- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից հայտնի դարձած «Լիվաման» իրավաբանական գրասենյակի տնօրեն Լիլիթ Մանասերյանին Գյումրիի բնակիչ Ռուզան Ադանալյանը մեղադրում է խարդախության մեջ:
Ռուզան Ադանալյանի որդին՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանը, սպանվել է 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ դանակի երեք հարվածով: Սույն գործը թեև այժմ դատաքննության փուլում է, սակայն որդեկորույս մայրը բողոքում է ոչ միայն նախաքննությունից, այլև այն փաստաբանից, որի հետ դեպքից մի քանի ամիս անց՝ փետրվարի 23-ին պայմանագիր էր կնքել Ադանալյանը: Վերջինս դիմել է մեր խմբագրություն՝ նշելով հեևյալը.
««Կիսաբաց լուսամուտներից» հայտնի Լիլիթ Մանասերյանի հետ պայմանագիր եմ կնքել՝ որպես փաստաբան: Վերջինս ստանձնեց պաշտպանելու կատարված ծանր հանցագործության դեպքով՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ որպես տուժողի իրավահաջորդիս շահերը: Երբեք մտքովս չէր կարող անցնել, որ Լիլիթ Մանասերյանը իրականում փաստաբան չէ և նա կարող էր երիտասարդ տղայի դաժան սպանության գործի հետ խաղալ: Նա իբրև փաստաբան իմ շահերը պաշտպանում էր 2015 թվականի փետրվարին, մինչդեռ փաստաբան է դարձել մոտ մեկ ամիս առաջ: Նախաքննության փուլի համար նա ինձանից պահանջեց 5000 ԱՄՆ դոլար: Մեծ դժվարությամբ նրան վճարեցի 2500 ԱՄՆ դոլար, իսկ գումարի մնացած կեսը պայմանավորվեցինք վճարել ընթացում: Իսկ մինչև ընթացքին հասնելը Լիլիթ Մանասերյանը հաճախակի ինձանից լիազորագրեր էր վերցնում ու այս կամ այն փաստաբանին ներգրավում, ներկայացնելով, թե իբր «Լիվաման» միջազգային իրավաբանական գրասենյակի աշխատակազմից են, հենց որի տնօրենը ինքն է՝ Լիլիթ Մանասերյանը:
Երբ հասկացա և դա ամենահիմարին էլ պարզ էր, որ նա ընդամենը ձեռք էր բերում, ավելի ճիշտ ճարում էր այդ անձանց (ովքեր իմ պարագայում երեքն էին), կամ փորձաշրջան էին անցնում կամ էլ նրա էժան աշխատույժն էին:
Երեքն էլ նույնիսկ չհասցրին ծանոթանալ գործին, քանի որ արագ վրա էր հասնում նրանց հեռանալու պահը», - նշում է Ռուզան Ադանալյանը:
Նրա խոսքով՝ Լիլիթ Մանասերյանի խաբեության պատճառով նյութական վնասներ կրելուց բացի էապես տուժել է նաև որդու սպանության գործը: Վերը նշվածի հետ կապված ՝որդեկորույս մայրը բացատրություն է պահանջել փաստաբանից, պահանջելով նաև 2500 ԱՄՆ դոլարը, սակայն Մանասերյանը հրաժարվել է այն վերադարձնել: «Փոխարենը բացահատվել է նրա իրական դեմքը… ինտերնետային կայքով տեղեկացա, որ Լիլիթ Մանասերյանը նախկինում խարդախության հոդվածով դատապարտված է եղել 2.5 տարի ազատազրկման, այս և այլ մանրամասների և նրա հանցավոր ոչ վաղ անցյալի վերաբերյալ նոր-նոր եմ միայն տեղեկանում…պարզվում է, որ ներկա պահին նա իր հին սխեմայով խաբել է շատ նոր քաղաքացիների, ովքեր դիմել են ոստիկանություն, մեծ մասն էլ դատական ատյաններ:
Իր նմանօրինակ «փաստաբանական ծառայությունների» դեմ ոստիկանություն դիմած անձանց նկատմամբ մեկ այլ տեսակի հանցավոր գործողություններով է հաշվեհարդար տեսնում՝ ոստիկանությունից ուղիղ գնում է տուժած անձանց երեխաներին գտնում, նրանց զրպարտում, սպառնում… Լիլիթ Մանասերյանը բաց տեքստով ինչպես ինձ, այնպես էլ շատ տուժածների է հայտնում, թե իբր իր թիկունքին կանգնած է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իրենք ապրում են հարևանությամբ, ելնելով մտերմիկ հարաբերություններից՝ նա ի սրտե, անվճար, պարապում է ոստիկանապետի դստեր հետ: Նշվածի վերաբերյալ անձամբ հայտնել եմ ոստիկանության թեժ գիծ», - պատմում է սպանվածի մայրը:
Ըստ նրա՝ «Լիվաման » ՍՊԸ-ի տնօրենի արարքները, ակնհայտ խարդախությունները իրավապահների ուշադրության կենտրոնում են, սակայն որևէ պատժամիջոց չի ձեռնարկվել նրա նկատմամբ: « Լիլիթ Մանասերյանը ոչ միայն իր խարդախությամբ է վտանգավոր հանրության համար, այլ նաև իր հետագա ծավալած սպառնալիքներով: Մանասերյանի համար էական չէ ոչ տարիքը, ոչ էլ տեղի ունեցած դեպքը:
Այնուամենայնիվ, ժողովուրդը պետք է տեղյակ լինի նրա արարքների մասին: Նրա նմաններն են լրացնում փաստաբանների շարքը և արատավորում նրանց անունը, սակայն նրանց շարքերում կան նաև իրենց գործի նվիրյալները: Առանց արտոնագրի եթե անում է նման խարդախություններ, պատկերացնում եմ ՝ արտոնագրով ինչեր կանի», - եզրափակել է Ռուզան Ադանալյանը: Երեկ փորձեցինք պարզաբանումներ և մեկնաբանություններ ստանալ փաստաբան Լիլիթ Մանասերյանից: Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց խոսել այս թեմայով, ավելին՝ սպառնաց, որ եթե առանց հիմնավորման որևէ բան տպագրվի ապա նա դատի կտա մեզ: Նշենք, որ Լիլիթ Մանասերյանը՝ ըստ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքի՝ արտանագիր ստացել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին, այսինքն՝ նա մոտ 4 ամիս է, ինչ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ:
Ուշագրավ այլ նյութեր՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


