- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
Կարծես թե Հայաստանի վրա լույս էր պատրաստվում սփռվել, Լոռիում ծնվել էր մի տղա, որին Աստված ուղարկել էր Ազգային ժողով, իսկ Նրա ձայնը լսողներն էլ այս մեղսավոր հողի վրա որոշել էին նրան արևմտամետ ընդդիմադիր դարձնել` քաղաքական դաշտի բազմազանության համար, որպեսզի արևմտյան դեսպանները տեսնեն ու վերադասներին զեկուցեն, որ Հայաստանում էլ իրական բազմակուսակցականություն կա, իսկ եվրաինտեգրումը դեռ տապալված գաղափար չէ: Բայց այդ նորածին լույսը կարծես թե վտանգի տակ հայտնվեց, թեպետ համապատասխան կուսակցությունն էլ կար` «Լուսավոր Հայաստան» անվամբ: Այժմ կասկածի տակ են թե՛ այդ հիանալի կուսակցությունը, թե՛ նրա հիմնադիրը` լոռեցի լիբերալ Էդմոն Մարուքյանը: Ինչո՞ւ արևմտամետ ընդդիմության բուծումը հայտնվեց վտանգի տակ Հայաստանում:
Հարցի պատասխանը պետք է փնտրել թատերական արվեստում, իսկ պատասխանը կգտնենք, երբ հիշենք մեծն Լոուրենս Օլիվիեի հետ պատահած մի դեպք: Ուրեմն, թագուհու կողմից գալիս են Օլիվիեի մոտ և Եղիսաբեթ Երկրորդի անունից առաջարկում, որ նա մեկ գիշեր անցկացնի Նորին մեծության հետ, բայց նաև փոխանցում են թագուհու խնդրանքը, այն է` պրն Օլիվիեն պետք է լինի Համլետի կերպարում: Բնականաբար, լինելով բարոն և պեր, մեծ արտիստը, հանուն ազգի միապետի և բրիտանական թագի, համաձայնում է, Նորին մեծությունն անմոռանալի պահեր է ապրում: Անցնում է որոշ ժամանակ, և նույն դեսպանորդը դիմում է Լոուրենս Օլիվիեին` նույն խնդրանքով, բայց մի տարբերությամբ. արտիստն այս անգամ թագուհու ննջասենյակ պետք է այցելի որպես Օթելլո: Բնականաբար, Օլիվիեն խնդիր չի տեսնում նաև որպես Օթելլո կերպարանափոխվելու մեջ, և թագուհին ապրում է ևս մի անմոռանալի գիշեր:
Երրորդ անգամ են Եղիսաբեթ Երկրորդի մոտ հրավիրում մեծ արտիստին, բայց կրկին կերպարի փոփոխման խնդրանքով: Եվ այդ անգամ խնդրում են, որ սըր Լոուրենսը ժամանի Բուքինգհեմյան ննջասենյակ իր կերպարով, որպես Լոուրենս Օլիվիե: Լսելով այդ խնդրանք-առաջարկը` Օլիվիեն տխրում է: «Ես, իհարկե, հաճույքով կգայի, բայց, ցավոք, չեմ կարողանա: Խնդրում եմ տեղեկացնել Նորին մեծությանը, որ ես արդեն հինգ տարի տառապում եմ իմպոտենցիայով»,- ասել էր Լորենս Օլիվիեն, որը, լինելով հանճարեղ, այնպես խորն էր թափանցում հերոսի կերպարի էության մեջ, որ ընդունում էր նրա բոլոր հատկանիշները, իսկ Համլետի և Օթելլոյի դեպքում, ինչպես հայտնի է, իմպոտենցիան բացառված էր:
Հիմա Էդմոն Մարուքյանի խնդիրը գրեթե նույնն է. նա այնպես է մտել ընդդիմադիր դերի մեջ, այնպես է խախտում իր բուծման պայմաններն ու նախապայմանները, որ էլ ասելու չէ: Նա հանդիպում է դեսպանների հետ և այնպիսի բաներ է նրանց ասում իշխանության հասցեին, որ Զարուհի Փոստանջյանն անգամ իրեն թույլ չէր տա: Ազգային ժողովի ամբիոնից նա հանդես է գալիս որպես լիբերալիզմի Ռեմբո՝ ասելով, թե ինձ ով ինչ ասի` պատասխան կտա. այստեղ ասացին` այստեղ կպատասխանեն, օդում ասացին` օդում, նույնը վերաբերում է և ջրին, օվկիանոսի հատակին և այլն: Բացի այդ, նա հանդգնեց Զարուհի Փաստանջյանին առաջադրել օմբուդսմենի թեկնածու, ինչի լիազորությունը չուներ: Եվ ոչ ոք չհարցրեց նրան, թե` Զարուհուն օմբուդսմենի թեկնածու առաջարկելով դու ի՞նչ նպատակ ես հետապնդում: Ուզում ես, որ նա քո երկրի քաղաքական ղեկավարությանն աշխարհով մեկ հիմա էլ օմբուդսմենի կարգավիճակո՞ւմ խայտառակի: Ո՞րն է քո ուզածը, նպատակը, քաղաքական ուղությունը:
Բնականաբար, Էդմոնի վարքը չէր կարող չզայրացնել հանրապետականներին, և Հովհաննես Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովն օրերս ստիպված են եղել դաստիարակչական հանդիպում ունենալ չկայացած արևմտամետ լիբերալի հետ: Նրան բացատրել են, որ չի կարելի չափից ավելի մտնել դերի մեջ, հակառակ դեպքում կստացվի Լոուրենս Օլիվիեի և Եղիսաբեթ Երկրորդի պատմությունը, որն էլ ցանկալի չէ Հայաստանի համար: Նրանց մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ խոսակցությունը շատ դրամատիկ է եղել, Մարուքյանը մեղանչել է, խնդրել է կոշտ պատժամիջոցների չդիմել և այլն:
Այս տխուր պատմությունը Հայաստանում տեղի չէր ունենա, Մարուքյանը երբեք դերի մեջ չէր խորասուզվի, եթե այդքան տաղանդավոր չլիներ: Իհարկե, սա հասկացել են նաև արևմտամետ ընդդիմություն և այլ գարշելի բաներ բուծող հատուկ կենտրոններում: Ըստ այդմ, պետք է սպասել փոփոխություններ նաև նրանց գործելաոճի մեջ, և կարելի է ենթադրել, որ հաջորդ անգամ որևէ բան բուծելիս նրանց ընտրությունը կանգ չի առնի իսկապես տաղանդավոր անհատականությունների վրա, որոնցից մեկը, անշուշտ, մեր Էդմոն Մարուքյանն էր:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


