- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Զարեհ Սինանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ընթանում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունման պրոցեսը: Ըստ այդմ՝ մեկամյա ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայ համայնքների 22-35 տարեկան ակտիվ երիտասարդներին՝ ընդլայնելու պատկերացումները հայրենիքի և համայնքային աշխատանքի մեթոդաբանության մասին, զարգացնելու մեդիա կարողությունները: Ինչպես տեղեկանում ենք, վերապատրաստում անցնելու համար մասնակիցներն աշնանը երկու շաբաթ կանցկացնեն Հայաստանում:
Զարեհ Սինանյանի «գրչին պատկանող» այս նախաձեռնությունը, ըստ էության, չի կարելի համարել նորարարություն՝ չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք բոլորովին նոր գաղափարի ու երևույթի հետ: Բանն այն է, որ նմանօրինակ ծրագրեր, որոնց շրջանակներում բավական լուրջ գումարներ էին շրջանառվում ու լվացվում, իրականցվել են նաև նախկինների՝ ասենք Հրանուշ Հակոբյանի օրոք, որոնք, սակայն, այդպես էլ չկարողացան ապացուցել իրենց կենսունակությունն ու նպատակահարմարությունը: Տարին մեկ-երկու անգամ Սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան էին բերում մեծ թվով հայ երիտասարդներ, այստեղ պատվում էին, ճամբարներում պահում ու տուն ուղարկում՝ պատճառաբանելով, թե իբր հայրենիքի ու Սփյուռքի միջև կամուրջներ են կառուցում: Բայց դրանից, ինչպես պրակտիկան էր անընդհատ ապացուցում, Հայաստան-Սփյուռք կապերն է՛լ ավելի ամուր ու փոխվստահելի չէին դառնում:
Հիմա Զարեհ Սինանյանը, որի հանդեպ, հայտնի փաստ է, Սփյուռքի վերաբերմունքը ոչ միանշանակ է, ըստ էության, նույն խաղն է խաղում՝ երևույթի վերանվանմամբ փորձելով նորի տպավորություն ստեղծել:
Բայց գլխավոր հարցը տվյալ պարագայում նույնիսկ ոչ թե այն է, թե օբյեկտիորեն որքան արդյունավետ կլինի արդեն երկրորդ անգամ իրականացվող «հեղափոխական» այս ծրագիրը՝ տոգորվեն «նորհայաստանյան» ոգով, որքան այն, թե առհասարակ ի՞նչ կարելի է ակնկալել մի ծրագրից, որի հեղինակը թրքահաճո իշխանություններին սպասարկող կառույցն է:
Բանն այն է, որ գեղեցիկ ու հնչեղ գլխագրերի ու անվանումների տակ կազմակերպվող ծրագրերը կարող են և ծառայել տրամագծորեն հակառակ նպատակներին:
Ակնհայտ է, որ այս իշխանություններն իրենց առաջ խնդիր են դրել՝ առաջին հերթին լիկվիդացնելու Սփյուռքի հակազդեցությունը՝ հայ-թուրքական «եղբայրության» օրակարգին (Լիլիթ Մակունցը՝ վկա), քանի որ դա է պահանջում Թուրքիան՝ սահման բացելուց առաջ:
Հնարավո՞ր է այնպիսի բան, երբ վերոհիշյալ ծրագրի մասնակից երիտասարդներին «հավաքագրեն»՝ ոչ թե Սփյուռքը միաբանելու, այլ՝ ասենք, հակասական գաղափարների տարածմամբ այն պառակտելու համար կամ ասենք Սփյուռքում ՔՊ-ական իշխանության PR-ն անելու, հայ-թուրքական բարեկամություն քարոզելու:Վերջիվերջո խնդիրն այն չէ, թե ինչ գործիքակազմ է կիրառվում, այլ՝ այն, թե ինչ նպատակով ու ում կողմից է այն կյանքի կոչվում:
Բոլոր դեպքերում Սփյուռքում ու Հայաստանում Զարեհ Սինանյանը չունի այն հեղինակությունն ու վաստակը, որը թույլ կտար նրան իսկապես ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերն ու դրանք բարձրացնել մի նոր մակարդակի. մարդուն չեն վստահում, և վերջ:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


