- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Տարեվերջին սովորաբար ընդունված է ջերմ բարեմաղթանքներ հղել միմյանց, բարեկեցություն ու առողջություն մաղթել, նորանոր ձեռքբերումներ, և այսպես շարունակ:Հիմա էլ, իհարկե, կարելի է շարունակել ավանդույթն ու ջերմ բարեմաղթանքներ հղել միմյանց, ամենակարևորը՝ խաղաղություն մաղթել մեր երկրին, համայն հայությանն էլ՝ համբերություն ու իմաստնություն, բայց երկրի վիճակն այժմ այնպիսին է, որ շաբլոնային տեքստերը է՛լ չունեն արժեք: Պետք է հասկանալ՝ ինչպես է ավարտվում հին տարին ու ինչ է պետք ակնկալել նորից:
Անցնող 2022-ը, ցավոք, կորստաբեր էր ճիշտ այնպես, ինչպես դրան նախորդած երկու տարին:
Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ անկանխատեսելի վերջաբանով, թուրքը հասել է Ջերմուկ՝ հանգստյան գոտուց մի քանի մետր այն կողմ դիրքավորվելով, Բաքուն միջանցքից բացի 8 հայկական գյուղ է ուզում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը դարձել է խիստ պայթյունավտանգ՝ հղի լրջագույն հետանքներով, և այս ամենի ֆոնին հանրության մի զգալի հատված, իշխանություններին պատճենելով, անհոգ քեֆ է անում՝ սեփական կենցաղային խնդիրներից ուրիշ ոչինչ չտեսնելով:
Ապագան իմանալու համար պետք է նախ հասկանալ ներկան, դասեր քաղել անցյալից ու սցենարներ մշակել գալիքի համար՝ հասկանալու, թե ինչի դեպքում ինչ է պետք անել: Ցավոք, նման մտածելակերպը հեռու է ոչ միայն հայաստանյան հանրությունից, այլև քաղաքական վերնախավից: Շատ-շատերը թիթեռի կյանքով են ապրում՝ մեկ օրվա փիլիսոփայությամբ, մի դեպքում, երբ թշնամին պլաններ է գծագրում տասնամյակների համար՝ հստակ իմանալով՝ 2023-ին ինչ է անելու, մեր գլխին ինչ ողբերգություն է բերելու և այլն: Դիցուք՝ վաղը թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա ասենք միանգամց 6 ուղղությունով, մեկը գիտի՝ ինչպես է Հայաստանը դիմակայելու, ում է դիմելու, ինչ է անելու, գլուխը որ պատին է տալու: Բացի երկիրը պատերազմով զիջելուց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլ պլան կամ տեսլական ունի՞, թե՞ խնդիր է դրված ուղղակի այնպես անել, որ դավաճանությունը ջրի երես դուրս չելնի, ու իշխանություններին ոչ ոք հանկարծ դավաճան չասի:
Բոլոր կանխատեսումներով 2023-ը վճռորոշ տարի է լինելու Հայաստանի պետականության ու նույնիսկ տարածաշրջանում հայ ժողովրդի գոյապահպանման իմաստով, քանի որ այն դառնալու է ոչ միայն նախորդ տարիների տրամաբանական շարունակությունը, այլև այդ եղած-չեղածի կուլմինացիայի ժամանակահատվածը. կա՛մ մեռնելու ենք, կա՛մ ապրելու:
Եվ, ուրեմն՝ մնում է միայն հուսալ, որ նրանք, ովքեր պատասխանատու են երկրի ճակատագրի համար, վերջապես խելք կհավաքեն, վերջ կտան արկածախնդրությանն ու անսխալականության բարդույթով չեն տառապի է՛լ: Համազգային գերնպատակը պետք է լինի հայոց պետականության պահպանումը, ճգնաժամային փուլի բարեհաջող հաղթահարումն ու ապագայում դրա կրկնության բացառումը:
Կա՞ն ուղիներ՝ խնդիրը լուծելու, անկակսած, բայց թե որքանով իշխանությունները ողջախոհ կգտնվեն, արդեն դժվար է ասել՝ նկատի ունենալով 2022-ի արդյունքները:
Խելք ու կորով՝ բոլորիս:
Գ.Մ.

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


