- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Քնել չեմ կարողանում, այնպես որ փորձեմ մտքերս շարադրեմ այնպես, որ մի գուցե խոսքերս չկորեն ժամանակի անսահման ծովի մեջ, ինչպես զավակին կորցրած մոր արցունքներն են կորում հորդառատ անձրևի ժամանակ, կամ ծնողին, եղբորը, ամուսնուն կորցրած հարազատի, զավակի ցավն է խեղդվում հավերժության արձագանքի ալիքների մեջ։ Փոքրուց մեզ ասել են, որ մենք հայ ենք, որ մեր պատմությունը լի է փորձություններով ու փշոտ ճանապարհներով, որ մեր պապերին սպանել, խոշտանգել, ցեղասպանել են զուտ նրա համար, որ հայ են եղել։
Մենք փոքրուց տեսել ենք արնախում թշնամու յաթաղանը, դավաճանի դաշույնը ու տեսել ենք ցավի ու տառապանքի մեջ տառապող մեր ազգի հառաչանքները և հիմա, երբ արդեն կանգնել ենք նույն խաչմերուկի առաջ, որտեղ դարերի կրկնվող պատմությունը սպառնում է մեզ հերթական անգամ դառնալ ճակատագրական, որտեղ հազարավոր մանուկներ, մայրեր ու օջախներ կարող են խորտակվել արյան մեջ յաթաղանի մի հարվածով, մեզ համոզում են, որ ցավից ու անճարունությունից չխենթանանք, չկռվենք ու չպայքարենք։
Ախր ինչպե՞ս չկռվենք. Ախր մի ամբողջ կյանք շնչել ու ապրել ենք որպես հայ։ Ախր երակներիս արյունը չի թողնում, որ ծնկի գամ։ Ախր մեծացել ենք աշխարհի ցինիզմի առաջ։ Ախր նույնիսկ շնչելու համար ստիպված ենք եղել կռիվ տալ։
Ախր ո՞նց նայենք արնաքամ լինող մեր ազգին ու լուռ մնանք։ Մենք կռիվ չենք ուզում, պատերազմ չենք ուզում, բայց ախր կռիվն էլ, պատերազմն էլ մենք չենք սկսում, բայց Աստված վկա պատերազմն էլ կսրենք, եթե մեր ապրելն ու լինել չլինելը կախված է դրանից։
Աստված վկա ծնկի չենք գա ու կռիվ կտանք մինչեվ վերջ ու թող մեզ խենթ անվանեն։ Ավելի լավ է խենթ լինել, քան թե հոգով ու ոգով մեռած կենդանի մի մարմին, որից խլում են զավակին, կյանքը, օջախը, հայրենիքը, շնչելու ու ապրելու իրավունքը, իսկ նա հնազանդ խոնարհվում է համակերպվելով իրեն պարտադրված ճակատագրին։
Ախր ի՞նչպես դադարեմ հայ լինել մարդիկ...
Ախր ի՞նչպես չապրեմ ու չսիրեմ էն կյանքը, որի համար լույս աշխարհ եմ եկել։
Ախր ի՞նչպես չսիրեմ էն հողն ու ջուրը, որը հազարավոր տարիներ եղել է մեր օջախը, հայրենիքը։ Ինչ էլ լինի մեկ է, մենք չենք դադարի լինել այն ինչ կանք։ Չենք դադարի ապրել խենթի պես ու չենք դադարի սիրել կյանքը։ Չենք դադարի նայել յաթաղանը ձեռքին կանգնած մահի աչքերին ու չենք դադարի ժպտալ։
Թող մեզ խենթ ասեն, թող ասեն, որ ապրելուց, որ կյանքի չափ ու կյանքից շատ սիրում ենք մեր Ազգը, մեր հողն ու ջուրը և երբ գա պահը, կյանքի չափ ու կյանքից շատ կսիրենք զենքը ձեռքներիս փառքով մեռնելը։ Երբեք չենք հանձնվի։ Երբեք չենք վախենա։ Երբե՛ք ծնկի չենք գա։ Մենք ծնվել ու մեծացել ենք հայ ու եթե հազար անգամ էլ ծնվենք ու մեռնենք, նորից ու նորից կապրենք որպես հայ։
Թող իմ այս գրառումը ոմանց մոտ ցնցումներ ու շոկ չառաջացնի, այս խոսքերը այդ ոմանցի համար չի։ Սրանք քունը կորցրած հայի մտքերն են։

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


