- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Առողջապահության իրավաբան նախարար Անահիտ Ավանեսյանը, հետ չմնալով իր թիմակիցներից, ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ պետութունը մտադիր է բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը 1,7մլրդ դրամի չափով բարձրացնել՝ ըստ արձանագրած արդյունքների:
Հիշեցնենք, որ սրանից առաջ պետությունը հայտարարել էր մանկավարժների աշխատավարձերի բարձրացման մասին՝ հայտնելով, որ առաջնորդվելու են ատեստավորման սկզբունքով: Ով կարողացավ հաղթահարել պարբերաբար անցկացվող ատեստավորումը, նրա աշխատավարձը կբարձրացվի:
Նիկոլ Փաշինանը նույնիսկ խոսել էր իր մեծ երազանքի՝ մանկավարժների աշխատավարձը մինչև 1 միլիոն դրամ դարձելու մասին: Իսկ հենց հիմա, համաձայն Պաշտպանության նախարարության ու ԱԺ համապատասխան հանձնաժողովի վստահեցումների, հայկական բանակի բարեփոխումների շրջանակներում պատրաստվում են մոտ ապագայում վերանայել զինվորականության աշխատավարձերը՝ ելնելով նրանց օգտակար գործողության գործակցի մեծությունից ու սահմանվելիք ատեստավորման արդյունքներից:
Տեղի է ունենում բավական հետաքրքիր պրոցես, որը, սակայն լի է հակասություններով՝ չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանությունները ձեռնամուխ են լինում երկրում սոցիալական խնդիրների համապարփակ լուծմանը:
Խնդիրն այն է, որ չնայած հավաստիացումներին, թե իբր աշխատավարձերի տոտալ բարձացում է տեղի ունենալու կամ արդեն իսկ ունեցել է, աշխատավորների մեծագույն մասի համար ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել ու չի էլ ունենալու, քանի որ այն չափորոշիչները, որոնք սահմանում է պետությունը ներկայումս, չի ենթադրում աշխատավարձերի բարձրացում լայն շրջանակների համար, այլ ընդամենը վերաբերելու է շատ քիչ մարդկանց:
Նախ՝ անհայտ է, թե հատկապես ինչ սկզբունքով է պետությունն իրականացնելու ատեստավորումը ասենք նույն բուժաշխատողների համար, ապա՝ անհայտ է գնահատման անաչառության աստիճանը՝ հաշվի առնելով կոռուպցիոն ռիսկերը: Օրինակ՝ նույն մանկավարժների պարագայում ատեստավորման պայմաններն այնքան անհասկանալի են ու վիճելի, որ մանկավարժների շատ չնչին տոկոսն է՝ մոտ 15%-ն է, որ կամավոր հիմունքներով մասնակցում է ատեստավորուման գործընթացին՝ աշխատավարձերի բարձրացման հույսով: Նույն բանը կարող է տեղի ունենալ և բուժաշխատողների, բժիշկների պարագայում, ու հայտնի չէ, թե ում է այս ամենով պետությունը խաբում:
Իշխանություններն ակնհայտորեն լուծում են ոչ թե սոցիալական խնդիր, այլ ինքնափիառվում են ամենամանիպուլյատիվ կերպով՝ անբավարար աշխատավարձերի մեղքը փաթաթելով ժողովրդի վզին: Քիչ աշխատավա՞րձ ես ստանում, դու ես մեղավոր, այլ ոչ թե իշխանությունները՝ ահա հիմնական սկզբունքը:
Իհարկե, կարող է հնչել նաև հակառակ կարծիքը, թե նման կերպ իրականում փորձ է արվում ոլորտները մաքրել բալաստից կամ խրախուսել լավ մասնագետներին, մրացկությունն ու օգուտ բերել ընդհանուր գործին, բայց խնդիրն այն է, որ աշխատավարձերն այսօր Հայաստանում այնքան ցածր են ու անբավարար, որ պետությունը նման պատկերի պարագայում իրեն ավելորդ ճոխություններ չի կարող թույլ տալ: Խնդրին նման մոտեցումն արդարացված կլիներ միայն այն դեպքում, եթե բոլոր մասնագետների աշխատավարձերը գոնե բավարարեին նորմալ կյանքի համար, այնինչ հիմա մարդիկ ոչ թե աշխատավարձ, այլ աղքատավարձ են ստանում՝ հաճախ ստիպված լինելով փոխել իրենց գործունեության ոլորտը:
Օրինակ՝ նույն պարեկների պարագան այդ իմաստով բավական խոսուն է: Պարեկների շարքերում մեծ թիվ են կազմում նախկին ուսուցիչները, որոնք, հրաժարվելով մասնակցել իշխանությունների բեմադրած ներկայացմանը, նախընտրում են փող աշխատելու ավելի ռեալ տարբերակ:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


