- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երկնքին կուտակված ամպերը կարծես չենք կարողանում ցրել, բայց Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին։
Սերնդի ճակատագիրը նվիրաբերում դարձավ, տղաների կյանքը դրվեց հայրենյաց զոհասեղանին, խեղճացավ Ուսուցիչը, կոտրվեց, բայց ջարդված մեջքը նորից ուղղեց, որ մտնի կրթօջախները... Ու մտավ, որ անմահացնի անունները նրանց, ովքեր դպրոցական նստարանից դեռ նոր էին վեր կացել, ովքեր հայրենասիրության դասը սերտած` լույս դառնալով հավերժացան։
Երկինքը մթագնել է, ամեն օր նոր ամպեր են կուտակվում...
Վտանգվում է երկրի կյանքը, իսկ մենք փրկության ուղիներ ենք փնտրում։ Ուսյալ սերունդը վաղվա դիվանագետն է, վաղվա նախագահը, երկրի տնտեսագետն է, հիվանդին ապաքինող բժիշկը, վաղվա ուսուցիչն է, երկիրը պաշտպանող զինվորականը...
Այսօրվա սերունդը, ով էլ լինի նա, մեր վաղվա օրն է, ով Մարդ լինելու արվեստն է սերտում տանը, դպրոցում, թե ամենուր։ Ուսուցիչը նրանց կողքին է միշտ` որպես ուսուցանող թե խորհրդատու, որպես առաքյալ թե լուսատու, որպես մարդ, ով մարդասիրության ազնվագույն որակներ է սերմանում, տանում նրանց գիտելիքի ու կյանքի ճանապարհով։
Լինենք Ուսուցիչ` երբեմն` սրտացավ ու խիստ, երբեմն` ժպտերես ու ջերմ, երբեմն` կյանքով լցված ու հուզառատ... Փորձենք սրբել երբեմն հուզմունքից ալեկոծված մեր սաների թաց աչքերը, հարկ եղած դեպքում ծափ ու ծիծաղով լցնենք նրանց սրտերը, երբևէ չամաչենք ասել, որ սիրում ու հարգում ենք նրանց, երբ այդ մի քանի բառի մեջ կյանք կա, ապրելու, արարելու, ոգեշնչվելու մեծ իմաստ... Վերևից իջնենք, եթե անհրաժեշտ է, մեր հայրենանվեր աշխատանքում սովորենք միմյանց աչքերի նայել ուղիղ, խորաթափանց, հաստատակամ...
«Առաքյալ» պատվանունը Ուսուցչին է տրվել, ուրեմն այն մեզ հետ տանենք քար ու մացառներով, ամպամած երկինքը պատռելով, լույսի փնտրտուքով, սպառված հավատի վերածննդով, մայր հայրենիքի ու այս մի կտոր Արցախի նոր լուսաբացով։
Նատաշա Պողոսյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


