- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ոստիկանությունն ընդդեմ «SOS»-ի քաղաքացիական գործով այսօր դատարանում պատասխանող կողմը միջնորդեց SOS-ը դիտարկել որպես լրատվամիջոց:
Այդ կերպ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին ուղղված մեղադրանքը կդիտարկվի որպես լրատվամիջոցին ուղղված մեղադրանք: Հիշեցնենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ստեփանյանի նախագահությամբ այսօր ոստիկանությունն ընդդեմ SOS»-ի քաղաքացիական գործով հերթական նախնական նիստն էր:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը հայց են ներկայացրել YouTube-ով հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող, գործարար համբավը վնասող հրապարակային հաղորդում հեռարձակելու համար:
2015 թվականի մայիսի 24-ին, ժամը 22-ն անց 20-ին YouTube-ով «SOS»-ը հեռարձակել է «G/7» վերնագրով 11-րդ թողարկումը, որի ժամանակ, ըստ հայցվորների, հաղորդավարի կողմից հնչեցվել են վիրավորական արտահայտություններ ոստիկանության ծառայողների և մասնավորապես Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հասցեին: Վիլեն Գայֆեջյանի պաշտպանը՝ փաստաբան Հայկուհի Հարությունյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց, մասնավորապես նա միջնորդեց հայցվոր կողմի վրա դնել ապացուցման բեռն այն մասով, որ նշված թողարկման ընթացքում հնչած արտահայտություններն արատավորող տեղեկություններ էին եւ այդ արտահայտություններով արատավորվել է ոստիկանների պատիվն ու բարի համբավը:
Ըստ Հայկուհի Հարությունյանի, «SOS»-ը լրատվամիջոց է ու նրա գործունեությունը հիմնված է անօրինականությունը բացահայտելու վրա, Վիլենը սոսկ հաղորդավար է ու բարեխղճորեն արտաբերել է սցենարիստի տեքստը: Նա միջնորդեց, որ հայցվորը ապացուցի, որ սուբյեկտիվ ընկալման արդյունքում չի վերագրել իրեն տեսանյութի արտահայտությունները, ապացուցի, որ վիրավորանք ներկայացված արտահայտությունը ուղղված է ոստիկանությանը, համահայցվորերն էլ ապացուցեն, որ նշված արտահայտություններն ուղղված են եղել ոստիկաններ Մադաթյանին ու Զաքարյանին: Նրա ներկայացուցիչներն էլ ապացուցեն, որ այդ արտահայտությունների արդյունքում իրենց պաշտպանյալները կրել են վնաս են ու դա եղել է իրական, նյութական:
Միջնորդություններն առարկեց ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը. «Պատասխանող կողմի այն պահանջը, որ մենք ապացուցենք արդյոք Վիլեն Գայֆեջյանը պատշաճ պատասխանող է հանդես գալիս, հայցվորի իրավունքն է կանչել պատասխանող նրան, ում կողմից վիրավորվել է:
Այս պարագայում գտնում ենք, որ մեզ համար պատասխանող է այն անձը, ում դատական կարգով ներգրավվել ենք: Ասում եք՝ պատասխանողը իր կարծիքի ազատության իրավունքն է իրացրել, հանրային շահերից ելնելով է արել:
Վիլենը ԶԼՄ չի ներկայացնում, Վիլենն իր անունից է հանդես եկել ու լրագրող չէ: Եթե դուք գտնում եք, որ նա լրագրող է ու ԶԼՄ է ներկայացնում, դուք ապացուցեք որ ԶԼՄ է: Մենք չենք ասում՝ ինչու է կարծիք հայտնել, այլ ասում ենք, որ թույլ է տվել խուլիգանական բնույթի արտահայտություններ:
Տարածված նյութը իր անթույլատրելի սրությամբ բարոյական բոլոր նորմերի անցում էր»: Հայկուհի Հարությունյանը դատարանին փոխանցեց նաեւ տեսասկավառակներ՝ որպես ապացույց, որ SOS-ի հաղորդումը եղել է գերակա շահը հաշվի առնելով:
Դատարանը հետաձգեց դատական նիստը, որ հայցվոր կողմը ծանոթանա նոր ներկայացված ապացույցներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


