- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-04 12:48:00Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
- 2025-02-03 12:04:00Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմն արեցին ամեն ինչ՝ ժողովրդի ընկալումներում սեփական կերպարն իդեալականացնելու, նախկին իշխանությունների մասին պատկերացումները նույն այդ ժողովրդի շրջանում է՛լ ավելի խեղաթյուրելու, սևացնելու:
Ինչպես հայտնի է, հեղափոխությունից անմիջապես հետո երկիրը կործանածների առաջնային թիրախը դարձավ արցախյան հերոսամարտի կարկառուն գեներալներից Մանվել Գրիգորյանն, ում, իշխանությունների կողմից հմտորեն բեմադրված «տուշոնկա-շոու»-ի օգնությամբ, շտապեցին հանրահռչակել՝ զինվորի բաժին գողացող, կեղծ հիմքերով քրեական գործ հարուցեցին ու սպանեցին:
Միաժամանակ այս խայտառակությանը զուգահեռ շարունակում էր փայլել ԵԿՄ տխրահռչակ նախագահ Սասուն Միքայելյանի աստղը: Նա ոչ միայն հաջողացրեց սեփականել այլոց դափնիներն ու փաստացի ինքնահռչակվել որպես ԵԿՄ ղեկավար, այլև ձեռքի հետ սեփական որդուն դարձրեց քաղաքապետ՝ նորահռչակ չինովնիկ:
Մամուլը գրում է, որ պատերազմից հետո Հրազդան քաղաքի խանութները լցվել են ծխախոտներով: Քաղաքում ասում են՝ դրանք այդպես էլ ռազմաճակատ չհասած զինվորի բաժին ծխախոտներն են՝ ծխախոտի այն նույն գլանակները, որ պատերազմի օրերին որպես օգնություն ողջ հայության ջանքերով ու միջոցներով ուղարկվում էին հայրենիքը պաշտպանող զինվորներին:
Պատերազմի օրերին փաստացի ոչնչով աչքի չընկած, սեփական «ասկոլկեքը» թարմացրած Սասուն Միքայելյանը, փաստորեն, հիմա փորձում է վայելել հետպատերազմյան կյանքի «բերկրանքը»: Նա հարստանում է ու երևի նաև հարստացնում: Այս առումով հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ նույն Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ ժամանակ չի գտնում՝ ասենք ֆեյսբուքյան «լայվով» այս իրավիճակը պարզաբանելու կամ ուղղակի խոստովանելու, որ իր կարկառուն թիմակիցներից մեկն իրեն վստահված «զոնում» զբաղված է մանր ժուլիկությամբ. պապիրոս է խուրդում:
Մինչդեռ հայտնի է, որ Մանվել Գրիգորյանի պարագայում բոլորովին այլ վերաբերմունք էր դրսևորվում պետության կողմից, երբ, օրինակ, նույն իմքայլական Արեն Մկրտչյանը Վանեցյանի թեթև ձեռամբ գործուղվել էր «Հ1» հ/ը՝ «տուշոնկաների» նյութն ինչպես հարկն է մոնտաժելու, դզել-փչելու: Ավելին՝ անմեղության կանխավարկածը խախտելով, այսինքն՝ նախքան դատավճռի հրապարակումը նույն Փաշինյան Նիկոլը շտապեց վարկաբեկել Մանվել Գրիգորյանին՝ պողոսների մոտ «աչոկ» հավաքելով:
Այնինչ Սասուն Միքայելյանի պարագայում ոչինչ ապացուցելու կամ ավելորդ անգամ բաներ փաստելու կարիք չկա էլ. փաստ է, որ Սասուն Միքայելյանի «նիգոդնիկ» տղայի կառավարման տակ գտնվող Հրազդանը ողողվել է զինվորի բաժին ծխախոտներով:
Ի դեպ՝ Միքայելյանի որդու «նիգոդնիկությունն» ու այդ հիմքով պատերազմին չմասնակցելու փաստն ինքնին բավական կասկածելի է, քանի որ բոլորն են տեղյակ,թե իրականում ինչ է կատարվել պատերազմի օրերին, երբ երեխաներին, անկախ ունեցած հիվանդություններից, ուղղակի քշում էին ռազմաճակատ ու ստիպում մեռնել կամ հաշմանդամ դառնալ «հանուն ոչնչի»:
ԵԿՄ նախագահի մասին այդ օրերին ինչ ասես, որ չէին գրում: Ասում էին, որ նույնիսկ ավտովթարի է ենթարկվել և այլն, բայց Սասունն այդպես էլ չէր խոսում, 44 օր տևած պատերազմի ժամանակ էլ ոչ մի բանով փաստացի աչքի չընկավ: Նույնն էլ, ի դեպ, որդին:
Ի տարբերությորն Սասուն Միքայելյանի, որդին, իհարկե, ուներ սեփական անգործությունն արդարացնելու «հիմք». ասում են՝ տեսողության հետ խնդիրներ ունի: Հարց է առաջանում, սակայն, թե եթե իսկապես տեսողության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի երիտասարդն, ապա ինչպե՞ս է կարգվել Հրազդանի քաղաքապետ: Կամ մի՞թե տեսողության հետ կապված խնդիրների արդյունք է այն, որ քաղաքում փաստացի վերահսկողություն չի իրականացվում, ոչ ոք չի հսկում նույն ծխախոտների վաճառքի կամ դրանց ծագման հարցերը: Թե՞ շատ էլ լավ գիտի տղան,որ ծխախոտներն իրականում ընտանեկան բիզնեսի մի կարևոր մասնիկ են հանդիսանում, այլ ոչ թե անհայտ նպատակներով քաղաքի խանութներում հայտնված ապրանք, իսկ վատ տեսողության մասին հիշատակումներն արվում են բացառապես՝ պատերազմին չմասնակցելու փաստն արդարացնելու համար: Եթե իսկապես աչքերի հետ կապված խնդիրներ ուներ, ակնոց կամ կոնտակտային լինզաներ էր կրում, ապա,վստահաբար, բարեխղճություն դրսևորելու դեպքում կրտսեր Միքայելյանը շատ լավ էլ կարող էր օգտակար լինել առաջնագծի մեր զինվորներին. կարող էր,օրինակ, ակնոցներով ռազմի դաշտում կարտոֆիլ կլպել և այլն: Մյուս կողմից՝ եթե իսկապես աչքերի հետ կապված խնդիրներ ունի,ապա ինչո՞ւ լուսանկարներում տղան ամենուրեք առանց ակնոցների է նկարվում, նկարահանվում: Գուցե այդպես է վարվում,որ պաշտոնից չընկնի՞ առողջական խնդիրների հիմքով:
Անկասկած, Մանվել Գրիգորյանի հետ տարիների թշնամանք ունեցած Սասուն Միքայելյանի սրտով էր այն ամենն, ինչ կատարվեց գեներալ Մանվելի հետ «նոր» Հայաստանում: Պարզ է, չէ՞, որ եթե գեներալին չհետապնդեին ու չխոշտանգերին, չսպանեին, Սասունն երբեք չէր հայտնվելու «Երկրապահի» գահին:
Ժամանակին Սասունի տան ջրհորից դուրս էին բերել մեծաքանակ զենք ու զինամթերք, իսկ նրա մոր անունով հարյուրավոր տների սեփականության վկայականներ էին հայտնաբերվել, ու տպավորություն էր ստեղծվել, թե այդ մեծահասակ կինը ոչ այլ ոք է, քան թաքնված օլիգարխ: Որտեղի՞ց Սասունին այդքան ունեցվածք, աշխատավարձո՞վ էր այդ ամենը դիզել…
Ո՞ւր է ԱԱԾ-ն, ինչո՞ւ պատշաճ քայլեր չի ձեռնարկում, ինչո՞ւ նույն «Ազատություն» ռ/կ-ի լրագրողների օգնությամբ «Անի» տաքսի ծառայության մեքենաներով չի ուղարկում Սասունին նկարահանելու այնպես, ինչպես արվեց Վանեցյանի օրոք գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:
Խնդիրն երևի այն է, որ քաղաքական բարձրագույն իշխանությունները նախընտրում են կոնկրետ Սասունի պարագան ծածկադմփոց անել՝ ելնելով քաղաքական նպատակներից. հո չե՞ն խայտառակվելու, սա էլ հո Մանվելի պարագան չէ՞, որ քաղաքական դիվիդենտներ հավաքեն, շոուներ սարքեն:
Կամ ո՞ւր են «Դոն Պիպոյի» վարձկաններն ու էժան կլիենտները, որոնք, ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի դատավարության ժամանակ ամեն րոպե հավաքներ ու ցույցեր էին անում, կեղծ հայրենասեր ձևանում, սպառնում ողջ դատաիրավական համակարգին ու բոլորին, եթե գեներալ Մանվելին ազատ արձակեն: Հայրենասիրությունն ավարտվե՞ց հենց որ բանը հասավ Սասունին, թե՞ ուղղակի փող տվող չկա, պատվեր չկա, որ Սասունից հաշիվ պահանջեն:
Եթե, իսկապես, Սասունն ու որդին ունեն պատասխանատվության զգացում ու գոնե դույզն ինչ թասիբ, ապա այսքանից հետո պետք է անհապաղ հեռանան թատերաբեմից, Սասունը պետք է հրաժարվի ԵԿՄ նախագահությունից, իսկ տղան՝ քաղաքապետի պաշտոնից:
Նամուսն էլ է լավ բան…
Բանակից թռած «նիգոդնին» Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածո՞ւ (usarmenianews.com)
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել