- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հարևան երկրի միապետը օր օրի ավելի է ուժեղացնում ճնշումը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի վրա։ Նրան կշտացնելը դժվար է, Արցախի մնացած 25 տոկոսը շատ քիչ է, հայացքը դեպի Հայաստանն է, իր իսկ հորջորջմամբ` Արևմտյան Ադրբեջանը, որը ցանկանում է լցնել 800 հազար ադրբեջանցի փախստականներով։
Հիշեցի տարիներ առաջվա մի դեպք։
Դատավորը դատի էր տվել իր խորթ մորը, ով հարազատ հոր մահվանից հետո իր հայրական տունը թալանել էր։ Լսել էի, որ դատավորը նշել էր տարած գույքի կողքին նաև պատառաքաղների, գդալների, ափսեների քանակը, որոնք նույնպես այդ կինը իր հետ վերցրել էր։
Երբ հարցրի, թե անհարմար է, ինչու՞ է դատավորը իր հայցադիմումի մեջ գրել վերջինների մասին, ասացին` նույն հարցը երբ դատավորին ուղղել են, նա այսպես է արձագանքել, թե այդ մանր-մունր իրերը ներառել է իր դիմումի մեջ, որ գոնե դրանք անտեսելու դեպքում` մեծ իրերը ետ վերադարձնելու որոշում կայացնեն։
Երևի իմ ճանաչած երկար տարիների վաստակ ունեցող դատավորը իր փորձից ելնելով էր դիմել մեկ ուրիշ դատական ատյանի, որ իր հայցը մասնակի բավարարեն` մանր-մունր իրերն անտեսելով, մեծ գույքը վերադարձնելու որոշման կայացմամբ։
Հետևություն` երբ ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, երևի ենթադրել է, որ այդուհետ կվայելի իր իշխանությունը ու կգա «երկարատև խաղաղության դարաշրջանը»։ Բայց հակառակ իրավիճակ է ստեղծվել, երբ Արցախը փոքր պատառ է թշնամու երախում, նրան պետք է շատ ավելին... Իսկ թե ինչը նրա մեծ ախորժակը կհագեցնի, վարչապետը շատ ավելին կիմանա, քան մենք, երբ ժողովրդից թաքուն իրենք են եղել բանակցություններ վարողները կուլիսների հետևում։
Այդքանով հանդերձ` ուզում եմ հետևության գալ, եթե իմ ճանաչած դատավորի նման քայլերը կատարվեին, գուցե այս իրավիճակում չհայտնվեինք։
Երբ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ՀՀ իշխանություններն սկսեցին ստվերի տակ թողնել այդ մեծ ոճրագործությունը` հրաժարվելով պահանջատիրությունից, անգամ կրթական նախագծից հեռացնելով «ցեղասպանություն» բառը, Արևմտյան Հայաստանը վերափոխելով թուրքական Անատոլիայի...Այս մասին երկար չգրեմ` խնայելով նյարդերս։
Եվ այսպես` մեր «Մեծ պատառը»` Արևմտյան Հայաստանը, շան բերանում է, այս «փոքր պատառն» էլ` Արցախ անունով, նվիրաբերերում են։ Հիմա հերթը հասել է մեր մյուս «Մեծ պատառին»` Հայաստան անունով...
Հասել ենք ողբերգական վերջնակետին, այս վարչապետը իր թիմով չի՞ ուզում հրաժարական տալ, գուցե հարևան երկրի միապետը «նորի» հետ չհամարձակվի՞ ցինիկաբար ոտքը ձգել, գոնե այդպես հայոց երկիրը փրկվի...
Նատաշա Պողոսյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


