- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հանրության շրջանում կրկին սրվել է այն հարցը, թե ինչպիսի իրավապահ համակարգի տեր երկիր է Հայաստանը, ինչպիսի ոստիկանություն ունի երկիրը, ովքեր են պատասխանատու երկրում կարգուկանոնի պահպանման համար, ինչ է փոխել հեղափոխությունը ոստիկանության աշխատանքում:
Օրերս հայտնի դարձավ, որ Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծի էին ենթարկել երկու փաստաբանների: Այդ դեպքը մեծ արձագանք գտավ նաև փաստաբանական հանրույթի շրջանում, և բռնության ենթարկվածների կոլեգաները խոստացան մինչև վերջ հետամուտ լինել խնդրին, հասնել նրան, որ մեղավորները չկարողանան պլստալ:
Դրանից հետո էլ հանրությունն ականատես դարձավ Հանրապետության հրապարակում «Hummer»-ի խայտառակ արկածներին, և պարզվեց, որ դրա տերը ժամանակին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման աջակցի ու ՔՊ-ական իշխանության համակիրի թմրամոլ, հոգեկան խնդիրներ ունցող որդին է, որին պարեկները մի կերպ են կարողացել բռնել, այն դեպքում, երբ մի փոքր պրոֆեսիոալիզմ ցուցաբերելու դեպքում ոչ մի դժարություն չէր ներկայացնելու րոպեների ընթացքում կարգազանց վարորդին օղակի մեջ վերցնելն ու վնասազերծելը:
Երբ այս ամենին գումարվում է երկրում հանցագործությունների թվի աճի մասին վկայող վիճակագրությունը, պատկերն է՛լ ավելի ամբողջական է դառնում: Հայաստանն այսօր փաստացի չունի էֆեկտիվ Ոստիկանություն՝ չնայած հայտնի է, որ նույն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ամենից շատ հենց այս կառույցն են փառաբանում:
Հայաստանում ձևավորվել է Ներքին գործերի նախարարություն, որին բաժին հասած առաջին իսկ փորձությունից ջրի երես դուրս եկան առկա խնդիրները, և պարզ դարձավ, որ տարվող պրոպագանդան աղերս չունի իրականության: Երբեք ՀՀ ոստիկանությունում փաստաբանների չեն ծեծել՝ չնայած ծեծի պակաս համակագում երբեք էլ չի եղել,բայց որ նման խայտառակ բան տեղի ունենար, ոչ ոք չի հիշում:
Ինչ վերաբերում է պարեկներին, ապա հսկայական աշխատավարձ ու պարգևավճարներ, հավելավճարներ ստացող այս կառույցի ներկայացուցիչներն ակնհայտորեն ցույց տվեցին իրենց խոցելիությունը, արտակարգ իրավիճակներին պատրաստ չլինելը, շատ իմաստներով բուտաֆորիա լինելը: Արդյոք ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե այդ պարգևավճարների փոխարեն նյութական միջոցներն ուղղվեին պարեկների մարզման, նրանց անհրաժեշտ որակների կատարելագործման ուղղությամբ: Միակ բանը, ինչին ընդունակ են պարեկներն այսօր, փաստացի ցուցարարներին ցրելն ու կառավարութան շենքը հազարներով շրջափակելն է՝ մի բան, որի համար ամսական հազար դոլար աշխատավարձ ստանալը արդարացված չի կարող նկատվել՝ հաշվի առնելով հատապես երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները:
Հայաստանի ողջ իրավապահ համակարգը պետք է արմատապես բարեփոխվի, այլ ոչ թե բարեփոխման իմիտացիայի տակ ծայրաստիճան քաղաքականացվի՝ դառնալով պորտաբույծների հավաքատեղի: Դրա համար անհրաժեշտ է նախ վերասահմանել առկա նարատիվներն ու կատարելագործել ներկայիս աշխատելաոճը, որը ոչ մի լավատեսության հիմք չի տալիս:
Գ.Մ.

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


