեթվերի հետ կապված մարդկանց մոտ շփոթմունք չառաջանա, սինխրոնություն պահպանեք փաստագրական տվալները, թե չէ անհասկանալի է մնում, որ թվին ինչով է զբաղվել, երբ ինչ է արել…
Հ.Գ. Ուսումնասիրելով Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի ՖԲ էջը, ինչպես նաև նրա դասընկերներից տեղեկանալով, նա երբեք օպտիկական ակնոց չի կրել, չի՛ բողոքել տեսողությունից, հետևաբար իրավապահ մարմինները, ՀՀ ՊՆ-ն, ԱԱԾ-ն պետք է պարզեն, թե ինչ խողովակներով է նա «օրինական» ձևով բանակից ազատվել:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


