- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ճառ ասող և զանգ կախող ունենք, ով, լրագրողների պարզ ու մատչելի հարցերի պատասխանները խեղաթյուրելով, խուսափում էր ասել, որ մի ստորագրությամբ Արցախը վաղուց է հանձնել Ադրբեջանին, հիմա էլ հերթը Հայաստանինն է։
Չեմ կարողանում լսել մեկին, ով մեզ զրկում է տունուտեղից` հասկացնելով, որ հակառակ դեպքում` կառերեսվենք ցեղասպանության։ Անհնար է լսել մեկին, ով, կառչած պաշտոնից, վաղուց պիտի հրաժարական տար, որ ապրեր երկիրը։ Հնարավոր չէ տանել մեկին, ով արդարացում է փնտրում իր գործած բոլոր չարիքների համար...
Հայտնվել ենք մեր ներսի հակադրությունների երկու բևեռում, երբ արցախատյաց տերերը երկիր են հանձնում, իսկ արցախցիներս սեղմած ատամներով ձգտում ենք պահել երկիրը։ Ատում եմ նրանց` բառիս իսկական իմաստով, որ հարամել են մեր կյանքը, անգամ դասերս, որին այսօր առերեսվեցի...
Երկրորդ հերթին 6֊րդ դասաժամով 8֊րդ դասարան մտա։ Աշակերտները, մեկը մյուսից առաջ ընկնելով, ուզում էին հարցեր ուղղել ինձ։ Սկզբում չկողմնորոշվեցի` մտածելով, որ գրականության դասանյութի` Մեծ եղեռնի զոհ դարձած գրողի` Զոհրապի մասին է։
Հարցերը շատ էին, ուղղակի դառնությամբ լսում էի նրանց։
--Ճի՞շտ է, ասում են` մեզանից մոտիկ թշնամու զորքի կուտակումներ կան։
--Ասում են` թշնամիների հետ պիտի ապրենք, բայց ինչպե՞ս, դա անհնար է։
--Մեզ այստեղ կոչնչացնե՞ն, թե՞ թույլ կտան դուրս գալ Արցախից։
--Ինչու՞ են Արցախը տեսնում Ադրբեջանի կազմում, թող մեր կարծիքը հարցնեն։
--Կարո՞ղ է պատերազմ լինի, մենք ինչպե՞ս պիտի փրկվենք...
--------------------------------------------------
Զայրույթով էր լցված սիրտս, թե ինչու՞ էի լռել, չգիտեմ... Պիտի խոսեի, բայց չէր ստացվում, երբ կոկորդս խեղդում էին շարունակվող բազմաթիվ հարցերի պատասխանները...
Լռելն անհնար էր...Վերջապես ես խոսեցի, այն էլ` ամբողջ դասաժամին։ Խոսում էի` խնայելով նրանց, խոսում էի հանգիստ, որ ավելի շատ չպղտորեմ նրանց մաքուր հոգիները, երբ ստիպված էին լսել նաև իրենց ուսուցչուհու կողմից դատապարտող խոսքեր...
Չգիտեմ` նրանք ինչպե՞ս կքնեն այս գիշեր, բայց առաջարկեցի դաս սովորել, որ վաղը նորից դպրոցում հանդիպենք։
Նատաշա Պողոսյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


