- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































100 օր է՝ Արցախը շրջափակված է:
100 օր է՝ 21-րդ դարի աշխարհում թուրքը իր հերթական հայակերությունն է անպատիժ կերպով դրսևորում:
100 օր է՝ ամեն օր հայ ժողովուրդն ավելորդ անգամ համոզվում է, որ թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում:Արդյոք էլի 100 օր փակ կմնա՞ Արցախի կյանքի ճանապարհը՝ սովամահության եզրին կանգենցնելով 120000 արցախահայությանը, թե՞ վերջապես խնդիրը կհանգուցալուծվի տրամաբանական սցենարով, կախված կլինի թերևս այն հարցի պատախսանից, թե նախ՝ ինչպիսի կեցվածք հետայսու կորդեգրեն իշխանությունները, ապա՝ ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի ռեգիոնում: Բայց եթե վերջին գործոնը շատ առումներով չի կարող կախված լինել Հայաստանից, ապա առաջինի պարագայում՝ ընդհակառակը: ՀՀ իշխանությունների ճիշտ կեցվածքը կարող է շատ բան փոխել Ադրբեջանի պահվածքում: Հարցն էլ հենց այն է, թե արդյոք ՔՊ-ական իշխանությունները կփոխե՞ն իրենց վարքագիծը, թե՞ օգտվելով առիթից՝ կշարունակեն դիստանցիա պահպանել Ստեփանակերտից՝ խնդիրն օտարների գրպանը նետելով:
Գոնե առայժմ չկա որևիցե նախանշան, որ Նիկոլ Փաշինյանը կարող է փոխել իր կեցվածքը: Արդարացնելու համար նմանօրինակ հայադավ կեցվածքն իշխանական պրոպագանդան հանրության մեջ սերմանում է պատերազմի վախը՝ հստակորեն նպաստելով ադրբեջանական քարոզչական թեզերի առաջխաղացմանը:
Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ հայաստանցիները հոգեբանորեն ձեռք քաշեն Արցախ աշխարհից՝ սեփական գոյությունը չվտանգելու կեղծ պատրվակով:
Չտեսնել Բաքվի ու Երևանի սինքրոն աշխատանքն այս հարցում պարզ կորություն կարող է համարվել: Ընդ որում՝ պետք է գիտակցել, որ խաղաղություն չի լինելու և որևիցե դեպքում, քանի որ թուրքի համար կա խաղաղության համար միայն մեկ պայման՝ Կովկասում հայության չգոյությունը, իսկ իշխանությունների այն կեղծ քարոզչությունը, թե իբր թուրքերը պատրաստ են երաշխավորել 29000 քկմ-ի անձեռնմխելիությունը, եթե Երևանը ձեռք քաշի Ստեփանակերտից, լկտի խաբկանք է ու իրականությունից կտրված քարոզչական փուչիկ:
Ո՞րն է ելքը կամ կա՞, արդյոք, ելք ընդհանրապես:
Եթե Հայաստանը մի փոքր կայացած երկիր լիներ, ապա այս իրավիճակում այլ բան չէր մնալու, քան ուղղակի ուժով բացել Լաչինի միջանցքը՝ կրկնելով Արցախյան առաջին գոյամարտի սցենարը: Բայց ցավն այն է, որ վազգենսարգսյաններ ու մանվելգրիգորյաններ Հայաստանում է՛լ չեն մնացել, իսկ հանրային արժեհամակարգը ՔՊ-ն այնպես է այլասերել, որ շատերը ստեղծված իրավիճակին նախընտրում են նայել կողմնակի դիտորդի կարգավիճակով՝ չհասկանալով Արցախի ու Հայաստանի անքակտելության աստիճանը:
Չի լինի Արցախ, չի լինի և Հայաստան:
Գ.Մ.

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


