- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Խեղճ ծառեր, որ տարիներ շարունակ պիտանի են եղել, հիմա անկենսունակ են դարձել...Ծառահատումը Երևանում քննարկման թեմա է դարձել։ Կար ժամանակ ծառ կտրելու համար տուգանվում էր կտրողը, հիմա արդարացվում են նորօրյա «ոճիր» գործողները։Հերթը հասել է մշակույթին։ Թատրոն է փակվում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը արդարացնում է տեղի ունեցածը։ Երբ լսում ենք Երևանի «Գոյ» թատրոնի` մեզ ծանոթ դերասաններին, հասկանալի է դառնում պատճառը։ Ամեն ինչ սկսվեց «Գարեգին Նժդեհ» ներկայացումից։ Հաջորդը օրը «դատավճիռը» կայացված էր։
Հիշեցի անցած օրերից մի դեպք։ Կարծեմ` 44֊օրյայից հետո էր։ Երևանից Արցախ պիտի գար այն ժամանակվա ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով այժմ նախարարի պաշտոնում է։ Շուտով ֆբ-ում շրջանառվեց մի տեսանյութ, թե ինչպես են Ստեփանակերում մի շարք երիտատասարդներ պաստառներով ընդդիմացել եկած «հյուրին», թե ինչու է նա իր խոսքով դեմ արտահայտվել Նժդեհին։ Նրան չէին ուզում թույլ տալ մեքենայից իջնելու, ոմանց միջամտությամբ մի կերպ հաջողվեց նրան հասցնել նախարարություն։ Եվ նա կարողացավ արդարացնել իրեն, թե ճիշտ չեն հասկացել իր խոսքը Նժդեհի մասին։ Այնպես որ հիմա էլ այլ պատճառներ կգտնեն, անգամ դերասաններին կմեղադրեն, թե ինչու են թատրոնի «վերաձևումը» կապում Նժդեհի հետ։
Այստեղ են ասում` մեր ցավ ու դարդը նրանք չեն հասկանա, երբ երկրի գլխին ռումբեր են կուտակվում, մի այլ տեղ Երևանի քաղաքապետի թեկնածու Ավինյանը մինչև 2030 թվականը մայրաքաղաքը գեղեցկացնելու ծրագիր է կյանքի կոչում` ծառահատման, նոր տնկիներ աճեցնելու տեսքով։
Այնպես որ կյանքը շարունակվում է, ո՞վ է ասում, որ հայի համար վաղվա օրը կասկածի տակ է։ Հիշեցի Քաջ Նազարին։ Թումանյանի հերոսը առայսօր քեֆ է անում` ծիծաղելով աշխարհի վրա։
Նատաշա Պողոսյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


