- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Գիտե՞ք ինչ է կից նկարում պատկերված...
Չէ, սա տրակտոր չի, սա համաշխարհային ճանաչում ունեցող, շուկայում լավագույններից մեկը համարվող, բրիտանական JCB մակնիշի, 3CX մոդելի էքսկավատոր֊ամբարձիչ է` վերջին տարիներին ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի հիմնական տեխնիկաներից մեկը(մեծամասամբ, մատակարարվել է էժան, համեմատաբար անվորակ` Հնդկաստանում հավաքվող, Դուբայում վաճառվող տարբերակը)։
Այսուհետև, սույն տեխնիկան կարող ենք անվանել ոչ թե էքսկավատոր֊ամբարձիչ, այլ հացագործության հետքերը քանդիչ֊ծածկադմփոցիչ ՔՊ3СХ:
Չգիտեմ ինչպես, բայց մեծամասնության աչքից կարծես վրիպել է այս տեխնիկայի առկայությունը հանցագործության վայրում։
Ավելին, այն ոչ թե ուղղակի կանգնած էր որոշակի հեռավորության վրա, իբրև կայանատեղի, այլ կանգնած էր կիսաայրված, այո, շեշտում եմ`կիսաայրված(սրան կանդրադառնամ գրառման վերջում) և կքնկրետ էքսկավատորի միջոցով քանդված շինության կողքին։
Ես պնդում եմ, որ շինության պատերը քանդվել են հենց այս տեխիկայի միջոցով, այլ ոչ թե պայթունի, առավել ևս հրդեհի արդյունք և, ասեմ թե ինչու։
Նախ և առաջ, տեխնիկայի հետևի հենակները իջեցրած (outrigger/аутригеры) էին։ Սույն տեխնիկայի հետևի հենակները և դիմացի ամբարձիչ խոփը իջեցվում են բացառապես հետևի քանդող֊փորող խոփը աշխատացնելու ժամանակ, որպեսզի կամրջակներն ու սռնիները չվնասվեն։ Ուղղակի կայանելու դեպքում, հետևի հենակները չեն իջեցվում, իջեցվում է միայն դիմացի ամբարձիչ շերեփը(խոփը)։
Երկրորդ` այն կանգնած էր այնպիսի հեռավորության վրա, որ պարզ երևում է` տեխնիկան աշխատել է ետևի հիդրավլիկ տելեսկոպիկ աղեղի (гидравлическая телескопическая стрела... երկարանում է մինչև 5.46մ) վրա ամրացված խոփով ։
Այս ամենը ես գիտեմ երկարատև աշխատանքային փորձից, քանզի ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր նմանատիպ տեխնիկաներ եմ աշխատանքիս բերումով ներմուծել և մատակարարել` այդ թվուն և նույն ՊՆ֊ին։ Ավելին, հանգիստ, առանց գլուխ գովելու, կարող եմ ասել, որ նմանատիպ տեխնիկաների մատակարարման ոլորտի լավագույն գիտակներից եմ եղել (այժմ չեմ զբաղվում այդ գործով, բայց ինձ ոլորտում ժամանակին շատ լավ են ճանաչել) և եթե բոլորից շատ չեմ իմացել, ապա որևէ մեկից հաստատ պակաս փորձ, գիտելիքներ և իմացություն չեմ ունեցել։
Ուստի, ես կարող եմ վստահաբար ասել, որ շինության պատերը, իսկ ավելի կոնկրետ` հիմնականում մուտքի և դիմացից դեպի աջ գտնվող հարակից պատերը քանդված էին հենց նմանատիպ տեխնիկայի աշխատանքի արդյունքում, որպեսզի...
Ենթադրաբար, միտումնավոր կազմակերպված հանցագործության հետքերը արագ անհետացնելու նպատակով։
Իսկ այն հարցին, թե ինչու՞ են ԳԻՇԵՐՎԱ կեսին, առանց քննչական աշխատանքների իրականացման (ծխացող շինությունում, կիսատ֊պռատ լուսավորության պայմաններում, անհնարին կլիներ անհրաժեշտ մասնագիտական աշխատանքներ իրականացնել) , ափալ֊թափալ քանդել պատերը, ես կարող եմ միայն ենթադրությամբ պատասխանել` ամենայն հավանականությամբ, շինության մուտքի դուռը դրսից կողպված է եղել և հրդեհվել է առաջին հերթին հենց մուտքի դուռը...անհրաժեշտ էր հետքերը վերացնել...
Եվ ևս մեկ անհամապատասխանություն էլ. եթե հրդեհը այնքան ուժգին է եղել, որ 15 զոհերի մարմիններն ամբողջովին մոխրացել են(իսկ դա այդպես չէ), ապա ինչպե՞ս է ստացվել, որ շինությունը ներսից ամբողջովին այրված չէ` այրված չէ այն աստիճան, որ ներքին մի քանի պատերի գաջն անգամ սպիտակ է մնացել, դե իսկ ներսի անկյունում խոհանոցային գազի վառարանի կողքի փայտե աթոռի մասին էլ չեմ խոսում` ողջ է մնացել մի այլ կարգի(նկարը երևի բոլորդ էլ տեսել եք)։ Հետևաբար և հիմնվելով լուրերի վրա(դիերը հայտմաբերվել են անշարժացած, չեն ասում. «ամբողջովին մոխրացած»), կրակը ուժգին չի եղել, բենզինից միանգամից առաջացող ուժգին այրում չի եղել, իսկ տղաներն էլ մահացել են ոչ թե այրվելով, այլ քնած տեղը շնչահեղձ են եղել, նոր հետո այրվել են...
Հ.Գ. Ինչ վերաբերվում է խնդրի լուծումներին, ապա այն հայտնի է, ոչինչ չի փոխվել`անհրաժեշտ է լայնածավալ համազգային աղբահանություն իրականացնել, կարճ ասած` իրական ազգային ազատագրական հեղափոխություն։
Այլ ելք չի կարող լինել` մոռացեք, 30֊ամյա աղբը պիտի մաքրվի, մեկտեղվի և պատժի ենթարկվի, այնպիսի պատժի, որ 1000 տարի շարունակ սերունդները հիշեն և մտքներովն անգամ չանցնի կրկին նման հակազային, հանցագործ համակարգ ստեղծել։
Hrayr Kostanyan

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


