- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ահազանգում է Արման Մկրտումյանի վիճակի մասին։
«Տասը և ավել օր է, ինչ ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում մեղադրյալ ներգրավված և կալանավորված Արման Մկրտումյանի պաշտպանների լիազորությունները քննիչը չի հաստատում՝ զրկելով վերջինիս պաշտպան ունենալու իրավունքից։
Ըստ լուրերի՝ քննչական գործողության անվան տակ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնում վերջինս ենթարկվել է խոշտանգման, կտտանքների։
Դիմում եմ Վարչապետին.
Անհապաղ հանձնարարել ճշտել հայտարարության մեջ նշված փաստերի իսկությունը, խստագույնս պատժել մեղավորներին։
Դիմում եմ գլխավոր դատախազին.
Անհապաղ հարուցել քրեական վարույթ, տալ դրա իրավաքրեական գնահատականը, այդ թվում, փաստաբանների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու։
Դիմում եմ մարդու իրավունքների պաշտպանին.
Շուրջ տասը օր առաջ դիմել եմ ձեզ՝ տեղեկացնելով, որ Արման Մկրտումյանը, գտնվելով կալանքի տակ, չունի պաշտպան, իսկ պաշտպան Թադևոս Ալեքսանյանը չի կարողանում մասնագիտական օգնություն ցուցաբերել, քանի որ քննիչի կողմից վերջինիս լիազորությունները չի հաստատվում, անգամ Արմանը զրկվել է ժամկետում բողոքարկելու իրեն կալանավորած դատարանի որոշումը, հայցել եմ ձեր աջակցությունը և ստացել եմ հետևյալ պատասխանը, որ այդ խնդրով զբաղվում եք։ Այժմ տեղեկացնում եմ, որ Արմանը քննչական մարմնի կողմից ենթարկվում է կտտանքների։ Նրա կյանքին վտանգ է սպառնում։ Պահանջում եմ անհապաղ տեսակցել Արման Մկրտումյանին, ով գտնվում է Արմավիր քկ-ում և հրապարակային հայտարարություն անել, ինչպես նաև պատասխանել պաշտպանի օրեր առաջ ձեզ արած հայտարարությանը՝ պաշտպան չներգրավվելու վերաբերյալ։
Դիմում եմ փաստաբանների պալատին.
Փաստաբանների պալատի համապատասխան հանձնաժողովն օրեր առաջ պաշտոնական հայտարարություն արեց Արման Մկրտումյանի մասով, որ անթույլատրելի է և իր մեջ պարունակում է հանցակազմ փաստաբանի գործնեության խոչընդոտումը։ Տեղեկացնում եմ, որ առ այսօր Արման Մկրտումյանը պաշտպան չունի և պաշտպանական կողմը զրկված է կատարելու իր մասնագիտական պարտականությունները, չնայած նրան, որ առկա է մերձավորի դիմումը, կնքված պայմանագիրը, նաև կատարվել է վճարում փաստաբանական գրասենյակին։ Կարևորում և խնդրում եմ Պալատի աջակցությունը։
Պարոն Վարչապետ.
Շուրջ տասը օր է, ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից չի հաստատվում Արման Մկրտումյանի փաստաբանների լիազորությունները։ Շուրջ տասը օր է դա բարձրաձայնվում է հրապարակային։ Անձը պաշտպան չունի, անձին խոշտանգում են, պետական բոլոր իրավասու մարմինները լուռ են, կույր են»:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


