- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Օրեր առաջ դատարանը քննում էր ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին դաժանաբար սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:
Դատարանին ներկայացվել են Ենոքյանի ձեռքբերումները, թե այս տարիների ընթացքում ինչ մրցումների է մասնակցել, որտեղ է ուսանում, ինչ կրթություն է ստացել, ինչ աշխատանքներ է տարել։
MediaHub-ի հետ զրույցում սպանվածի մանկության ընկեր Արսեն Արշակյանը նշեց, որ աբսուրդ է հանցագործին արդարացնել իր ունեցած ձեռքբերումներով։
«Ենոքյանը տարիների ընթացքում մերթընդմերթ ակտիվանում է, աջակիցներ ունի, որոնք իրեն ոգևորում են, հաջողություններն են օրինակ բերում, հիմա Ենոքյանին ու նրա աջակիցներին հարցնեմ՝ իսկ Իոսիֆի հաջողություններով ինչի՞ Ենոքյանը չթողեց, որ մենք ուրախանանք, ումի՞ց պահանջենք Իոսիֆի հաջողությունները․ լկտի վարքագիծ է։ Ամենատգետին էլ գցեն մի խցի մեջ, գիրք տան ձեռքը, ամենախելացին կդառնա»,-ասաց Արշակյանը։
Նշենք, որ Մհեր Ենոքյանը սպանությունը կատարել է ընկերոջ՝ Արամ Հարությունյանի հետ, վերջինս 15 տարի կալանավորվել է, ժամկետն արդեն լրացել է, հիմա ազատության մեջ է։ Օրեր առաջ դատական նիստի ընթացքում էլ սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան ասել էր, որ հիմա Մհեր Ենոքյանը փորձում է ամբողջ մեղքը գցել Արամ Հարությունյանի վրա՝ հաշվի առնելով, որ երկրորդ անգամ նրան նույն հանցանքի համար չեն դատի։
Արշակյանը նշեց, որ 1996 թվականին՝ դատական գործընթացը մեկնարկելիս, ներկա է եղել բոլոր դատական նիստերին և Մհեր Ենոքյանի մեղքն ամբողջությամբ ապացուցված է։
«Ենոքյանը սկզբնական շրջանում շատ լավ էլ ընդունում էր ամբողջ մեղքը՝ թե՛ կազմակերպման, թե՛ իրագործման առումով, չգիտես թե ինչու հիմա մեղքը գցում է Հարությունյանի վրա։ Ինչ էլ անի, որևէ արդարացում չկա։ Ինձ հետաքրքիր է, թե ովքեր են այդ աջակիցները, Աստված չանի, որ այդ աջակիցների ընտանիքում ևս նման դաժան սպանություն լինի, գոնե պատկերացնո՞ւմ են, թե ինչ է կատարվել, հրեշավոր մարդասպանին ի՞նչ ներելու մասին է խոսքը»,-ընդգծեց ընկերը։
Արշակյանը պատմեց, թե իրականում ինչպես է եղել ընկերոջ սպանությունը՝ նշելով, որ տարիներ են անցել, սակայն որոշ դրվագներ կան, որոնք ոչ ոք մոռանալ չի կարողանում։
«Չեմ հիշում, թե որ մեկի տուն են հրավիրել Իոսիֆին՝ գիրք կարդալու. նրանք՝ երկուսով, Իոսիֆը՝ մենակ։ Իոսիֆը ննջարանում նստած գիրք կարդալիս է եղել, երբ մեկը թիկունքից разводной ключ-ով հարվածել է գլխին, հետո դանակի հարվածներ է ստացել: Պատկերացնո՞ւմ եք՝ այդ վիճակում Իոսիֆը փորձել է կռիվ տալ հետները, մինչև այն պահը, երբ հրեշներից մեկը դանակով կտրել է կոկորդը։ Դիակի զննության արդյունքները, դեպքի վայրը, գործիքները տեսանկարահանած կան, արխիվում էլ պահպանվել են։ Սպանել են, հետո մարմինը տեղավորել սպորտային պայուսակի մեջ, որը նոր էին գնել, սա էլ մեկ ապացույց էր, որ պլանավորված է եղել ամեն ինչ։ Դատարանը որոշում էր կայացրել գնդակահարել, սակայն 2001 թվականին մահապատիժը վերացվեց և արդեն փոխարինվեց ցմահ ազատազրկման։ Մհեր Ենոքյանն այդ ընթացքում երկու անգամ բանտից փախուստ կատարեց։ Այս արհեստական ակտիվացումներով խելքահան են անում մեզ, Իոսիֆի ծնողներին, ընտանիքին, մի փոքր բարոյականություն է պետք»,-նշեց Արշակյանը։
Ընկերը դատարանից սպասում է, որ բարոկայան որոշում կկայացվի։
«Ոչինչ չենք կարող կանխատեսել, ես չեմ ուզում խոսել ՀՀ իշխանության գործելաոճի, դատական համակարգի խնդիրների մասին, բայց դատավորն ինքը պետք է բարոյականություն ունենա ու մի պահ պատկերացնի, թե ինչ վիճակում են Իոսիֆի ծնողները։ Ենոքյանն այնպես ժպիտով է ներկայանում դատարան, որ կարծես ամեն ինչ հրաշալի է, այդպես էլ պետք է լիներ»,- հավելեց Արշակյանը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


