- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նախկինների թալանի համակարգի կողմից փոշիացված միլիարդների վերադարձի հույս է կարծես սկսում ծագել: Համաժամանակյա ռեժիմով ընթանում են գործընթացներ, որոնք ակնհայտորեն սխալ կլինի համարել միմյանցից անջատ երևույթներ: Մի կողմից՝ գործեր են հարուցվում նախկին համակարգը ներկայացնող կամ նույնիսկ խորհդանշող ամենաօդիոզ դեմքերի կամ նրանց հետ այս կամ այն կերպ, այս կամ այն չափով փոխկապակցված անձնանց դեմ, մյուս կողմից, օրինակ, հայտնի է դառնում, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն է դեկտեմբերի 5-12-ն աշխատանքային այցով գտնվում ԱՄՆ-ում՝ մասնակցելով Վաշինգտոնում ընթացող «Կոռուպցիայի դեմ» խորագրով միջազգային 20-րդ համաժողովին:
Ուշագրավն այստեղ հատկապես այն է, որ Գալյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտի համակարգմամբ է կոնկրետ զբաղվում: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպելով ԱՄՆ ՀԴԲ ներկայացուցիչներին, ինչպես նաև Արդարադատության դեպարտամենտի աշխատակիցների հետ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը քննարկել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի խնդիրներին, փողերի լվացման դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու քրեական վարույթների շրջանակում իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր:
Գաղտնիք չէ, որ թալանչի չինովնիկները հիմնականում Հայաստանում իրականացրած իրենց թալանը նախընտրել են տեղափոխել արտերկիր՝ օգտվելով գողոնը թաքցնելու ժամանակակից միջոցներից, ինչը նշանակում է, որ այդ գողոնի վերադարձի ճանապարհին ՀՀ իշխանություններն ուզած-չուզած բախվելու են լրջագույն խնդիրների՝ դրանց հաղթահարման հարցում զգալով նույն ԱՄՆ-ի համապատասխան մարմինների օգնության կարիքը: Ակնհայտորեն հենց այդ օգնության հետևից էլ գնացել է Աննա Վարդապետյանի տեղակալը:
Հարցը, սակայն, տվյալ պարագայում ինքնին ոչ թե երևույթն է, այլ դրա հիմքում ընկած իրական դրդապատճառը: Կասկած չկա, որ թալանածը հետ բերելու ցանկության հիմքում իրականում ընկած են քաղաքական դրդապատճառներ: Ավելին՝ չլինեին այդ դրդապատճառները, թերևս նման հետևողականություն չցուցաբերվեր էլ:
Բոլոր դեպքերում դրական գնահատելով թալանի վերադարձին ուղղված քայլերը՝ անկախ նույնիսկ դրանց իրական դրդապատճառներից, այնուամենայնիվ, չի կարող հարց չբարձրանալ՝ կապված ներկայիս իշխանությունների օրոք կարևոր պաշտոններ կամ ազդեցիկ դիրքեր ունեցող դեմքերի վարքի հետ: Մասնավորապես՝ կա՞ երաշխիք, որ նախկիններին բնորոշ թալանն այսօր նույնպես չի կրկնվում կամ կա՞ երաշխիք, որ գողոնը, ինչպես այն դեպքում, այս դեպքում էլ խնամքով արևմտյան բանկերում կամ օֆշորներում չի թաքցվում: Կասկած է հարուցում, մասնավորապես, այն, որ իշխանության գալուն պես որոշ վայ իշխանավորներ, որոնց անունները կարելի է երկար թվել, անմիջապես սկսեցին վայելել միլիոնատերերին բնորոշ կյանք ու հաճույքներ, նրանք, ովքեր իրենց նախորդ կյանքում նույնիսկ միջինից ցածր կենսամակարդակով էին ապրում, այսօր գերշքեղ մեքենաներով են քաղաքում շրջում ու հռփանում՝ լկտիաբար աչք ծակելով:
Այնպես որ՝ իշխանությունները մտածելու տեղիք իսկապես ունեն, քանի որ մի բան է քաղաքական ախոյանների կամ նրանց հետ փոխկապակցված մարդկանց գործերը մանրակրկտորեն քննելը, բոլորովին այլ բան՝ թալանի կրկինության բացառումը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


