- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱԺ-ում ունեցած իր ելույթի ընթացքում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրել է գրեթե ամբողջությամբ ինքնաբացահայտվել՝ բոլորին ցույց տալով, թե ինչպիսի անբերահույս կերպար է ինքը, հնչել է նաև հարց՝ վերաբերող Սփյուռք-Հայաստան կապերին: Կոչ անելով հաշվի առնել նոր իրողությունները, որ ներկայումս առկա են Սփյուռքում, դրա կառուցվածքում՝ Փաշինյանը միաժամանակ կտրուկ կերպով հայտարարել է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների անկյունաքարը պետք է լինի ՀՀ շահը: «Ուրիշ տարբերակ ուղղակի չկա»,- ի մասնավորի՝ հայտարարել է «կոնցեպտները թարմացնելու» կոչով հանդես եկած Փաշինյանը:
Թվում է՝ վարչապետի վերոհիշյալ հայտարարությունը չի կարող վիճելի կամ վտանգավոր դիտարկվել:
Հայաստանը կամ Հայաստանի շահը չի կարող անջատ դիտարկվել հայ ժողովրդի ու դրա մի կարևորագույն մասնիկը հանդիսացող Սփյուռքից կամ դրա շահերից: Պրոբլեմը, սակայն, այն է, որ ՔՊ-ական Հայաստանը սովորական մի երկիր չէ, այլ թշնամու կողմից ներսից գրավված պետություն է, քանի որ այն թեզերն ու նպատակները, որոնց մասին բարձրաձայնել է նույն Փաշինյանը ԱԺ-ում, գալիս են ապացուցելու, որ ներկայիս իշխանությունները իրականում ոչ մի կապ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի իրական շահերի հետ՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական շահերը:
Հետևաբար՝ եթե Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի հետ ՀՀ հարաբերությունները միտված է կառուցել բացառապես ազգային շահերի մասին իր անձնական ընկալումների հիման վրա, ապա Սփյուռքին սպասելու է քայքայում ու մահ: Այս իշխանություններին անհրաժեշտ չէ հայրենասեր, կորսված հայրենիքի հուշը վառ պահող ավանդական Սփյուռք, այլ պետք են չարչիներ՝ օտար ափերում ՔՊ-ական իշխանության հայադավ, թրքանպաստ թեզերն ու նպատակները գովազդող:
Մի իրավիճակում, երբ ունենք Հայաստանի փոխարեն ՔՊ-ական հակահայաստան, Սփյուռքի առաքելությունը պետք է դառնա հայկական իրական շահերի առաջխաղացումն ամբողջ աշխարհում ու սեփական ինքնության՝ ամեն գնով պահպանումը: Որևիցե իշխանություն այս արևի տակ հավերժ չէ:
Ուղղակի այս ճգնաժամային իրավիճակում մնում է ձգել գոտիներն ու ամեն ինչ անել մի կողմից՝ կարճացնելու ՔՊ-ական իշխանության կյանքը բոլոր հնարավոր մեթոդներով, մյուս կողմից՝ փայփայել հային հայ պահող հավերժական արժեքներն ու ազգային նպատակները:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


