- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ ՊՆ զորամսերից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, կրկին հրատապ է դարձրել հայոց բանակում տիրող մթնոլորտի, կարգապահության մակարդակի, ընդհանուր վիճակի հարցը՝ չնայած հետպատերազմյան փուլում հանրությ ան ուշադրությունից երբեք էլ չեն վրիպել այս խնդիրները: Չնայած դեռևս գործի քննությունն ընթացքի մեջ է, բայց առնվազը նախնական տվյալներով ողբերգությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ զորամասում փաստացի առհամարհել են ԳՇ կողմից իջեցված հրամանը՝ ավտոբենզին և այլ դյուրավառ նյութեր տարածքում չպահելու մասին: Ըստ նախնական տվյալների՝ փորձ է արվել ավտոբենզինի օգնությամբ վառել վառարանը, ինչի հետևանքով տեղի է ունեցել, փաստորեն, լուրջ հրդեհ, որին զոհ են գնացել մեր զինվորները:
Հետպատերազմյան փուլում բանակի իրական վիճակի մասին հրապարակումներն ու նյութերը քիչ չեն: Դրանց բացարձակ մեծամասնությունը, ցավոք, հուսադրող ինֆորմացիա չի տալիս հանրությանը՝ ապացուցելով, որ իշխանությունները մեծապես թքած ունեն բանակի վրա էլ, զորամասային պայմանների էլ, և միակ բանը որով զբաղվում են, ընդամենը փորձն է՝ հանրության շրջանում ստեղծելու տպավարություն, թե իբր հոգ են տանում բանակի մասին, փորձում են այն դարձնել պրոֆեսիոնալ, բարձրացնել զինվորականության դրամական բավարարման մակարդակը և այլն:
Մինչդեռ այդ ամենից ավելի էական խնդիր է այն, թե ինչպիսի սուբորդինացիոն համակագ է գերիշխում բանակի ներսում, ինչպիսի ճշգրտությամբ են ենթակաների կողմից կատարվում վերադասների հրամանները, ով է ում տերը: Ավաղ, ստեղծվում է տպավորություն, որ «շունը տիրոջը չի ճանաչում» ներկայիս զինված ուժերում, ինչի հետևանքով էլ ստեղծվել է բարձիթողի վիճակ, և ով ինչ ուզում,այն էլ անում է, ինչ ուզում՝ վառում է:
Նախապատերազմյան փուլում փորձելով համոզել, թե իբր հեղափոխությունը փոփոխություններ է բերել նաև բանակ՝ իշխանությունները սկսեցին ելակով կերակրել բանակին՝ ձեռքի հետ էլ բիզնես անելով: Հետո պատերազմում պետք է պարզվեր, որ բանակին պետք էր ոչ թե ելակ, այլ՝ կազմակերպված հրամանատարություն ու զենք, ինչը չկար: Հիմա հետպատերազմյան փուլում իբր ուզում են բարելավել սպաների նյութական վիճակը, բանակը փողի օգնությամբ դարձնել առավել գայթակղիչ, բայց պարզվում է, որ նույնիսկ կարգին զորամասեր էլ չունենք, տարրական պայմաններ անգամ չկան՝ ձմռան ցրտին ջերմանալու, տաքանալու: Ի դեպ՝ նույն բարձիթողի վիճակն է նաև դիրքերում, և նույնիսկ կան հենակետեր, որտեղ զինվորները գետնին են քնում:Ինչո՞վ է պայմանավորված հայոց բանակի նկատմամբ նման վերաբերմունքը, արդյոք գործ չունե՞նք դավադրության հետ՝ հաշվի առնելով այն օբյեկտվ իրականությունը, որի պայմաններում այժմ ստիպված ենք ապրել: Այս հարցի պատասխանը ամեն մեկը թերևս ինքը պետք է գտնի՝ հիմնվելով սթափ դատողության ու գոյություն ունեցող փաստերի վրա:
Մյուս կողմից՝ բացառելու համար ապագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը, պետք է լուծվի մեղավորներին ու նրանց ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Ընդ որում՝ դա չպետք է արվի քաղաքական իշխանությունների պատասխանատվության բեռի թեթևացման միտումով, քանի որ խոշոր հաշվով հենց նրանք են ամենագլխավոր պատասխանատուները: Հայաստանում հստակորեն պետք է գործի պատժի ու խրախուսման ինստիտուտը, առանց որի անհնար է նորմալ պետության կառուցումը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


