- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Փորձելով ինչ-որ կերպ հիմնավորել սեփական նախաձեռնության ոչ անիմաստ լինելը, որով նախատեսվում է բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում՝ ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել է, թե առաջարկը նպատակ ունի՝ հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնելու իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Իբր դրվելիք ստորագրության շնորհիվ պատգամավորները կդառնան ավելի բարեխիղճ ու պատասխանատու:
Խորհրդարանական կառավարմամբ երկիր Հայաստանում Ազգային ժողովի հատկապես վերջին նստաշրջանները տարօրինակ տպավորություն են թողնում: Դրանցում բացակայում են առողջ քննադատությունը, նորմալ օրակարգերի ու օրենքների մշակմանն ուղղված աշխատանքները՝ ստեղծելով իշխող ուժի խաղահրապարակի տպավորություն:
Որքանո՞վ է հիմնավորված ՔՊ-ական կին պատգամավորի պատճառաբանությունը կամ հիմնավորումը՝ սեփական տարօրինակ նախաձեռնության վերաբերյալ:
Տպավորություն է, որ ինչ-որ պատգամավորներ, չիմանալով իրենց անելիքը կամ չգտնելով իրենց ուրույն տեղը պետության քաղաքական համակարգում, զբաղված են անիմաստություններ մոգոնելով:
Կոնկրետ այս պարագայում գործ ունենք հենց նման մի դեպքի հետ: Արդյոք ստորագրությո՞ւնն է, որ պետք է բարձրացնի այս կամ այն պատգամավորի հայրենսիրության կամ կոմպետենտության մակարդակը: Եթե տեղից, ինչպես ասում են, չկա, ապա ոչ մի ստորագրություն որևիցե բան չի փոխելու: Եթե կոնկրետ ՔՊ թիմում կոմպետենտ, գրագետ, նորմալ ուղի անցած պատգամավորների թիվը քիչ է, ապա որքան էլ մեծամասնություն կազմողները ստորագրեն կամ ասենք «պեչատեն», դրանից «մեկը տաս չի դառնալու»: Արդյունքում պատգամավոր Ղազարյանի նախաձեռնությունը դառնալու է յուրատեսակ ղազագրի պես մի բան՝ տրված նույն Նիկոլ Փաշինյանին առ այն, որ ՔՊ-ականները պարտավորվում են բարեխողճորեն ծառայել սեփական թիմի քաղաքական շահերին, իսկ թե դրանից որքանով կշահի հասարակությունը, այնքան էլ պարզ չէ, իսկ ոմանց համար էական էլ չէ:
Այս ամենի փոխարեն կարելի էր մի այնպիսի նախագիծ ներկայացնել, որը նոր ստանդարտներ կսահմաներ ՀՀ ԱԺ պատգամավորների համար, երբ կբացառվեր ասենք կիսագրագետների կամ կասկածելի անցյալ ունեցողների մուտքը ԱԺ նիստերի դահլիճ, իսկ բոլոր նրանք, ովքեր չէին համապատասխանի կոնկրետ չափանիշների, առհասարակ զրկված կլինեին Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից:
Հավատացե՛ք՝ նման կերպ հնարավոր կդառնար խուսափել բազմաթիվ նոր փորձություններից, կառուցել իսկապես հասուն քաղաքական համակագով պետություն:
Գ.Մ.

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


