- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ միանգամից Հայաստանին վերաբերող երկու լուր ստացվեց Ռուսաստանից, երկուսն էլ՝ վատ: Նախ՝ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը:
Այդ նամակում կոմունիստները գրել են. «Նպատակահարմար ենք համարում ստեղծված իրավիճակում իրավաբանորեն մշակել մեզ եւ մեր դաշնակիցների համար ոչ ձեռնտու համաձայնագրերի չեղարկումը: Թուրքիան պետք է հասկանա, թե ինչ հետեւանք կունենա իրավիճակի հետագա սրումը»: Իսկ Օբուխովը հայտարարել է. «Միայն այս քայլը կկանգնեցնի թուրքերին նոր սադրանքներից»:
Կոմունիստների այս նախաձեռնությանը միացել են նաեւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները: Մինչ հայ հասարակության մի մասը հրճվանքից իրեն կորցրած՝ «վայելում» էր «պատմական արդարությունը վերականգնելու» մասին այս տեղեկատվությունը, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ, երեկ առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում:
Դրանց շրջանակում ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը: «Մի շարք ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում անցկացվող ստուգումների արդյունքում կգնահատվի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւին հանձնարարել է նաեւ զորավարժությունների արդյունքում գնահատել պայմանական հակառակորդի հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ հակահարված տալու պատրաստվածությունը։
Իհարկե, կոմունիստների նախաձեռնությանը լուրջ վերաբերվելու համար պետք է ոչ միայն՝ քաղաքական, այլ՝ ընդհանրապես անմեղսունակության հետ խնդիրներ ունենալ: Բայց հենց այդ հաշվարկով էլ արվել է այս նախաձեռնությունը, որի հեղինակների, ավելի ճիշտ՝ նրանց տերերի կարծիքով՝ բավական է խոսել «Արարատը վերադարձնելու» մասին, որպեսզի Հայաստանում բոլորը մեկ մարդու նման հերթ կանգնեն՝ հայ-թուրքական սահման մեկնելու համար: Ու ամենեւին պատահական չէ, որ միաժամանակ հրապարակվում է տեղեկատվություն՝ Հարավային օկրուգում, այդ թվում՝ 102-րդ ռազմաբազայում ստուգումներ անցկացնելու ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մոբիլիզացիոն պատրաստվածության բերելու մասին: Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, գոնե տեսականորեն չբացառելով Թուրքիայի հետ պատերազմի հնարավորությունը, պատրաստվում է դրան, ինչը պետք է նորմալ համարել:
Նույնը, սակայն, չի կարելի ասել Հայաստանի մասին, որը ցանկացած պահի, անկախ իր կամքից ու շահերից, կարող է դառնալ այդ պատերազմի ամենաթեժ կետը: Ամենասարսափելին այն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, Հայաստանի իշխանությունը՝ որպես այդ պետության համար որոշումներ կայացնող, իրականում որեւէ հնարավորություն չունի այս կամ այն կերպ ազդելու այդ զարգացումների վրա՝ ոչ թե կողմերից որեւէ մեկին աջակցելու, այլ չեզոքություն պահպանելու համար, քանի որ դա է պահանջում մեր պետական շահը:
Դա, սակայն, չի տեղավորվում Ռուսաստանի շահերի ուղեծրում, այլ հակասում է դրան. այն պարզ պատճառով, որ Թուրքիայի ուղղությամբ ցանկացած զարգացման դեպքում Ռուսաստանն իր քայլերն իրականացնելու է Հայաստանի շահի հաշվին:
Ռուսական, առավել եւս՝ ռուսահայ «քաղաքական միտքը» վերջին օրերին ակտիվորեն աշխատում է Հայաստանում հակաթուրքական տրամադրությունները թարմացնելու եւ այդ ֆոնին Ռուսաստանին որպես փրկիչ ներկայացնելու ուղղությամբ: Հայաստանի «քաղաքական միտքը», սակայն, գրեթե անհաղորդ է այս զարգացումներին, քանի որ մի կողմից՝ զբաղված է իշխանությունը կիսելու հերթական ակտով, մյուս կողմից՝ համարձակություն չունի պաշտպանել Հայաստանի շահը, եթե այն չի համապատասխանում Կրեմլի հաշվարկներին: Հայաստանը գտնվում է վտանգավոր, չափազանց վտանգավոր իրավիճակում, բայց այդ մասին Հայաստանի քաղաքական էլիտային ոչինչ հայտնի չէ: Մոսկվայից դեռեւս չեն հանձնարարել մտածել այդ մասին: Կամ արգելել են մտածել ընդհանրապես»:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


