- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀԿ-ՀՅԴ ձգվող բանակցություններն ու դաշնակցային հարաբերություններն տարօրինակ դրսեւորումներ են ստանում:
Սպասվում էր, որ ՀՀԿ ԳՄ դեռեւս նախորդ նիստից հետո կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության փաստաթղթի ստորագրման օրվա մասին, սակայն հայտարարվեց, որ դեռ համագործակցության վերաբերյալ են համաձայնության եկել, վերջին նիստից առաջ իրավիճակը կասկած չէր հարուցում, որ վերջ է դրվելու ՀՅԴ տառապանքներին ու այս կուսակցությունը բռնելու է իշխանություն տանող բաղձալի ուղին: Բայց Էդուարդ Շարմազանովը կրկին հիասթափեցրեց, թե քննարկումները շարունակվում են, խոստացավ հաջորդ շաբաթ հայտնել ստորագրվելիք փաստաղթի մասին, որի անունը լինելու է քաղաքական համագործակցության հուշագիր:
Իրավիճակն էլ ավելի անհասկանալի դարձավ, երբ ՀՀԿ խոսնակը չպատասխանեց հարցին, Կառավարության ներկայացրած նախագիծը՝ նորից առանձնացնել Տարածքային կառավարման նախարարությունը Արտակարգ իրավիճակներից, արվում է հենց կոալիցիայի՞ շրջանակներում, որպեսզի Դաշնակցությանը առանձին նախարարություն տրամադրվի։ «Զուտ մեխանիկական՝ այդ պատճառով չէ։ Վաղը կլինի ԱԺ արտահերթ նիստ, նիստի ընթացքում հիմնական զեկուցողը կներկայացնի այն շարժառիթները, որի պատճառով մենք ունենք Ազգային ժողովում այդպիսի նախագիծ։ Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դրա պատճառը միայն Ձեր մատնանշած մեխանիկական պաշտոնների բաշխումը չէ»,-պատասխանեց նա լրագրողներից մեկի հարցին:
Թեպետ ՀՀԿ ԳՄ նիստից մի քանի ժամ առաջ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հաստատել է ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Դաշնակցության երեք նախարարների մասին մամուլի տեղեկությունները. Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի, իսկ Լևոն Մկրտչյանը՝ կրթության ու գիտության: Արմեն Ռուստամյանը հաստատել է նաև, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կնքելու է քաղաքական երկարատև համագործակցության համաձայնություն: Այսինքն՝ խոսքը իսկապես վերաբերելու է նաև հետընտրական իրավիճակին, ինչը նշանակում է, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, այսպես ասած, խորհրդարանական մեծամասնություն են ձևավորում:
Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում այլ փակագծեր էլ բացել, մասնավորապես, տեղեկացնելով, որ ստորագրվելիք համաձայնագրում փոխզիջումային տարբերակով տեղ են գտնելու այն բոլոր հարցերը, որոնք երկու ուժերը «համարում են հրատապ և պետք է լուծվեն համատեղ ջանքերով»: «Սկզբունքային համաձայնությունները ձեռք են բերվել, հիմա իսկապես աշխատանք է տարվում քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստի վրա: Դա լինելու է «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: Այդ համաձայնագիրը չի ունենալու ժամկետ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք, որ սա սովորական, էսպես՝ կոալիցիոն, ինչ-որ դաշինքի մասին չէ խոսքը, այլ երկարատև հեռանկարային համագործակցության:Գլխավոր հարցն, իհարկե, Սահմանադրությունը կյանքի կոչելն է>> ասել է նա:
Երկու թեւերից տարածված ինֆորմացիայի զուգադրումը մի քանի հետեւությունների տեղ է բացում:
Նախեւառաջ, եթե բանակցություններն իսկապես չեն ավարտվել ու ՀՀԿնիստից հետո չէր հայտարարվելու համաձայնագրի ստորագրման մասին, ինչպես Շարմազանովն է տեղեկացրել, քննարկումներն էլ դեռ շարունակվում են, հարց է առաջանում՝ ինչու՞ է դաշնակցական Արմեն Ռուստամյանը ջուրը չտեսած առուն թռել, մինչեւ անգամ անուններ հրապարակել: Ստացվում է, որ պիտի լիներ ու ՀՅԴ-ն դրա համար է մեկ քայլ առաջ է ընկել, որ ՀՀԿ-ի հավաքից առաջ ցույց տա, թե մինչեւ Սերժ Սարգսյանի ու կուսակիցների վերջնական քննարկումը իրենց արդեն տեղեկացվել է,ասել է թե՝ՀՀ նախագահը դաշնակներին ավելի է արժեւորել, հաշվի նստել, քան կուսակիցներին… ՀՅԴ-ն փորձեց <> ՀՀԿ-ին, որը սակայն չստացվեց, հասկացան ապագա գործընկերների քայլը եւ պատասխան հարված հասցրեցին՝երկարաձգելով անհամբեր ՀՅԴ-ի իշխանություն տենչող սպասումները
Հակառակ դեպքում,ստացվում է, որ ՀՅԴ-ում ավելին գիտեն, քան Հանրապետականում, կամ էլ ՀՅԴ-ում վստահ են, որ իրենց բերանի թռցրածը Ռուստամյանի բնորոշմամբ՝ հեղինակազրկված ՀՀԿ-ում չեն կարող կյանքի չկոչել:
Անի Սահակյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


