- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ինչպես հայտնի է, Արա Աբրահամյանը, դեռ չհստակեցնելով իր քաղաքական ծրագրերը հայրենիքում, սկսել է փող ծախսել մամուլի վրա: Այժմ նա ֆինանսավորում է ծառուկյանական նախկին երկու պարբերական` 7or.am և zham.am, որոնք արդեն քանի տարի է՝ գրում են գալիք իշխանափոխության, Սարգսյանի` որպես չարիքի, տարբեր փրկիչ ուժերի և այլ ախմախ ու ամպագոռգոռ բաների մասին: Դե, համաձայն գործատու-աշխատող սկզբունքի` հիմա էլ գրում են Արա Աբրահամյանի փրկիչ ներուժի մասին՝ չմոռանալով նաև այդ կարգին դասել «Քոչարյանի վկաներ» նոր աղանդի վառ անհատականություններին:
Նախ՝ ասենք, որ Հայաստանում մենք տեսնում ենք մարդկային պատմության մեջ չտեսնված մի բան: Գիտենք, որ հազարամյակներ շարունակ միշտ մարդիկ են ոչխարներին կերակրել, արածացրել դրանց, խնամք տարել, բայց այսօր տեսնում ենք հակառակը, այն է` ոչխարն է մարդկանց կերակրում, աշխատավարձ և պարգևատրումներ վճարում, դա էլ քիչ է` ուղղություն տալիս, այն էլ` քաղաքական: Էլ ո՞վ և որտե՞ղ էր տեսել նման բան աշխարհում: Կարծում ենք, ժամանակն է դիմել միջազգային գիտահետազոտական ընկերություններ և առաջարկել նրանց հետազոտել այս ֆենոմենը, քանզի հնարավոր է, որ Հայաստանում ծնունդ առնեն Նոբելյան մրցանակներին արժանի գյուտեր, այն էլ` մի քանի բնագավառում միանգամից (քիմիա, բժշկություն, ֆիզիկա): Բայց անկախ Նոբելյան մրցանակների հեռանկարից` մենք այսուհետ միշտ կանդրադառնանք այս ֆենոմենին, կփորձենք ինքներս մեր համեստ հնարավորություններով մի բան կռահել, բնականաբար` կապեր հաստատելով աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ:
Ինչևէ, մեր աչքերի առջև ոչխարը մարդ է արածացնում, մենք տագնապով հետևում ենք այս խայտառակությանը, բայց նաև զարմանում ենք, որ դրա արդյունքում ծնվում են իսկապես ճշմարիտ մտքեր և դրական գործեր: Օրինակ, Արա Աբրահամյանի փառաբանմանը և թիվ մեկ ընդդիմադիր դառնալու հնարավորությանը նվիրված մի հոդվածում գրում են այսպիսի իրավացի տողեր. «Երկրում գործող նախագահի համար քաղաքական «կայունությունը» հաստատվեց անցյալ տարվա փետրվարյան դեպքերից անմիջապես հետո, երբ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացրեց դուրս գալ քաղաքականությունից: Այդ ժամանակվանից Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը մեկն էր` ամեն ինչ անել, որպեսզի ներկայիս քաղաքական դաշտում չհայտնվի նոր անվերահսկելի քաղաքական ուժ: Հատկապես հիմա դա վտանգավոր է, երբ երկրում փոխվել է սահմանադրությունը, իսկ 2018-ից հետո դադարեցվելու են Սերժ Սարգսյանի նախագահական լայն լիազորությունները»:
Իրոք ճիշտ է գրված. Սերժ Սարգսյանն անում է ամեն ինչ, որպեսզի երկրում չհայտնվի անվերահսկելի քաղաքական ուժ՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, որովհետև դա կլինի 1918-1920թթ. դաշնակների սխրանքներից և Ալեքսանդրապոլի պայմանագրից էլ ավելի հզոր ողբերգություն հայ ժողովրդի համար` վերը նշված պատճառներով, որին, ցավոք, Հայաստանն այլևս չի դիմանա: Հայաստանի Առաջին և Երրորդ հանրապետություններն առաջնորդեցին մարդիկ, իսկ արդյունքն այսօր այսպիսին է: Դե պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե երկիրը սկսեն առաջնորդել այլ կենսաբանական էակներ:
Shame

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


