- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱԺ-ում բուռն քննարկման առարկա էր դարձել նոր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը: Նախատեսվում է Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը, ինչպես նաև ևս մեկ գերատեսչություն մեկտեղել մեկ հարկի տակ մոտավորապես այն նույն մոդելով, ինչ՝ ԿԳՄՍՆ-ի դեպքում:
Ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությանը, որ արդեն իսկ հասցրել է վաստակել սուպերնախարարության համբավ, դեռևս չնայած վաղ է գնահատական տալ միանգամայն տեսանելի ու հասկանալի պատճառներով, սակայն դրա ստեղծումը բնականորեն արթնացնում է ակնկալիքներ, իսկ ոմանց մոտ էլ՝ պատճառաբանված մտավախություններ՝ նկատի ունենալով այն վատ վիճակը, որ կա այսօր Հայաստանի ուժային կառույցներում, այն՝ անցյալից ժառանգած արատավոր բարքերը, որ այդպես էլ հնարավոր չեղավ հաղթահարել:
Մասնավորապես՝ հնչում է մտավախություն, որ նախարարությունը կարող է դառնալ քաղաքական իշխանությունների ձեռքին ավելի կատարյալ գործիք՝ լուծելու նախևառաջ քաղաքական խնդիրներ: Ճիշտ է՝ այդ հարցում ներկայիս Ոստիկանությունն ինքն իրեն կարծես արդարացրել է իշխանությունների առաջ՝ շահագործվելով որպես մահակ՝ ընդդիմության գլխին, սակայն նոր նախարարության դեպքում իշխանություններին մատուցվող ծառայությունները կարող են է՛լ ավելի կատարելագործվել՝ էլ ավելի մեծացնելով նախևառաջ նրանց քաղաքական իմունիտետը, որի աղբյուրը վաղուց դադարել է լինել ժողովուրդը:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ կապված այն հարցի հետ, թե օբյեկտիվորեն որքա՞ն դրական ազդեցություն կարող է թողնել սուպերնախարարության ստեղծումը ուժայինների բուն գործառույթների իրականացման որակի, կատարողականի վրա, եթե հաշվի ենք առնում ասենք այն՝ հանցագործությունների թվի աննախադեպ աճի վերաբերյալ պարբերաբար հրապարակվող ստատիստիկան, որը միայն լրջագույն հարցեր է առաջ բերում:
Այսպիսով՝ արդյոք ՆԳՆ-ի ստեղծումը որևիցե օգուտ կբերի՞ հանցագործությունների թվի աճի կանխարգելման հարցում կամ ասենք մատուցվող ծառայությունների որակի բարելավման:
Եվ վերջապես արդյոք ՆԳՆ-ի ստեղծմամբ հնարավոր կդառնա՞ «վովայականության» սինդրոմի հաղթահարումը, որ, ցավոք, ցայսօր այդպես էլ հաղթահարված չէ համակարգում:
Հնարավոր է ցանկացած բան, եթե լինի քաղաքական կամք: Հետևաբար՝ ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե տեխնիկական առումով ՆԳՆ-ի ստեղծումն ինչ կարող է տալ կամ չտալ, այլ՝ այն, թե արդյոք կգտնվի՞ քաղաքական կամք՝ համակարգը խելքի բերելու, հանցագործության դեմ իրական պայքար մղելու, Ոստիկանություն-հասարակություն երկխոսությունը վերականգնելու ու զարգացնելու՝ մի բան, որ իշխանություններին շահավետ կարող է լինել հատկապես քաղաքական իմաստով՝ ինչ-որ կերպ նպաստելու իշխանության ու ժողովրդի միջև առաջացած անջրպետի վերացմանը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


